«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Լավագույնը` կանանց համար». Հերվե Ֆերնանդեսը կրկին Հայաստանում է

«Լավագույնը` կանանց համար». Հերվե Ֆերնանդեսը կրկին Հայաստանում է

2019 Ապր 08, Երկուշաբթի

Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ապրիլի 3-ին և 4-ին հերթական անգամ հյուրընկալվել էր հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձա-գինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը «Լավագույնը կանանց համար» իր առաքելությամբ:

Պրոֆեսոր Ֆերնանդեսը երկու օրվա ընթացքում իրականացրեց գինեկոլոգիական, անպտղության բուժմանն ուղղված վիրահատություններ` նորագույն մեթոդներով: Մեզ հաջողվեց այդ ընթացքում զրուցել պրոֆեսորի հետ մի քանի կարևոր խնդիրների շուրջ:

1. Բուժման նպատակով այս այցի շրջանակում դիմած պացիենտները հիմականում ի՞նչ ուղղվածության խնդիրներ ունեին:

Վիրահատության համար երկու տարբեր ցուցումներ կային.մի խումբ պացիենտներ, որոնք ցանկանում էին երեխա ունենալ, այսինքն, տառապում էին  անպտղությամբ և մյուս խումբը, որոնք ունեին ձվարանների ու արգանդի հետ կապված խնդիրներ: Երկրորդ խմբի պացիենտների մոտ կատարվեցին հեշտոցային մուտքով վիրահատություններ(սեռական օրգանների արտանկման շտկում և արգանդի հեռացում և այլն), որը համարվում էառավել արդյունավետ և անվտանգ եղանակ:                      

2. Ի՞նչ վիրահատություններ են իրականացվել և հատկապես ո՞ր վիրահատության մասին կցանկանաք կիսվել:

Բոլոր դեպքերն էլ կարևորված էին, որովհետև բոլորն էլ ինչ-որ նպատակ էին հետապնդում: Հատկապես հարկ է առանձնացնել անպտղության հետ կապված խնդիրների լուծումը, որովհետև դա հնարավորություն է տալիս կամ բարձրացնել արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը, կամ թույլ է տալիս հղիության կայացում` վիրահատությունից հետո:

Այս վիրահատություններից կարելի է առանձնացնել հեշտոցի պլաստիկայի նպատակով վիրահատությունը, որն իրականացվեց մի կնոջ մոտ՝ հեշտոցի և արգանդի  բացակայության զարգացման արատի կապակցությամբ: Այդ արատի ժամանակ ո՛չ միայն հեշտոցն է բացակայում՝ նրա 2/3-ը, այլ նաև` արգանդը: Վիրահատությունը կատարվել է նոր տեխնիկայով: Մինչ այժմ գոյություն ունեցող  բոլոր հնարավոր վիրահատական մեթոդներից վերցվել են առանձին  «հատվածներ», ի մի բերվել այնպես, որ թույլ տան  վիրահատությունն իրականացնելու նոր , ավելի քիչ տրավմատիկ, բայց և բարձր արդյունավետությամբ օժտված տեխնիկայով: Այս վիրահատությունն առաջին էտապն է, և պացիենտը դեռևս 2-3 ամիս պետք անցնի վերականգնողական շրջան: Բայց, անգամ առաջին փուլից հետո շատ լավ հետվիրահատական արդյունավետություն ենք ունենում:

3. Խոսենք անպտղությանը վերաբերող վիրահատությունների մասին, որոնք հիմնականում լուծում են անպտղության խնդիրը:

30-40 տոկոս դեպքերում խնդիրը լուծվում է անմիջապես վիրահատությունից հետո: Մյուս խմբի մոտ վիրահատական միջամտությունը թույլ է տալիս մեծացնել արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը: Դա հատկապես վերաբերում է փողային, փող-որովայնամզային գործոնով պայմանավորված անպտղությանը, որը կազմում է անպտղության 1/3 մասը: Հաջորդը էնդոմետրիոզի խնդիրն է, որի վիրահատական բուժումը հաճախ  թույլ է տալիս իրականացնել  արտամարմնային բեղմնավորում և բարձրացնել նաև դրա արդյունավետությունը: Հաճախ հենց վիրաբույժներն են առաջարկում կատարել արտամարմնային բեղմնավորում, քանի որ վիրահատության ժամանակ է պարզ դառնում, որ անպտղության բուժումը պետք է կատարվի հենց արտամարմնային բեղմնավորման միջոցով:

4. Տարեց-տարի, յուրաքանչյուր այցի հետ, ի՞նչ տարբերություն եք տեսնում և ի՞նչը կառանձնացնեք:

Հիմնականում մեր շփման արդյունավետությունը նրանում է, որ մենք կարողանում ենք միասին քննարկել վիրահատության և բուժման ցուցումները, և այդ քննարկումներով, առաջին հերթին, բարձրացնել բուժման արդյունավետությունը:

Վիրահատությունների այստեղ, տեղում իրականացման կարևորությունը նրանում է, որ ավելի շատ բժիշկներ և կլինօրդինատորներ կարող են մասնակցել, տեսնել և սովորել: Մինչդեռ, եթե դրա համար յուրաքանչյուրը հասնի Ֆրանսիա, պարզ է, որ շատ խնդիրների հետ է կապված՝ ֆինանսական և այլ:

5. Այս պահին Հայաստանին վերաբերող Ձեր ո՞ր  տպավորության վերաբերյալ կցանկանաք կիսվել:

Այստեղ շատ լավ թիմ է աշխատում,և բոլորը շատ գեղեցիկ ու գրավիչ են՝ և՛ բժիշկները, և՛ պացիենտները: Եվ ինձ համար շատ հաճելի է կիսվել իմ աշխատանքային փորձով այս թիմի հետ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը