2019 Հոկ 15, Երեքշաբթի
Ժամանակն արագ է անցնում՝ հղիության 6 շաբաթներն արդեն մոտենում են ավարտին: Դեռ արագորեն քաշ եք ավելացնում, որովայնն ավելի է մեծանում, այն արդեն խանգարում է կռանալ, կոշիկները հագնել: Սա հրաշալի ժամանակ է մաքուր օդում երկարատև զբոսանքների, լողի և մարմնամարզության համար: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել ինքնազգացողությանը, շատ չհոգնել, բացառել հավասարակշռության հետ կապված վարժությունները: Կաթնախտը հղիության երկրորդ կեսում կարող է բավականին բարդացնել ապագա մոր կյանքը: Բայց անհանգստանալ պետք չէ, գրագետ բժիշկը կկարողանա ընտրել արդյունավետ և անվնաս դեղորայք:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փոքրիկի հասակը մոտավորապես 30 սմ է, քաշը՝ 700 գ: Ամեն օր նրա մկանները դառնում են ավելի ու ավելի ուժեղ, իսկ ոսկրերը՝ ավելի ամուր: Արյունաստեղծման գործունեությունն իր վրա է վերցնում ոսկրածուծը, որը զարգանում է շատ ակտիվորեն: Ենթամաշկային ճարպային բջջանքի շնորհիվ երեխայի մաշկը դառնում է ավելի քիչ կնճռոտ, հարթվում են նրա ծալքերը: 25-րդ շաբաթից սկսած փոքրիկն արդեն հնարավորություն ունի ապրել մոր օրգանիզմից դուրս, բայց, ցավոք, այդ հնարավորությունը չափազանց փոքր է: Օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող բարդ մեխանիզմները դեռ չեն ամրացել և չեն կարող նորմալ աշխատել:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Արգանդն արդեն ցայլքոսկրից 25 սմ բարձր է տեղակայված, և այսուհետև այն ամեն շաբաթ կբարձրանա 1-ական սմ-ով: Արգանդի հատակի բարձրությամբ բժիշկը կարող է գնահատել հղիության ընթացքը: Եթե ցուցանիշը նորմայից ցածր է, ապա հնարավոր է առկա է պտղի թերզարգացում: Իսկ եթե բարձր է, ապա, թերևս, կա պտղաջրերի մեծ քանակ, որը կարող է լինել վարակի հետևանքով: Այդպիսի շեղումների պատճառներն ու հետևանքները տարբեր են, և դրանք պարզում է բժիշկը:
Պտղաջրերի մեծ քանակը, ավելցուկը հղի է տհաճ հետևանքներով ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար: Արգանդը ճնշում է հղիի ներքին օրգաններին, բացի այդ, գերձգման պատճառով այն կարող է կորցնել ծննդաբերության ժամանակ արդյունավետ կծկվելու ունակությունը: Պտղաջրերի շատ մեծ քանակի դեպքում հնարավոր է պլացենտայի շերտազատում, ինչը հղի է պտղի հիպօքսիայի զարգացմամբ: Բազմապտուղ հղիության ժամանակ պտղաջրերի մեծ քանակից կարող է տուժել միայն մեկ պտուղը, իսկ երկրորդի մոտ հաճախ պտղաջրերի պակաս է լինում:
Պտղաջրերի ավելցուկի դեպքում օգտագործվում են հակաբիոտիկներ, դիուրետիկներ, ինչպես նաև պտղաջրերի բացթողում` օրը մեկ անգամ, մեկ ժամվա ընթացքում` 500 մլ, այսպես կոչված, թերապևտիկ ամնիոցենտեզ, որը կատարվում է ՈՒՁՀ հսկողությամբ:
Բժիշկները հղիներին խորհուրդ են տալիս զբաղվել իրենց թույլատրելի մարմնամարզությամբ: Բայց մարմնամարզության ընթացքում պետք է խիստ ուշադիր լինել ինքնազգացողությանը, թույլ չտալ արտահայտված հոգնածություն, բացառել հավասարակշռություն պահանջող վարժությունները: Մեջքի կամ որովայնի շրջանում ամենափոքր ցավի դեպքում անգամ պետք է անմիջապես մարզումները դադարեցնել, որպեսզի մկանների գերծանրաբեռնվածություն կամ ջլերի ձգվածություն չառաջանա:
25-րդ շաբաթից սկսած հնարավոր է թեթև սակավարյունության զարգացում: Արյան մեջ էրիթրոցիտների պակասը (շրջանառվող արյան ծավալը մեծանում է պլազմայի շնորհիվ) բնորոշ է 2-3 եռամսյակներին: Այնուամենայնիվ, արյան մեջ հեմոգլոբինի մակարդակն անհրաժեշտ է մշտապես վերահսկել, որպեսզի լուրջ խնդիրներ չառաջանան: Հեմոգլոբինի 110-91գ/լ մակարդակի դեպքում ախտորոշվում է սակավարյունության թեթև աստիճան, 90-81գ/լ-ի դեպքում՝ միջին, իսկ 80գ/լ-ի ժամանակ՝ ծանր: Բժիշկը կարող է նշանակել երկաթ պարունակող դեղեր, քանի որ երկաթն այն միկրոէլեմենտն է, որը պատասխանատու է օրգանիզմում հեմոգլոբինի արտադրման համար: Սակավարյունություն կարող են առաջացնել նաև վիտամին В12-ի և ֆոլաթթվի անբավարարությունը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
• Կազմել երեխայի հետ զբոսանքի համար գնումների ցուցակ.
հագուստ երեխայի և Ձեզ համար, մանկական իրերի համար հարմար պայուսակ և այն ամենը, ինչը կօգնի փողոցում մի քանի ժամ անցկացնելուն:
• Գրանցվել ծննդաբերությանը պատրաստվելու կարճաժամկետ դասընթացների: Ամենաքիչը մեկ անգամ կինը պետք է հաճախի նման կուրսերի: Պետք է հետաքրքրվել, թե այն պոլիկլինիկայում, որտեղ գրանցված եք որպես հղի, կա՞ն նմանատիպ անվճար պարապմունքներ:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»