«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արգանդի (էնդոմետրիումի) պոլիպներ

Արգանդի (էնդոմետրիումի) պոլիպներ

2025 Հուլ 21, Երկուշաբթի

Էնդոմետրիումի պոլիպները, հիմնականում, բարորակ գոյացություններ են, բայց որոշ դեպքերում դրանք կարող են չարորականալ կամ պարունակել նախաչարորակ բջիջներ։ Սա կախված է մի քանի գործոններից...՝

Հնարավոր չարորակացման ռիսկեր

  • Տարիք – 50-ից բարձր կանանց մոտ ռիսկն ավելի բարձր է
  • Հորմոնալ դիսբալանս – մասնավորապես էստրոգենի գերակշռությամբ պայմանավորված ֆոն
  • Անհավասար դաշտանային ցիկլ կամ հետդաշտանադադարային արյունահոսություն
  • Պոլիպի չափը – ավելի մեծ պոլիպների դեպքում ռիսկը մի քիչ բարձր է

Պոլիպի տեսակները

Կան հիստոլոգիապես տարբեր տեսակի պոլիպներ, որոնցից որոշները (օրինակ՝ ատրիպիկ հիպերպլազիայի հետ) կարող են ունենալ նախաչարորակ հակում

Հիմնական ախտանիշները

  • Անհավասար դաշտանային ցիկլ
  • Դաշտանի երկարում, ուժեղ արյունահոսություն կամ հաճախակիություն։
  • Միջցիկլային արյունահոսություն
  • Հետդաշտանադադարային արյունահոսություն

Նշվածները չափազանց լուրջ ազդակներ են, որոնք անտեսել, պարզապես չի կարելի։ 

Ի՞նչ հետևանքներ և իրավիճակներ են առաջացնում պոլիպները.

  • Անպտղություն կամ հղիության դժվարություն
  • Պոլիպը կարող է խանգարել բեղմնավորմանը կամ սաղմի ներարգանդային տեղադրմանը
  • Ցավ կամ ճնշման զգացողություն։

Ի՞նչ անել

Էնդոմետրիումի պոլիպների հետագա չարորակացումը կանխելու, հիվանդագին վիճակից ձերբազատվելու կարևոր նախապայման է բուժումը չհետաձգելը։
Բուժման արդյունավետ մեթոդ է համարվում էնդոմետրիումի պոլիպի հեռացումը՝ հիստերոսկոպիկ եղանակով։ Հիստերոսկոպիան հնարավորություն է ընձեռում վիրաբույժին տեսնել և ամբողջությամբ հեռացնել պոլիպը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ գոյացությունն ամբողջությամբ է հեռացված։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Լուրեր

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 31, Շաբաթ | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):  Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը