«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կանացի երջանկության համար շատ բան պետք չէ. Արման Կարապետյան

Կանացի երջանկության համար շատ բան պետք չէ. Արման Կարապետյան

2018 Մար 18, Կիրակի

Մեր հյուրասրահը  հյուրընկալել է  2014 թվականին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով 2003 թվականից  մինչ օրս աշխատում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում  էնդոսկոպիկ վիրաբուժությամբ :

-Պարոն Կարապետյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

-1998 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կլինիկական օրդինատուրան անցել եմ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որտեղ աշխատում եմ էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրման օրվանից: Այնուհետև էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտում մոտ մեկ տարի վերապատրաստվել եմ Մոսկվայում:  Այս տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Ճապոնիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում:

- Ձեր կարծիքով՝ գերզարգացա՞ծ է տեխնիկան ձեր բաժանմունքում:

- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Գրեթե չկա էնդոսկոպիկ եղանակով կատարվող այնպիսի վիրահատական միջամտություն, որը չիրականացվի մեր կլինիկայում։ Մեզ մոտ կատարվող վիրահատություների մոտավորապես 90-95 տոկոսը այնպիսի վիրահատություններ են, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, իսկ հիմա կատարվում են առանց այդ կտրվածքի: Վիրահատական միջամտության հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում` 1 օր, դրան հետևում է ապաքինումը, և հիվանդը դուրս է գրվում: Ասեմ, որ կարող են լինել նաև հետվիրահատական բարդություններ, բայց մենք աշխատում ենք, որ նման բան չլինի:

- Պարոն Կարապետյան, Ձեր կլինիկա ավելի շատ ի՞նչ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում են դիմում:

- Պատկերացրեք, որ դիմում են գործնականում գինեկոլոգիական ճյուղի բոլոր հարցերով` սկսած անպտղությունից, բնածին արատներից և այլն և այլն: Կցանկանամ հատկապես շեշտադրումը դնել այն վիրահատություների վրա, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, օրինակ, բնածին արատներից՝ երկխոռոչանի արգանդ, ներարգանդային խիտրոցի հեռացումը հիմա կատարվում են էնդոսկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 15-20 րոպե: Նախկինում, երբ կատարվում էր  որովայնային կտրվածքով, տևում էր մոտավորապես 2 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը՝ մի քանի ժամ: Ասեմ, որ այսօրվա էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունները բավականին արդյունավետ են, դրանից հետո էլ ապագայում կանայք կարող են ծննդաբերել:

-Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:

-Այո,  համագործակցում ենք Ֆրանսիայի կլինիկաների հետ, տարին 1-2 անգամ ունենում ենք հյուրեր այնտեղից: Կատարվում է փորձի փոխանակություն միմյանց հետ, մենք ենք գնում նրանց մոտ: Համագործակցում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Ասեմ նաև, որ գրեթե ամեն տարի Վրաստանում տարբեր երկների բժիշկների հետ մասնակցում ենք կոնֆերանսների, ցուցադրական վիրահատությունների, որոնք էլ իրենց հերթին մեզ թույլ են տալիս հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվում և կատարվել  վիրաբուժության մեջ:

- Եվ ի՞նչ կմաղթեք վերջում մեր կանանց:

- Առաջին հերթին կցանկանայի, որ մեր հանրության մեջ ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա, որ ժամանակին մարդիկ հետազոտվեն, ինչը թույլ կտա խուսափել շատ հիվանդությունների բարդացումներից: Առնվազն տարին մեկ անգամ կինը պետք է դիմի բժշկին զուտ  պրոֆիլակտիկ հետազոտման համար: Հավատացեք, որ այդ դեպքում զգալիորեն կպակասի  հետագա բարդացումների հավանականությունը,  ու հիվանդությունների բուժումն ավելի հեշտ և ժամանակին կլինի:

Կցանկանամ, որ կանայք երջանիկ, սիրված լինեն, իսկ կանացի երջանկության համար, կարծում եմ, շատ բան պետք չէ:
Սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը