«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մեր մասին | Ամբիոններ

Ամբիոններ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն

Այս ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի համանուն ամբիոնի բազայի հիման վրա (1974)թ., և գործում է նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Ամբիոնում աշխատող բոլոր դասախոսները բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:

Ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Գ.Գ.Օկոևը: Ամբիոնում աշխատում են ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները՝ ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Կ.Կ. Առուստամյանը, դոցենտներ՝ Է.Ս. Տոտոյանը, Ա.Հ. Խաչատրյանը, ավագ դասախոսներ՝ Ս.Ի. Ազիզյանը,  Լ.Կ. Մանուկյանը, դասախոսներ՝ Ք.Է. Աբրահամյանը, Գ. Ա. Գոմցյանը և ասիստենտ Ա. Գ.Սայադյանը:

Ամբիոնում անցկացվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ծննդօգնության հաստատությունների բժիշկների և միջին բուժանձնակազմի հետդիպլոմային կատարելագործման հավաստագրման և թեմատիկ ցիկլեր: Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ հարցերով կազմակերպվում են դասախոսություններ, անցկացվում են գործնական պարապմունքներ:

Ամբիոնում իրականացվում է առաջնային մասնագիտացում՝ կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ: Ուսուցման ժամկետը 4 տարի է: Ներկայումս կլինիկական օրդինատուրա են անցնում 69 օրդինատորներ:

Ամբիոնում իրականացվում է նաև ուսուցում ասպիրանտուրայում: Ասպիրանտների գիտական հետազոտությունների թեմաները համապատասխանում են ՄՄԱՊԳՀԿ-ի գիտահետազոտական աշխատանքներին:

ՄՄԱՊԳՀԿ-ի ամբիոնի բազայի կլինիկական և լաբորատոր ստորաբաժանումների ներուժը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել առաջադրված գիտական խնդիրները:

Նեոնատոլոգիայի ամբիոն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության  ամբիոնի համար կլինիկական  բազա է հանդիսանում նաև ՄՄԱՊԳՀԿ-ն, ամբիոնը հիմնադրվել է 2011թ․-ին: Այստեղ ամեն տարի կատարելագործվում են բժիշկներ, կլինիկական օրդինատորներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:

Նորածինների վերակենդանացման բաժանմունքի բազայի վրա «Նեոնատոլոգիա (նորածնաբանություն) և մանկաբուժություն» մասնագիտությամբ մշտապես ուսուցանվում են կլինիկական օրդինատորներ: Պարբերաբար, արդեն ավանդական դարձած, գիտաժողովներ և դասախոսություններ են անցկացվում արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ:

Ամբիոնում «Նեոնատոլոգիա» մասնագիտության շրջանակներում մշակվել են բազմաթիվ մեթոդական հանձնարարականներ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը