2017 Մայ 08, Երկուշաբթի
Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին Շուշիի ազատագրման օրն արդեն տանն է դիմավորելու։ Անցյալում են մնացել երեխայի կյանքի համար պայքարի երեք ամիսները Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։ Ծննդկանին Երեւան են տեղափոխել Ստեփանակերտից 2017-ի փետրվարի 8-ին այն բանից հետո, երբ նրա պտղաջրերը հոսել են հղիության 26 –րդ շաբաթում։
NEWS.am Medicine-ի թղթակցին ԳՀԿ տնօրեն Գեորգի Օկոեւը հայտնել է, որ իրեն զանգահարել են Ստեփանակերտից իր գործընկերները ու խնդրել ընդունել կնոջը, քանի որ Ստեփանակերտում հնարավորություն չի եղել խնամել խոր անհաս երեխային։ «Արվել է այն, ինչը մենք բժշկության մեջ լավագույն տարբերակն ենք անվանում՝ երեխայի փոխադրում մոր արգանդում։ Մեզ հաջողվել է պահպանել հղիությունը եւս 10 օր, փետրվարի 18-ին նրա մոտ ինքնուրույն ծննդաբերություն է սկսվել»,- ասել է նա։
Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի նեոնատալ բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատալոգ Պավել Մազմանյանի խոսքով երեխան ծնվել է հղիության 27-րդ շաբաթում 1 կգ քաշով։ «Երեխան ուներ արտահայտված շնչառական խնդիրներ, նա բուժում է ստացել ոչ ինվազիվ թերապիայի մեթոդներով։ Այսօր նրա վիճակը բավարար է, նա դուրս է գրվում 2400 գրամ քաշով»,- պատմել է նա։
Երեխայի մայրը, Սոֆյա Ասրիյանը, պատմել է, որ բժիշկները իրեն նախազգուշացրել էին, որ Ստեփանակերտից Երեւան հեռավոր ճանապարհն անցնելը նրա վիճակում վտանգավոր է, բայց նա որոշել էր ռիսկի դիմել հանուն իր երեխայի կյանքի փրկության, ու այդ ռիսկը, ինչպես պարզվեց, արդարացված էր։
«Աստծու ու աստվածաշնորհ բժիշկների շնորհիվ այսօր իմ երեխան մեծացել է, ամրացել ու մենք տուն ենք գնում»,- ասել է նա։
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»