Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մեր մասին | Համագործակցություն

Համագործակցություն

Շուրջ 30 տարի, այսինքն այն պահից ի վեր, երբ 1981թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի և ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծվեց Մարդու վերարտադրողականության ԱՀԿ-ի Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը Երևանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, շարունակվում է մեր կենտրոնի բեղմնավոր համագործակցությունը ԱՀԿ-ի հետ, որը գնալով ընդլայնվում է և զարգանում:

Համագործակցության առաջին իսկ տարիներից սկսած մեր կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքը ԱՀԿ-ի ղեկավարությունը գնահատել է դրական և 1986թ. երևանյան մասնաճյուղին շնորհվել է ԱՀԿ-ի Մարդու վերարտադրողականության գծով համագործակցող ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Անպտուղ ամուսնության ախտորոշում և բուժում
  • Բեղմնականխման տարբեր ասպետկները (հայեցակարգերը)
  • Հղիության ընդհատման խնդիրներ:

Կենտրոնի հիմնական գործառություններն են.

  • Բազմակենտրոն գիտահետազոտական աշխատանքների կատարում՝ ԱՀԿ-ի հատուկ ծրագրերի հետ համագործակցելով
  • Մարդու վերարտադրողականության բնագավառի գիտական կադրերի պատրաստում
  • Չբերության (անպտղության) ախտորոշման և բուժման, բեղմնականխման նորագույն մեթոդներին տիրապետումը
  • Գործնականում այդ մեթոդների ներդրումը՝ հանրապետության բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով:

Մեր կենտրոնն ակտիվորեն մասնակցել է ԱՀԿ-ի խոշոր ծրագրերում՝ կատարելով անպտղության, ներարգանդային պարույրների և բժշկական աբորտների ուսումնասիրմանն ուղղված բազմաթիվ արձանագրություններ:

Կենտրոնի կողմից մշակվել և կատարվել է «Հիրսուտային համախտանիշը կանացի անպտության ծագման հարցում» արձանագրությունը:

ԱՀԿ-ի կողմից կադրերի պատրաստման հարցում բազմակողմանի օգնություն է ցուցաբերվել: Մեր առաջատար աշխատակիցները մասնագիտացել են և այժմ էլ կատարելագործվում են Մարդու վերարտադրողականության գծով ԱՀԿ-ի համագործակցող կենտրոններում' Անգլիայում, Բելգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Հունգարիայում: Կենտրոնի բժիշկները ակտիվորեն մասնակցել են ինչպես ԱՀԿ-ի շատ խորհրդակցություններում, ՄԱԿ-ի Ազգաբնակչության, Մանկական հիմնադրամների ծրագրերում, այնպես էլ միջազգային խորհրդակցությունների և գիտաժողովների աշխատանքներում (Մոնտեվիդեո, Հունաստան, Բուդապեշտ, Տոկիո, Բրյուսել, Ժնև, Ամստերդամ, Մադրիդ և այլն):

Վերջին 10 տարիներին մեր կենտրոնի աշխատակիցների կողմից հրապարակվել է 400 հոդված միջազգային տարբեր ամսագրերում և տարբեր գիտաժողովների գիտական աշխատանքների ժողովածուներում:

Մեր կենտրոնի բազայի վրա անցկացվել են ԱՀԿ-ի միջտարածաշրջանային խորհրդակցություններ և նիստեր, սիմպոզիումներ և գիտաժողովներ (1984, 1985, 1999, 2006թթ.):

ԱՀԿ-ի հետ գիտական հետազոտությունների, կադրերի պատրաստման և զարգացման ծրագրերի քսանամյա համագործակցության առիթով մեր կենտրոնն արժանացել է ԱՀԿ-ի պատվոգրի' վերարտադրողական առողջության ազգային և միջազգային ծրագրերի բարելավման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար:

Մեր կենտրոնը համագործակցում է Մոլեկուլային կենսաբանության մոսկովյան Կենտրոնի, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և ցիտոլոգիայի (բջջաբանության) ամբիոնի, Ցյուրիխի համալսարանի բժշկական գենետիկայի ինստիտուտի (Շվեցարիա) և Յենի (Գերմանիա) համալսարանի Մարդու գենետիկայի և անթրոպոլոգիայի ինստիտուտի հետ: Վերը նշված կենտրոնների հետ անցկացվում են խորհրդատվություններ, քրոմոսոմային անկանոնություններով հայաստանցի հիվանդայցելուների բարդ դեպքերի ախտորոշում, գիտական նախագծերի հաստատում, համատեղ գիտաժողովների և գիտական հրապարակումների իրականացում:

ЕСАRUСА ծրագրի շրջանակներում կենտրոնը համագործակցում է Եվրոպական ցիտոգենետիկական ասոցիացիայի (Е.С.А.) հետ:

Շուրջ 10 տարի է, ինչ կենտրոնի նեոնատոլոգիայի (նորածնային) բաժանմունքը մշտապես համագործակցում է լոնդոնյան Կայսերական բժշկական քոլեջի, Ցյուրիխի համալսարանական պերինատալ կենտրոնի, ք. Տրիեստի (Իտալիա) ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնի հետ:

Մեր կենտրոնը 1996թ.-ից ի վեր համագործակցում է ք. Մարսելի (Ֆրանսիա) Մարդու վերարտադրողական բժշկության (IMR) կլինիկայի հետ: Այդ համագործակցության արդյունքում 2004թ., առաջին անգամ հայկական բժշկագիտության պատմության մեջ ծնվեց երեխա ԱՄԲ-ից հետո:

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բնագավառում 2009թ.-ից համագործակցություն է իրականացվում «Շիբա Թել Հեշոմեր», (Իսրայել) բժշկական կենտրոնի արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի բժիշկների հետ:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 23, Երեքշաբթի | Լուրեր

Հղիության 38-րդ շաբաթ

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մայ 26, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 37-րդ շաբաթ

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը