2025 Սեպ 08, Երկուշաբթի
Ո՞ր սեռավարակներն են առավել վտանգավոր տղամարդու վերարտադրողական առողջության համար։
Տղամարդու վերարտադրողական առողջության համար ամենահաճախ հանդիպող վտանգավոր սեռավարկների հարուցիչներն են....
Ինչպե՞ս են սեռավարակներն ազդում պտղաբերության վրա։
Սեռավարկները տղամարդու վերարտադրողական համակարգում առաջաջացնում են հետևյալ հիվանդությունները ՝ ուրեթրիտ (միզուկի բորբոքում), պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) , վեզիկուլիտ (սերմնաբշտերի բորբոքում), օրխիտ (ամորձու բորբոքում), էպիդիդիմիտ (մակամորձու բորբոքում), որոնք էլ անպտղության պատճառ են:
Ի՞ նչ պարբերականությամբ պետք է տղամարդիկ հետազոտվեն` սեռավարակներից խուսափելու համար։
Ցանկացած չպաշտպանված սեռական հարաբերություն կարող է սեռավարակի ձեռքբերման պատճառ դառնալ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալուց հետո դիմել մասնագետի ՝ համապատասխան հետազոտությունները ճիշտ կազմակերպելու համար:
Եթե չկան ախտանշաններ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ սեռավարակներ չկան:
Ո՛չ, քանի որ ներկայում մի շարք վտանգավոր սեռավարակներ կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:
Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել սեռավարակներից և դրանց հետևանքներից։
Սեռավարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակ, չունենալ պատահական սեռական կապեր: Իսկ այն զույգերն, ովքեր ապրում են չպաշտպանված սեռական կյանքով, պետք է միասին անցնեն որոշ հետազոտություններ` հետագա խնդիրներից խուսափելու համար:
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»