«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Մոր սնունդը` ծննդաբերությունից հետո

Մոր սնունդը` ծննդաբերությունից հետո

2019 Սեպ 10, Երեքշաբթի

Շատ կանայք ծննդաբերությունից հետո արագ քաշ են գցում՝ երեխայի, պլացենտայի և պտղաջրերի քաշից զատ. 1-2 շաբաթում օրգանիզմից հեռանում է մոտավորապես 2 լիտր կուտակված հեղուկ: Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ տևող արյունահոսությունը համարվում է նորմալ. արգանդը մաքրվում է բջիջներից, որոնք այն կապել են պլացենտայի հետ: Ծննդաբերությունից մի քանի օր կամ շաբաթ անց կարող է մի վիճակ զարգանալ, որը կոչվում է հետծննդաբերական թախիծ կամ «բեբե-բլյուզ»:

Պետք է հիշել, որ ճնշված վիճակը ժամանակավոր է և անպայման կանցնի: Բացի այդ, այն պայմանավորված է ո՛չ միայն հոգեբանական վիճակով, այլ նաև` հորմոններով. այնպես որ, տխրության և թախծի համար պետք չէ ինքնաքննադատությամբ տարվել:

Պե՞ՏՔ Է ԿԵՐԱԿՐՈՂ ՄՈՐԸ` ԿԱԹՈՎ ԹԵՅ

Ամենատարածված ժողովրդական խորհուրդներից է կերակրող մորը կաթով և շաքարավազով թեյ խմելը: Պնդում են, որ այս ըմպելիքը կնպաստի առատ կաթնարտադրությանը: Դա ո՛ միայն ճիշտ չէ, այլև պոտենցիալ վնասակար է: Նախ, երեխան կարող է լակտոզայի նկատմամբ անընկալություն ունենա և կրծքով կերակրումը վտանգի տակ դրվի: Հաջորդը. այդ ըմպելիքով մայրը մեծ քանակի շաքարավազ և ավելորդ կալորիաներ կստանա, որը կխանգարի նրա քաշի նվազմանը:

Մյուս կողմից, կերակրող մոր օրգանիզմի հեղուկների պահանջն, իսկապես, բարձրացած է: Օրգանիզմն ինքն է այդ մասին ազդանշան տալիս հենց կերակրման ժամանակ: Լավագույն ըմպելիքներն են՝ սովորական ջուրը, ջրով բացված հյութը, բուսական թեյերը, կոմպոտները: Իսկ սուրճը պետք է սահմանափակել մինչև օրական 2 գավաթ. մոր կաթի մեջ անցած կոֆեինը կարող է երեխայի մոտ առաջացնել գրգռվածություն:

Եվ, իհարկե, կերակրող մայրը պետք է խուսափի ալկոհոլային խմիչքներից. կրծքի կաթի մեջ անցած ցանկացած քանակով ալկոհոլը վտանգավոր է երեխայի համար:

Եթե, այնուամենայնիվ, կերակրող մայրն օգտագործել է ալկոհոլային խմիչք, պետք է հաշվարկի, թե երբ կարող է երեխային մոտեցնել կրծքին, որպեսզի նրան վնաս չպատճառի: Կարելի է նախապես կթած կաթ պահել, որպեսզի բաց թողնված կերակրումը լրացվի դրանով:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը