
Ընդունարանը հանդիսանում է կլինիկայի առաջնային կարևորագույն ստորաբաժանումը, որի բարձր որակավորում ունեցող անձնակազմը մեծ պատասխանատվությամբ և ուշադրությամբ է մոտենում իր աշխատանքին լինելով պատրաստ ցանկացած հրատապ իրավիճակի:
Ընդունարանը գործում է շուրջօրյա և ընդունում հիվանդներ ք. Երևանից, մարզերից, Արցախից, այնպես էլ արտերկրից:
Ընդունարան պացիենտներն ընդունվում են շտապօգնության ծառայության միջոցով, ուղեգրված և ինքնուրույն: Պացիենտների մուտք գործելուն պես կազմակերպվում է խորհրդատվություն, այնուհետև ստացիոնար կամ ամբուլատոր սպասարկում:
Փորձառու և հմուտ անձնակազմը ցուցաբերում է առաջին շտապ բուժ. օգնությունը կանանց՝ դիմած թե՛ մանկաբարձական, թե՛ գինեկոլոգիական խնդիրներով, անց է կացնում փսիխոպրոֆիլակտիկ նախապատրաստում, ստեղծում հանգստի և վստահության մթնոլորտ:
Աշխատանքի ճշգրիտ և ժամանակին կազմակերպումը ապահովում է ընդունարանի միասնական աշխատանքը բոլոր գործող բաժանմունքների հետ:
Շուրջօրյա տեղեկատու հեռ.՝ +374 60 68 58 48
Սոֆյա Վալերիի Մամաջանյան
Ընդունարանի բաժնի վարիչ
մանկաբարձ-գինեկոլոգ
«Ծնողական ժողով» հաղորդման շրջանակներում Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը պատասխանեց հղիության ընթացքի հետ կապված մի շարք հարցերի՝ անդրադառնալով......
Կարդալ ավելին»Կանանց առողջությունը պահանջում է ոչ միայն հոգատարություն, այլև պարբերական բժշկական հսկողություն։ Գինեկոլոգիական ստուգումները կարևոր են ոչ միայն խնդիրների հայտնաբերման, այլ նաև......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»