2019 Մայ 23, Հինգշաբթի
Աբորտը միակ բժշկական միջամտությունն է, որի արդյունքում մասնակիցներից մեկին՝ կնոջ առողջությանը հասցվում է զգալի վնաս, իսկ մյուսին՝ դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին, զրկում կյանքի իրավունքից։
46 մարդկային քրոմոսոմները, որոնցով փոքրիկն օժտված է հենց բեղմնավորման պահից, որոշում են ապագա էակի մարդկային էությունը, սեռը, սպիտակուցների կառուցվածքը, արյան խումբը, հասակը, դիմագծերը, աչքերի ու մազերի գույնը, ստեղծագործական ձիրքն ու խառնվածքը։
Բեղմնավորումից.
- 18 օր անց սկսում է բաբախել փոքրիկի սիրտը, ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և նյարդային համակարգը։
- 21-րդ օրը սկսում է գործել սեփական արյունատար համակարգը. երեխայի արյունը չի խառնվում մոր արյան հետ և կարող է լինել այլ խմբի։
- 4-րդ շաբաթում ձևավորվում են ողնաշարը, ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները։
- 5-րդ շաբաթում, պիգմենտի ի հայտ գալու հետ, մգանում են աչքերը։
- 6-րդ շաբաթում հնարավոր է կատարել երեխայի գլխուղեղի էնցեֆալոգրամմա։ Այս ժամկետում նրա հասակը հավասար է 4,5 սմ-ի։
- 8-րդ շաբաթում երեխան կարող է ծծել մատը, արձագանքում է մոր որովայնի հպումներին, չնայած 18-20-րդ շաբաթում է մայրը սկսում զգալ երեխայի շարժումները:
- 10-11-րդ շաբաթում երեխան իր չափսերով չի գերազանցում հոր ճկույթը, սակայն նա արդեն ունի մատնահետքեր, շարժում է աչքերն ու լեզուն, կարող է կնճռոտել ճակատը ու կկոցել աչքերը։
- 12-րդ շաբաթում փոքրիկը ընկալում է լույսը, ջերմությունն ու աղմուկը, քնում է, արթնանում, մարզում մկանները` թեքելով գլուխը, ծալելով ոտքերի և ձեռքերի մատերը։
- 14-րդ շաբաթում երեխայի սիրտը օրական մղում է 24 լ արյուն։ Եթե մոր որովայնին ուղղել լույսի աղբյուրը` փոքրիկը փակում է դեմքը ձեռքերով...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` թեև վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնցից կեսը` ոչ անվտանգ պայմաններում։ Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահանում են 70 հազար կանայք, տասնյակ հազարավորները տառապում են դրա բարդություններից։
Գործնականում աշխարհի բոլոր երկրներում գործում է որոշակի պայմաններում հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենք։ Աշխարհի երկրների 98%-ում, ուր բնակվում է ողջ երկրագնդի բնակչության 96%-ը, մոր կյանքի վտանգը գնահատվում է որպես օրինական հիմք` հղիության արհեստական ընդհատման համար։
Առնվազն 75 մլն հղիություններ ամեն տարի (մոտ 175 մլն հղիությունների ընդհանուր թվից) հանդիսանում են անցանկալի, որի հետևանքով կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ։
Հղիության արհեստական ընդհատումը համարվում է ոչ բարդ վիրահատական միջամտություն։ Սակայն, եթե այն կատարվում է ոչ պատշաճ ձևով և ոչ պատշաճ պայմաններում, այն կարող է լուրջ վտանգ սպառնալ կնոջ առողջությանը։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»