«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սաղմնաբանը՝ արտամարմնային բեղմնավորման ամբողջ պրոցեսում

Սաղմնաբանը՝ արտամարմնային բեղմնավորման ամբողջ պրոցեսում

2025 Հուլ 02, Չորեքշաբթի

Անպտղությունը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում՝ տարիներ շարունակ։ Ժամանակակից կենսակերպը՝ անառողջ սնունդը, վնասակար սովորությունների ամբողջական սպեկտրը, էկոլոգիական խնդիրներն ու արտաքին ամենատարբեր... ներազդեցությունները ի թիվս առողջական այլ խնդիրների, ուղղակիորեն և բացասաբար ազդում են մարդու վերարտադրողականության վրա։

Այս ամենին զուգահեռ զարգանում ու կատարելագործվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ ուղիղ և նպատակային պայքարելով անպտղության դեմ։

Արտամարմնային բեղմնավորմումը մեկն է այն գործընթացներից, որով անցնում են անպտղություն ունեցող ընտանիքները։ Այս միջամտության ընթացքում ուրույն գործառույթ ունի էմբրիոլոգը։ Զրուցում ենք «Մարգարյան ծննդատան» էմբրիոլոգ Անժելա Հարությունյանի հետ։

–   Բժշկուհի Հարությունյան, ո՞ր փուլում է սկսվում էմբրիոլոգի աշխատանքը։

–   Էմբրիոլոգի աշխատանքը սկսվում է հենց ձվաբջիջների պունկցիայից։ Երբ կատարվում է ձվաբջիջների պունկցիա, ֆուլիկուլյար հեղուկից սաղմնաբանն առանձնացնում է ստացված ձվաբջիջները,  հետագայում բեղմնավորում, կուլտիվացնում՝  մինչև հինգից վեց օր, հետագայում տեղադրում է արգանդի խոռոչ կամ էլ սառեցվում են։

–   Ձվաբջիջների ստացումն իրենից ինչ պրոցես է ներկայացնում։

–   Ձվաբջիջները ստացվում են ձվարանների պունկցիայի միջոցով։ Պունկցիա է արվում ֆոլիկուլյար հեղուկը, որից առանձնացվում են ձվաբջիջները։ Այս ամբողջ գործողություններն իրականացվում են լաբորատոր պայմաններում։

–   Ի՞նչ է կրիոկոնսերվացիան։ Արդյոք ունի այն ժամկետային սահմանափակումներ։ Արդյոք վնասվում կամ փոփոխության են ենթարկվում սաղմերը։

–   Կրիոկոնսերվացիան սաղմերի սառեցումն է։ Սառեցված սաղմերի պահպանումը վաղեմության ժամանակ չունի, այն անսահման է։

Սառեցման ընթացքում սաղմին ոչինչ չի սպառնում։ Ապասառեցումից հետո սաղմերի կենսունակությունը գրեթե 100% է։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը