«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երեւանյան ծննդատանը լույս աշխարհ են եկել 8 երկվորյակներ (ֆոտո)

Երեւանյան ծննդատանը լույս աշխարհ են եկել 8 երկվորյակներ (ֆոտո)

2010 Դեկ 16, Հինգշաբթի

Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 7 երկվորյակներ են ծնվել: Նրանցից 3-ը՝ նոյեմբերի 23-24-ին: 4 զույգը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Անհաս երկվորյակների եւս մեկ զույգ էլ ծնվել է մեկ ամիս առաջ, բայց նրանք դեռեւս ծննդատանն են, բժիշկների հսկողության ներքո:

Կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանն ասում է, թե այնպես ստացվեց, որ ծննդատանը միաժամանակ 8 զույգ երկվորյակներ էին գտնվում:

Ութ զույգից յոթը լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, միայն 29-ամյա Անի Դանիելյանն է իր տղաներին ինքնուրույն ծննդաբերել: Բժիշկներն ընդ որում նշում են, որ առաջին երեխայի ծնունդից հետո իրենք պատրաստվում էին երկրորդի համար կեսարյան կատարել, քանի որ նա սխալ դիրքով էր: Սակայն արդյունքում փոքրիկն ինքնուրույն ծնվեց, ճիշտ է՝ ոտքերով առաջ: Սուսաննա Գրիգորյանը եւս տղաներ է ունեցել, որոնք շատ լավ քաշով են ծնվել՝ 2500 եւ 2800 գրամ:

Անուշ Առաքելյանը հրաշալի աղջիկներ է ունեցել: Մանկաբարձուհին նրանց իրար կողքի դնելով՝ ասում է, որ նրանք իրենց հարսնացուներն են, քնքուշ, գեղեցիկ:

Ամենաքիչ քաշով ծնված մանկիկները (790 եւ 1660 գրամ) դեռեւս ինկուբատորում են:

Ինկուբատորներում են նաեւ երկու զույգերի «կրտսերները», մինչդեռ «ավագներն» արդեն տանն են: Եվ սա եւս մեկ ֆենոմեն է:

Պավել Մազմանյանն ասում է, որ երկվորյակների այդպիսի մի զույգի երեխաներից մեկը ծնվելիս 2500 գրամ էր կշռում, իսկ մյուսը՝ 1130: Անգամ բժիշկներն էին զարմացել՝ այդպիսի տարբերություն տեսնելով:

Մասնագետի խոսքով՝ պատահում է, որ պտուղները միմյանց խանգարում են, շրջանառության պրոցեսները անհամաչափ, անհամարժեք են ընթանում: Բայց նման դեպքերում փոքր պտուղը, որպես կանոն, մահանում է: «Բայց մենք նրան փրկեցինք»,- ասում է նա:

Պավել Մազմանյանի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում երկորյակների ծնունդի հաճախականությունը 1-ը 30-ին է, այսինքն՝ 3-4 տոկոս, եւ Հայաստանը բացառություն չէ: «Մենք դեռեւս ճշգրիտ վիճակագրական տվյալներ չունենք, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում բազմապտուղ հղիությունների հաճախականությունը մեծացել է: Դա պայմանավորված է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասում է նա:

Չնայած այս ութ զույգ երկվորյակներից միայն երկուսն են եղել արտամարմնային բեղմնավորմամբ: Մյուսները զուտ բնական ֆենոմեն են:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Սեպ 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեռավարակների ազդեցությունը վերարտադրողականության վրա

Ո՞ր սեռավարակներն են առավել վտանգավոր տղամարդու վերարտադրողական առողջության համար։ Տղամարդու վերարտադրողական առողջության համար ամենահաճախ հանդիպող վտանգավոր սեռավարկների հարուցիչներն են......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Հուլ 24, Հինգշաբթի | Պացիենտների համար

Ինչպե՞ս հղիները պահպանեն առողջությունը շոգ ժամանակ

Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը