2019 Հուլ 18, Հինգշաբթի
Մի փոքր էլ, և կհայտնվեք հղիության կեսում: Թերևս, հիմա սկսվում է ամենալավ ժամանակը. շրջապատողներն արդեն նկատում են մեծացած որովայնը, և այլևս կարիք չունեք հղիությունը գաղտնի պահել: Ավելի հավանական է, որ արդեն հիանալի կերպով զգում եք երեխայի խաղը, կենտրոնացեք դրա վրա և հրճվեք փոխադարձ կապից, որը կարող եք ստանալ:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փոքրիկի քաշն արդեն 150 գ է, երկարությունը` մոտավորապես 14 սմ: Շարունակում է ձևավորվել երեխայի սեռական համակարգը. աղջկա դեպքում արգանդը և ֆալոպյան փողերը որովայնի խոռոչում իրենց տեղն են զբաղեցրել, տղայի դեպքում` արտաքին սեռական օրգաններն արդեն բավականին հստակ երևում են ՈՒՁՀ օգնությամբ: Մանկան գլխուղեղի կեղևն ակտիվորեն զարգանում է, ձևավորվում են գալարները և ակոսները: Երեխայի էնդոկրին համակարգը սկսում է իր աշխատանքը. Արդեն գործում են մակերիկամը և ուրցագեղձը: Եթե մոր Հորմոնալ ֆոնը կարգին վիճակում չէ, փոքրիկը կարող է մասամբ իր վրա վերցնել հորմոնների անբավարարությունը: Այնուամենայնիվ, դա հղի է երեխայի էնդոկրին համակարգի զարգացման խանգարումներով:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Սկսվում է քաշի նկատելի ավելացում. յուրաքանչյուր շաբաթ հնարավոր է մինչև 500 գ աճ: Ճնշման իջեցումը հղիության ընթացքում նորմալ երևույթ է: Միշտ պետք է հիշել գլխապտույտի վտանգի մասին և պառկած կամ նստած տեղից դանդաղ բարձրանալ` առանց կտրուկ շարժումների:
Թուլության դեպքում օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնել կարող են տաք քաղցր թեյը կամ կոնֆետը: Վարիկոզի զարգացումը կանխելու համար խորհուրդ է տրվում կրել կոմպրեսիոն ներքնազգեստ, հատուկ վարժություններ կատարել, ձգտել երկար չմնալ առանց շարժման, իսկ քնելիս ոտքերի տակ բարձիկ դնել, որպեսզի ապահովվի արյան հոսքը` ոտքերից: Վարիկոզի և ցածր ճնշման ժամանակ շատ օգտակար են կոնտրաստ ցնցուղը և ոտքերի սառը ողողումները: Բժիշկները խորհուրդ են տալիս վարժություններ` փոխառված չինական ժողովրդական բժշկությունից. «108 քայլ` մարգարյա գետակի հատակով». Պետք է 108 անգամ քայլել lոգարանի հատակին` սառցաջրով ցնցուցը պահած ոտքերին:
Նիհար մայրերը արդեն կարող են շատ հստակ զգալ երեխայի շարժումները, բայց եթե 18-րդ շաբաթում դեռևս շարժում չկա, անհանգստանալ պետք չէ, դրանք նկատելի կդառնան շատ շուտով:
18-20-րդ շաբաթներում կատարվում է երկրորդ պրենատալ սկրինինգ: ՈՒՁՀ հետազոտության ժամանակ բժիշկն արդեն կարող է հայտնել ապագա երեխայի սեռը: Սեռի վաղ որոշման պլյուսներն ավելի շուտ հոգեբանական են: Հղիներից շատերին ավելի հեշտ է պատրաստվել ծննդաբերության, եթե նրանք կարողանում են պատկերացնել իրենց փոքրիկ տղային կամ աղջկան: Սեռի որոշումը նաև կօգնի մանկան հագուստի գույնի և անուն ընտրելու գործում: Ընտանիքում մեծ երեխաների առկայության դեպքում հնարավոր կլինի նրանց նախապատրաստել եղբոր կամ քույրիկի ծննդյանը: Մյուս կողմից, իմանալը, թե ո՞վ է աշխարհ գալու, հաճախ մորն օգնում է ծննդաբերության կծկումների, ուժ տալու ժամանակ ավելի ակտիվ լինել, իսկ դա նույնպես պակաս կարևոր չէ:
Ի՞նչ անել
Մտածել անվան ընտրության մասին, եթե սկրինինգի ժամանակ պարզվել է երեխայի սեռը
Ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե արդյո՞ք անունն ազդում է ճակատագրի վրա, ձգտել պարզաբանել ընտանեկան գենեոլոգիան և անուն գտնել, որը դուր կգա երկու ծնողներին:
Բժշկից թույլտվություն ստանալ` արձակուրդ մեկնելու
Երկրորդ եռամսյակում ճանապարհորդելն ավելի հեշտ է, քան` երրորդում, և ավելի անվտանգ է, քան` առաջինում: Լավ հիշողությունները և որակյալ հանգիստը օգտակար կլինեն ամուսնական զույգի համար, որին հետո շուտ չի վիճակվի մի քանի շաբաթով ծով կամ ճամփորդության մեկնել:
Սկսել Կեգելի վարժություններ կատարել
Դա վարժությունների կոմպլեքս է, որը հնարավորություն է տալիս ամրացնել կոնքի հատակի մկանները և խուսափել անմիզապահության խնդիրներից:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»