2019 Մայ 13, Երկուշաբթի
Հղիության 16-րդ շաբաթում պետք է սպասել երեխայի առաջին շարժումներին: Իհարկե, ապագա մայրերից շատերն այդ շարժումները կզգան մի փոքր ավելի ուշ, սակայն արդեն հղիների մեծամասնությունը ձգտում է կենտրոնանալ և որսալ իր ներսում պտղի ակտիվության առաջին նշանները: Այնուամենայնիվ, այս շրջանում հաճախ լինում են այրոցի և կտրուկ շարժումների զգացողություն ստամոքսում ու որովայնում, սակայն պտղի շարժման հետ որևէ կապ չունեն: Պետք չէ անհանգստանալ, ամեն բան դեռ առջևում է, կանցնեն 2-3 շաբաթ և Դուք լիարժեք կզգաք Ձեր բալիկի առաջին շարժումները:
Պտղի զարգացումը
Փոքրիկի երկարությունն արդեն մոտավորապես 11 սանտիմետր է, իսկ քաշը` գրեթե 80 գրամ: Երեխայի աչքերը կարող են շարժվել կոպերի տակ, երիկամները և միզապարկը ակտիվորեն աշխատում են` «լրացնելով» պտղաջրերը մոտավորապես ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օր պտղի սրտով անցնում է միջինը 25 լիտր արյուն, որն արդեն ունի իր խումբը և ռեզուս-գործոնը: Սկսում են իրենց գործունեությունը ստամոքսը և լեղապարկը՝ աղիները լցնելով առաջնային կղանքով՝ մեկոնիումով, որի գույնը սովորաբար մուգ կանաչ է կամ գրեթե սև: Մեկոնիումը, ինչպես և երեխայի «մեզը» ձևավորվում են պտղաջրերի պարունակությունից՝ անջատված էպիթելի մասնիկներ, աղվամազիկներ:
Մոր վիճակը
Վերջին 6 շաբաթվա ընթացքում արգանդը բավականին մեծացել է, այն արդեն հեշտ է շոշափել պորտից մի փոքր ներքև: Մոր ինքնազգացողությունը և տեսքը օրեցօր ավելի է լավանում: Վաղ տոքսիկոզն անցում է, նորից ախորժակը լավանում է, մաշկի գույնը` նույնպես: Բայց, կարող են նաև խնդիրներ առաջանալ, օրինակ, փորկապություն, որը պայմանավորված է աղիների հարթ մկանների թուլացմամբ և ներքին օրգանների ճնշումով` մեծացած արգանդի կողմից: Փորկապությունը կարելի է հաղթահարել սննդակարգով և թույլ լուծողական միջոցների օգտագործմամբ, իհարկե, միայն բժշկի խորհրդով: Այնպիսի միջոցն, ինչպիսին հոգնան է՝ հակացուցված է:
Ամեն օր սննդի մեջ պետք է ներառված լինեն եփած խնձոր, միրգ-բանջարեղեն՝ մանր կորիզներով, մածուն: Փորկապության կանխարգելման համար պետք է առավոտյան քաղցած մեկ բաժակ հեղուկ խմել. ցանկալի է՝ ջուր: Եթե սննդակարգով խնդիրը չի կարգավորվում, միևնույն է՝ ոչ մի դեպքում չի կարելի դիմել հոգնայի, քանի որ դա կարող է նպաստել վիժմանը, իսկ ավելի ուշ ժամկետներում՝ վաղաժամ ծննդաբերության: Պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ թույլ լուծողական օգտագործելու համար:
Արդեն 16-րդ շաբաթում որոշ կանայք կարող են զգալ պտղի խաղը, բայց դա ավելի շատ բացառություն է, քան` օրինաչափություն: Այդ շարժումների բացակայության դեպքում պետք է չանհանգստանալ:
Ի՞նչ անել
Ձեռք բերել նոր տաբատ, որի գոտին չի ճնշի որովայնը:
Ավելի ճիշտ է հագուստը գնել հղիների համար նախատեսված խանութներից: Ճիշտ ընտրված հագուստը կօգնի հղի կնոջը հանգիստ շարժվել և առավել հարմարավետ զգալ:
Հարկ է իրականացնել արյան և մեզի ընդհանուր հետազոտություն:
Բժիշկը պետք է վերահսկի բոլոր փոփոխությունները, որոնք ընթանում են հղի կնոջ օրգանիզմում:
Երկրորդ եռամսյակի սկրինինգի՝ եռակի թեստի համար 16-17 շաբաթական հղիությունը լավագույն ժամանակն է:
Համակցված հետազոտությունը կօգնի որոշել պտղի բնածին արատների վտանգը (Դաունի համախտանիշ, ողնուղեղային խողովակի արատներ և այլն):
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»