«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երեք անհաջող հղիությունից հետո կինը եռյակ է լույս աշխարհ բերել՝ Ռաֆայել, Ռոլանդ ու Կատրինա

Երեք անհաջող հղիությունից հետո կինը եռյակ է լույս աշխարհ բերել՝ Ռաֆայել, Ռոլանդ ու Կատրինա

2016 Դեկ 10, Շաբաթ

Առաջին երեխայի լույս աշխարհ գալուց հետո Վիոլետան ու նրա ամուսինը շուտով սկսել էին մտածել նաեւ երկրորդ երեխան ունենալու մասին։ Սակայն մի քանի տարի շարունակ սպասված հղիությունը չէր ստացվում, իսկ երբ Վիոլետան վերջապես հղիացել է, հղիությունն ավարտվել է վիժումով։

Երեք անհաջող հղիություններից հետո Վիոլետան լույս աշխարհ է բերել եռյակի։

«Ուրախությունից ես չգիտեի ինչ անել։ Առայսօր ես ու ամուսինս մի քիչ ցնցված ենք, ասում ենք, որ սա Աստծու պարգեւն է՝ տարիներ շարունակ մենք չէինք կարողանում երեխա ունենալ ու Աստված մեզ միանգամից երեքը պարգեւեց»,- պատմել է Վիոլետա Ղազարյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Վիոլետայի հղիությունը նորմալ է ընթացել, առանց բարդությունների։ Ճիշտ է, դեկտեմբերից նա պառկած էր Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, ու Նոր տարին հենց այնտեղ է դիմավորել։ Նրա խոսքով ինքը մի քիչ վշտացած էր, որ Նոր տարին դիմավորելու է հարազատներից հեռու՝ հիվանդանոցի սենյակում, սակայն նա հասկանում էր, որ սրտի տակ երեք երեխա է կրում, ու պետք է մտածի նրանց առողջության ու բարեկեցության մասին եւ մնա բժիշկների հսկողության տակ։

Երեխաները ծնվել են կեսարյան հատումով հունվարի 17-ին, հղիության 34-րդ շաբաթում։ Երեքն էլ դեռ բուժկենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, մինչեւ դուրս գրվելը թերհաս նորածինները դեռ պետք է քաշ հավաքեն։ Տղաները ծնվելու պահին կշռում էին 1800 ու 1700 գրամ, իսկ աղջիկը կրկնակի քիչ՝ ընդամենը 880 գրամ։ NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Նեոնատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանը նշեց, որ եռյակին արդեն ոչինչ չի սպառնում, նրանք իրենց լավ են զգում, ստանում են անհրաժեշտ խնամք, հատուկ սնունդ, նրանց ներքին օրգանները նորմալ գործում են, ու ոչ մի լուրջ խնդիր չունեն։

Երեխաների համար անուններ ծնողներն արդեն մտածել են՝ Ռաֆայել, Ռոլանդ ու Կատրինա։ Հիմա նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ են եռյակին տուն տանելու ու ծանոթացնելու իրենց ավագ որդու՝ 9 -ամյա Մարտիկի հետ, որը ծնողների խոսքով վաղուց էր երազում քույր ունենալու մասին։

ԻՆչ վերաբերում է եռյակի դաստիարակության հետ կապված բարդություններին՝ դրանք Վիոլետայի խոսքով նրան չեն վախեցնում։

«Իհարկե շատերի համար մեկ երեխա մեծացնելն էլ է դժվար։ Մենք էլ հաստատ դժվարություններ կունենանք, բայց ես ամեն ինչի պատրաստ եմ։ Եթե աստված մեզ պարգեւել է այս երեխաներին, ուրեմն նաեւ տվել է նաեւ ուժ ու համբերություն, որ դաստիարակեմ նրանց»։


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Ապր 22, Երեքշաբթի | Լուրեր

Վերապատրաստում բուժքույրերի և մանկաբարձուհիների համար․ օրակարգում` բուժառուի և հարազատների հետ շփման էթիկան

Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը