«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 17 շաբաթը

Հղիության 17 շաբաթը

2019 Հուլ 11, Հինգշաբթի

Հղիության 17-րդ շաբաթում ՈՒՁՀ (ուլտրաձայնային) հետազոտությունն ապագա մայրերի համար ամեահուզիչ պահն է: Հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգը հաճախ է այս հետազոտությունը նշանակում` նախքան եռակի թեստը, իսկ հղի կանայք անհանգստանում են, որ ուլտրաձայնը ինչ-որ կերպ կարող է վնասել ապագա մանկանը : Խորհուրդ ենք տալիս հանգիստ լինել՝ ՈՒՁՀ-ն անվնաս է երեխայի համար և անհրաժեշտ է կատարել այն ախտորոշման նպատակով: Իսկ լավագույն կարող եք իմանալ տղա՞ կունենաք թե՞` աղջիկ: Կենտրոնացեք հաճելի պահերի վրա և խիզախորեն գրանցվեք բժշկի նշանակած բոլոր միջամտություններին:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխան կշռում է արդեն մոտավորապես 100 գրամ, իսկ նրա հասակը գրեթե 12 սմ է: Չնայած պտղի երիկամներն արդեն գործում են, փոքրիկի հիմնական արտաթորող օրգանը մնում է պլացենտան: Երեխան կարող է կատարել որոշ շարժումներ, օրինակ, ձեռքը տանել դեպի բերանը, ծծում է մատները, հարպտղային ջրեր է կուլ տալիս` այդ կերպ ստանալով հեղուկ և ապահովելով մարսողական համակարգի, երիկամների և միզապարկի վարժանքը: Բացի այդ, այս շաբաթում երեխայի մոտ սկսում է ձևավորվել ենթամաշկային ճարպային բջջանքը, որն ակտիվ մասնակցություն է ունենալու նյութափոխանակության մեջ:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Հնարավոր է ծանրության կենտրոնի մի փոքր տեղաշարժ, իսկ որպես դրա հետևանք՝ քայլվածքի փոփոխություն. որքան ժամկետը մեծ է, այնքան դառնում է «բադիկային»: Կարելի է ձեռք բերել հարթ ներբանով կոշիկ, կամ պակասեցնել կոշիկի կրունկների սովորական բարձրությունը: Ի դեպ, մեջքի շրջանի ցավը հաճախ ազդանշան է կոշիկների և բազկաթոռի փոփոխման համար: Օրգանիզմի կողմից արտադրվող ռելաքսին հորմոնի պատճառով հոդերը և կապանները դառնում են ավելի թույլ, և, ուրեմն, մեծանում է տրավմաների վտանգը: Պետք է շատ զգույշ վարել մեքենան, և այդ ժամանակ ամրագոտին անհրաժեշտ է կապել որովայնի ստորին հատվածում, որպեսզի վթարի դեպքում երեխան չվնասվի: Բացի այդ, ներկայում արտադրում են ամրագոտիների հատուկ ադապտորներ, որոնք թույլ են տալիս ծանրաբեռնվածությունը հավասարակշռել այնպես, որ երեխային չվնասի:
Հյուծող այրոցի դեպքում կարելի է ընդունել անտացիդներ: Սակայն հարկ է թույլ չտալ գերդոզավորում` սոդա (նատրիումի բիկարբոնատ), ալյումին կամ մագնեզիումում պարունակող պատրաստուկների:
Օրգանիզմում նատրիումի ավելցուկի դեպքում կարող են առաջանալ փորկապություն, գազեր և այտուցներ: Ալյումինը նույնպես կարող է փորկապության բերել, իսկ մագնեզիումը մի քանի անգամ բարձր դոզայով երբեմն թունավորում է առաջացնում:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Անցնել առանց կրունկների կոշիկների

Բարձր կրունկները կարող են մեջքի ցավ և վարիկոզ առաջացնել, այդ պատճառով ապագա մայրը պետք է ընտրի առավելագույն հարմարավետ կոշիկներ:

Անցնել երկրորդ եռամսյակի սկրինինգ (եռակի թեստ): Այն կատարելու ամենալավ ժամկետը 17-20 շաբաթն է:
Իրականացնել կոմպլեքս հետազոտություններ, որոնք օգնում են որոշել պտղի բնածին ածտաբանությունները (Դաունի, Էդվարդսի համախտանիշներ, ողնուղեղային լուսանցքի դեֆեկտներ և այլն):

Հարկ է սկսել քաշի ավելացման օրագիր պահել, որպեսզի բժշկին հնարավոր լինի ժամանակին հայտնել այտուցների առաջացման մասին: Օրագրին, բացի այս շրջանի գրանցումների կարևորությունը, հաճելի կլինի անդրադառնալ նաև երեխայի ծննդից հետո, զգացմունքային մայրերը սիրում են հիշել հղիության ընթացքը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը