«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Իրավամբ՝ երջանկություն է երկար սպասված առաջնեկի լույս աշխարհ գալն ընտանիքում

Իրավամբ՝ երջանկություն է երկար սպասված առաջնեկի լույս աշխարհ գալն ընտանիքում

2016 Հուլ 17, Կիրակի

Հունվարի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ուրախալի լուր է գրանցվել. արտամարմնային բեղմնավորման արդյունքում միաժամանակ երկու կին մայր են դարձել: Տիկին Ալինուշն իր առաջնեկի լույս աշխարհ գալուն 10 տարի է սպասել, իսկ տիկին Հերմինեն՝ 3:
 
49-ամյա Ալինուշ Բաղդասարյանը բնակվում է Իրանում: Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ երկար տարիներ հաշվապահ է աշխատել, իսկ վերջին տարիներին հոգեհարազատ է դարձել մանկավարժի աշխատանքը:

–   Տիկին Ալինուշ, ի՞նչ զգացողություններ ունեք:
–   Աննկարագրելի… Երբ ինձ ցույց տվեցին երեխային, ես համբուրեցի նրան (հուզվում է. հեղինակ)… Տասը երկար ձգվող տարիներ ենք սպասել այս օրվան… Մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ վերջապես հասանք ցանկալի արդյունքի:

–   Փոքրիկի գալուստի առաջին հույզերն ու հաճելի  մտքերը. կկիսվե՞ք մեզ հետ:
–   Մեզ համար առաջին հերթին կարևոր էր առողջ բալիկ ունենալ: Երբ իմացանք` արու զավակ է սպասվում և պետք է լույս աշխարհ գա հունվարի 5-ին կամ 6-ին, որոշեցինք նրան Քրիստ անվանել՝ Քրիստոսի ծննդյան առթիվ: (Փոքրիկի քաշը՝ 3կգ, 80գ. է, հասակը՝ 50 սմ):

–   Ասացիք, որ տասը տարի սպասել եք Ձեր առաջնեկի լույս աշխարհ գալուն, ինչպե՞ս եք հաղթահարել «հուսահատություն» ասվածը:
–   Երբեք չեմ կորցրել հավատս՝ մայրանալ, դա ինձ ուժ է տվել, գուցե նաև հենց հավատս՝ մայրանալու, ի վերուստ պարգև է արվել…
Մի քանի անգամ հղիացել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով այն ընդհատվել է: Փառք Աստծո, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ: Հավանաբար, պատճառն այն էր, որ ստիպված էի ինքնաթիռ նստել... Այս անգամ բժիշկս խորհուրդ տվեց մնալ Հայաստանում և այստեղ անցկացնել հղիության ամողջ ընթացքը, լինել իրենց հսկողության տակ:

–  Ի՞նչ կասեք հղիության ընթացքի մասին:
–  Շնորհիվ գործին նվիրյալ բուժանձնակազմի և ուշադիր վերաբերմունքի՝ առանց դժվարությունների և անհարմար անակնկալների: Մեր ընտանիքը բնակվում է Իրանում: Այնտեղ ևս շատ ուշադիր ու լավ բժիշկներ կան, բայց այստեղ՝ Հայաստանում, հատկապես Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, չափազանց ուշադիր են կանանց հանդեպ: Շատ շնորհակալ եմ և՛ բժիշկներին, և՛ բուժքույրերին... Հատուկ շնորհակալություն Էմմա Տոտոյանին, պրոֆեսոր Գեորգի Օկոևին: Իրենց շնորհիվ է, որ հղիության ամողջ ընթացքը բարեհաջող ու անփորձանք է եղել:

–  Տիկին Ալինուշ, ի՞նչ կմաղթեք այն կանանց, ովքեր այս պահին պատրաստվում են մայրանալ:
–  Շատ կուզենամ, որ յուրաքանչյուր կին իր կյանքում վերապրի մայրության բերկրանքը: Յուրաքանչյուր ամուսնացած զույգի համար շատ կարևոր է երեխայի լույս աշխարհ գալը: Եթե կան զույգեր, ովքեր մեզ պես դժվարությունների են հանդիպել, թող  չհուսահատվեն, չվհատվեն, և ամեն ինչ լավ կլինի:
 
41-ամյա Հերմինե Դանիելյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Իր առաջնեկի լույս աշխարհ գալուն 3 տարի է սպասել:


–  Տիկին Հերմինե,  կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողությունների մասին:
–  Կդժվարանամ պատմել վերապրածս զգացողությունները, բառերն աղքատ կգտնվեն, այն միայն ապրել ու զգալ է պետք (հուզվում է. հեղինակ)… Անչափ շնորհակալ եմ «Արագիլ» բարեգործական հիմնադրամին, հանձինս՝ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում հովանավորությամբ է կատարվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմանավորումը: Շնորհակալ եմ պրոֆեսոր Գեորգի Օկոևին, շնորհակալ եմ կենտրոնի բուժանձնակազմին:

–  Քանի՞ տարի եք սպասել այս օրվան:
–  Երեք տարի… Արդյունքում ունեցանք մեր սպասված և ցանկալի բալիկին՝ ի շնորհիվ այն բժիշկների, ովքեր աշխատեցին մեզ հետ՝  արտամարմնային հղիության բաժանմունքում:  Վստահ և համոզված եմ եղել, որ առաջին իսկ փորձից ամեն ինչ ստացվելու է՝ պրոֆեսոր Օկոևի օգնությամբ: Եվ ահա. 9 ամիս անց ծնվեց մեր առաջնեկը:
 
–  Ինչպե՞ս անցավ հղիության ընթացքը:
–  Ամեն ինչ բարեհաջող է անցել, որևէ խնդիր չի եղել: Միշտ եղել եմ բժիշկների հսկողության տակ, ովքեր ուշադիր են եղել իմ հանդեպ, զգացված եմ հոգատար վերաբերմունքի համար:

–  Դուք աղջիկ եք ունեցել. փոքրիկի գալուստի առաջին հույզերը…
–  Փոքրիկի սեռը մեզ համար էական չէր, մեզ մտահոգում էր՝ առողջ բալիկ ունենալ: Ի սկզբանէ որոշել էինք. եթե աղջիկ ունենանք, կկրի ամուսնուս մոր անունը: Մեր փոքրիկի անունը Նոնա է: (Փոքրիկի քաշը՝ 3կգ, 950գ. է, հասակը՝ 54 սմ):

–  Ձեր բարեմաղթանքը ապագա մայրերին:
–  Երբեք ոչնչից չվախենան, հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու: Արդյունքում կունենան առողջ և երջանիկ բալիկ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը