«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 19-րդ շաբաթ

Հղիության 19-րդ շաբաթ

2019 Հուլ 26, Ուրբաթ

Այս շաբաթն արդեն գրեթե հղիության կեսն է: Դա բավականին խաղաղ և հարմարավետ շրջան է ապագա մոր համար: Նա արդեն չի տառապում տոքսիկոզից, և դեռ չկան գոտկային շրջանի ցավեր, ստամոքսի այրոց և այլ անախորժ զգացողություններ: Այնուամենայնիվ, որովայնի վրա պառկած քնելն արդեն անհարմար է՝ ստիպված պետք է կողքի պառկել, դրան կօգնի քնի համար նախատեսված հատուկ բարձիկը:
Այս շրջանում ապագա մորն անհրաժեշտ է նաև մաշկի ձգումների դեմ քսուկ և սեղմագոտի, որը կօգնի պակասեցնել մեջքի և ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունը:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Փոքրիկն արդեն կշռում է մոտավորապես 200 գ, իսկ հասակը 13-15 սմ է: Ձեռքերն ու ոտքերը` մարմնի համեմատ, ավելի համապատասխան են իրենց չափերով, իսկ գլխին հայտնվել են առաջին մազերը: Եկել է 5 հիմնական զգացողության օրգանների զարգացման ժամանակը՝ գլխուղեղում ձևավորվում են շրջաններ, որոնք պատասխանատու են լսողության, հոտառության, համի, տեսողության և շոշափելիքի համար: Կաթնատամներից ավելի խորն առաջանում են հիմնական ատամների սաղմերը: Ենթամաշկային ճարպաշերտի բջջանքն ավելի է ամրանում, այդ պատճառով արյունատար անոթներն արդեն մաշկի տակից ավելի քիչ են երևում: Երեխայի մարմինը սկսում է պատվել նախնական քսուկով՝ կաթնաշոռի կազմության գորշավուն նյութով (այն անվանում են նաև պանրանման քսուկ), որն ունի մանրէասպան հատկություն: Քսուկն ավելի շատ է անութային, աճուկային ծալքերում, գլխի վրա, ձեռքերի և ոտքերի ծալման հատվածներում:

Երեխան արդեն շատ ակտիվ է, բայց հաճախ 19 շաբաթում մորը թվում է, որ խաղ չկա: Պարզապես նա այն չի զգում սեփական ճարպաշերտի տակ և կսկսի զգալ քիչառքիչ, երբ երեխայի շարժումներն ավելի կուժեղանան: Որոշ մայրերի անհանգստացնում է, որ 19-րդ շաբաթում դեռ որովայնը շատ փոքր է, բայց եթե ՈՒՁՀ-ն ցույց է տալիս պտղի նորմալ չափեր, անհանգստանալու պատճառ չկա. որովայնի ակտիվ աճի շրջանը դեռ առջևում է, և երրորդ եռամսյակ նա կմտնի արդեն շատ նկատելի որովայնով: Առայժմ պետք է պատրաստվել որովայնի ապագա մեծ աճին՝ մաշկը մշակելով հատուկ քսուկներով: Այն կդառնա առաձգական և ձգումների վտանգը կնվազի:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Հղիության կեսում, սովորաբար, կինն ավելացնում է 2-6 կգ, որից 200 գ-ը երեխայի քաշն է, 170-ը՝ պլացենտայի, մոտավորապես 300-ը` պտղաջրերն են և այդքան էլ՝ արգանդը: Որովայնում կարող են հանկարծակի սկսվել միակողմանի կամ երկկողմանի ուժեղ ցավեր, դրանք պատճառ են կլոր կապանների ձգման, որոնցով արգանդն ամրացած է կոնքի կողմնային պատերին: Հնարավոր է դեմքի և մարմնի մաշկի մգացում, որովհետև էսթրոգեն հորմոնը և մակերիկամների ուժեղացած աշխատանքը մաշկին դրդում են առավել ակտիվ մելանին արտադրել: Ծննդաբերությունից հետո պիգմենտային բծերն աստիճանաբար անհետանում են: Այնուամենայնիվ, որպեսզի դրանք ավելի չմգանան, ցանկալի է խուսափել արևի ճառագայթներից:
Հղիության կեսում կարող է սրանալ ալերգիան: Այդ բարդությունից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդին և ընդունած դեղորայքին: Բոլոր կասկածելի դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Անցնել երկրորդ սկրինինգը (եռակի թեստ), 20 շաբաթից հետո դրա արդյունքներն արդեն վստահելի չեն լինի:
Համակցված հետազոտությունները կօգնեն պարզել պտղի բնածին ախտաբանությունների վտանգը (Դաունի, Էդվարդսի, ողնուղեղային խողովակի համախտանիշները և այլն):

ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՐևԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Եթե հղիությունը համընկնում է ամառային ամիսների հետ, ապա պետք է հոգ տանել մաշկի մասին. ցանկալի է օգտագործել ոչ պակաս 40 SPF նշանակությամբ քսուկ կամ բալզամ:

Արդեն հարկ է հաշվարկել ապագա մանկասենյակի վերանորոգման և կահույքի՝ մահճակալ և օրորոց, ձեռք բերման ծախսերը:
Մեծ գնումների համար գումարը ճիշտ կլինի նախապես կուտակել: Անգամ, եթե ծննդաբերությունից անմիջապես առաջ կփոխեք որոշումը և օրորոցի փոխարեն կցանկանաք սլինգ գնել՝ և՛ քնի, և՛ օրորելու համար, ապա կուտակած գումարը ավելորդ չի լինի:
Կատարել Կեգելի վարժություններ՝ վարժությունների կոմպլեքս, որը նպաստում է կոնքի հատակի մկանների ամրացմանը և կանխում է անմիզապահության խնդիրները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը