2019 Մայ 07, Երեքշաբթի
Առողջ հղի կինը կարող է շարունակել իր սեռական կյանքը` չմտահոգվելով ապագա երեխայի վիճակով: Այնուամենայնիվ, բոլոր ապագա մայրերին անհանգստացնում է սեռական հարաբերությունը հղիության ժամանակ:
Ազդեցությունը պտղի վրա
Անհանգստանալ պտղի համար չարժե, նա ապահով պաշտպանված է ցնցումներից: Երեխան կնոջ օրգանիզմում այնպես է տեղակայված, որ սեռական ակտի ժամանակ նրան հնարավոր չէ վնասել:
Նրան լրացուցիչ պաշտպանում են արգանդի և որովայնի մկանները, ինչպես նաև` ճարպաշերտը, պտղաջրերը և արգանդի վզիկի լորձային խցանը:
Քանի որ փոքրիկը ներարգանդային կյանքի մեծ մասն անցկացնում է քնած, ապա հնարավոր է, որ սեռական ակտի ժամանակ էլ նա քնած կլինի: Ծնողների շարժումները դժվար թե նրան խանգարեն, ընդամենը նա կարող է օրորվել արգանդի ներսում, ինչպես ճոճվում է մոր զբոսանքի ժամանակ:
Սեռական կյանքը հղիության ուշ շրջանում
Ամեն դեպքում, չի բացառվում, որ ուշ շրջանում ծնողները նկատեն, որ սեռական ակտի ժամանակ երեխան հարվածում է: Դա չի նշանակում, որ նա տհաճություն է զգում. քանի դեռ մայրն ու հայրն ապրում են իրենց կյանքով, երեխան այդ կյանքի ակտիվ մասնակիցն է: Երեխայի նման պահվածքը ծնողներին կարող է որոշ անհանգստություն պատճառել, ասես նրանց անկողնում երրորդ մեկը կա: Այդ մտքից օգնում է ազատվել այն, որ հղի կինը և պտուղը մինչև ծննդաբերությունն, այնուամենայնիվ, մեկ ամբողջություն են, և հետո, փոքրիկը ոչ մի նպատակ չունի իր ծնողների ինտիմ կյանքին խանգարելու:
Երբ ծնողները հաճույք են զգում, դա զգում է նաև փոքրիկը: Սեռական ակտի կծկումները փոխանցվում են արգանդին և երեխան դա ընկալում է որպես հաճելի մերսում: Դրանից զատ, լավանում է նրա սրտի աշխատանքը, իսկ արյան մեջ հայտնվում է մոր մոտ արտադրված երջանկության հորմոնը:
Հակացուցումները
Հղիության ընթացքում սեռական հարաբերության ժամանակ, ամեն դեպքում, պետք է հիշել, որ դա թույլատրված է միայն այն ժամանակ, եթե հղիի մոտ չկա որևէ հակացուցում: Հղիության ընդհատման ցանկացած վտանգի, պլացենտայի ցածր դիրքով տեղակայման և այլ բացասական վիճակների ժամանակ սեռական հարաբերություններն արգելվում են: Սեռական ակտի ժամանակ տեղի ունեցող բոլոր փոփոխությունները հղին պետք է քննարկի բժշկի հետ:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»