2019 Սեպ 18, Չորեքշաբթի
23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը՝ որոշ պահերի նա կարող է ակտիվ խաղալ, հետո մեկ ժամ հանգստանալ: Այս ժամկետում սկսվում են մարզումային կծկումներ՝ արգանդը քարանում է. այդպես «սովորում է» կծկվել` պատրաստվելով սպասվելիք ծննդաբերությանը: Պետք է գրել մարզական կծկումների ժամանակը: Դրանք պետք է հազվակի լինեն և անկանոն, առանց ցավի և հեշտոցից ախտաբանական արտադրության:
Պտղի վիճակը
Պտղի քաշը 450-500 գր է: Նրա լսողությունը գրեթե լիովին զարգացել է՝ նա կարող է ամեն բան լսել, ինչ կատարվում է իր մոր շուրջը: Երեխան օրը մի քանի անգամ ժամերով մարզում է թոքերը՝ «ներշնչելով» և «արտաշնչելով» պտղաջրերը: Անհրաժեշտ է հիշել, որ մանկան գլխուղեղում շնչական կենտրոնների ձևավորումն ուղղակիորեն կախված է մոր շնչառությունից: Պետք է խուսափել վնասակար հոտերից՝ լաքի, ներկերի, քիմիական լուծիչների, որպեսզի բացառվի ինտոքսիկացիան և հարկ է հաճախ լինել մաքուր օդում:
Մոր վիճակը
Արգանդի վերին մասն արդեն տեղակայված է պորտից վեր և որովայնը նկատելիորեն կլորացել է: Հնարավոր է, դեռ չկա սեղմակապի մշտական կրման անհրաժեշտություն, սակայն հղիին նախատեսված հագուստ գնելու ժամանակն է: Հնարավոր է ոչ մեծ այտուցների պատճառով ոտքի չափը մեծացած լինի, ուրեմն պետք է ձեռք բերել նաև նոր կոշիկներ: Կարող են սկսվել մարզումային կծկումներ, որոնցով արգանդը պատրաստվում է ապագա ծննդաբերությունը: Որպեսզի մի քանի ժամվա ընթացքում կարողանան դուրս մղել բավականին խոշոր երեխային, նա պետք է «աճեցնի» ուժեղ մկաններ:
Արգանդն անընդհատ ճնշում է միզապարկին, բացի այդ, միզուկի հարթ մկանները թուլացած են պրոգեստերոն հորմոնի ավելացման պատճառով: Դրա արդյունքում պարբերաբար կարող է նեքնազգեստը թրջվել: Այնուամենայնիվ, ոչ միշտ պետք է դրան թեթև վերաբերվել, եթե այդ երևույթը հաճախ է և առատ, կարող է ազդանշան լինել ոչ թե ակամա միզարձակման, այլ պտղապատյանի պատռվածքի: Նման կասկածի դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:
Ի՞նչ անել
Կանանց կոնսուլտացիայում ստանալ փոխանակման քարտ:
Անհրաժեշտության դեպքում այդ քարտը տալիս են և ավելի վաղ, բայց հաճախ այն տրվում է հղիության հենց այս ժամկետում:
Շատ հարցերի շուրջ ավելի լավ է նախապես պայմանավորվել: Ապագա մայրը պետք է նախապես իմանա, թե հարազատների ինչպիսի օգնության վրա կարող է հույս դնել: Իսկ ապագա հայրը պետք է պատրաստվի այն բանին, որ իր ուսերին ևս դրվելու են երեխայի խնամքի պարտականություններ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»