2019 Հոկ 21, Երկուշաբթի
Անգլիական հետազոտողներն` ուսումնասիրելով 15 հազարից ավելի կանանց, պարզել են, որ Բրիտանիայի յուրաքանչյուր 10-րդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը բախվում է անպտղության խնդրի հետ:
Անպտղության պատճառները պարզելը բավականին բարդ է: Երբեմն տարիներ են պահանջվում դրա համար: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց օրգանիզմը փոքրիկ Տիեզերք է, որտեղ բավական է մի չնչին շեղում և դրան հետևում են շատ մեծ, անլուծելի խնդիրներ:
Հարվարդի գիտնականները՝ բժշկական գիտությունների դոկտորներ Ուոլտեր Կ. Ուիլլետը և Խորխե Է. Չավարրոն առաջարկել են խորհուրդներ այդ խնդրի լուծման համար: Նրանք պնդում են, որ անպտղության այլ պատճառների հետ համեմատած (գենետիկա, տարիք), որոնց վրա հնարավոր չէ ազդել, սննդակարգը հասանելի է բոլորին և հրաշալի արդյունք է տալիս:
Դրա շնորհիվ կինը կարող է ամրացնել օրգանիզմը, կարգավորել ձվազատման գործընթացները, հղիության համար ստեղծել «իդիալական» պայմաններ, կանխել սիրտ-անոթային հիվանդությունները և օստեոպորոզը:
Ստորև ներկայացված են խորհուրդները:
1. Սննդակարգը հավելել բարդ ածխաջրատներով:
Ըստ հետազոտողների, կինը պետք է օգտագործի դանդաղ յուրացվող ածխաջրատներ և պակասեցնի պարզ ածխաջրատների քանակը, առաջին հերթին` եփած սննդի:
Օրգանիզմը շատ արագ յուրացնում է ածխաջրատները՝ ստացված սպիտակ հացից, խմորեղենից, սպիտակ բրնձից, որը, միանգամից բարձրացնելով գլյուկոզայի քանակը, դրդում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը: Իսկ ինսուլինի մեծ քանակը կարող է արգելակել ձվազատումը: Դանդաղ ածխաջրատները, որոնք պարունակում են բջջանք և այլ օգտակար նյութեր, կան մրջերում, բանջարեղենում, ընդեղենում, ամբողջական հատիկեղենում և այլն: Դրանք օրգանիզմում յուրացվում են դանդաղ և քիչ են նպաստում գլյուկոզայի բարձրացմանը:
2. Սննդում ներառել չհագեցած ճարպեր
Խուսափել տրանսճարպերից` ընտրելով միայն առողջության համար օգտակար, չհագեցած ճարպեր: Տրանսճարպերը, որոնք առողջությանը մեծ վնաս են պատճառում, պարունակում են կիսաաբրիկատները, «արագ սնունդը», մարգարինները, սպրեդները, թխվածքները: Դրանք նպաստում են ինսուլինառեզիստենտության առաջացմանը, որի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը և տուժում ձվազատման գործընթացը:
3. Օգտագործել պրոտեիններ
Հարվարդյան գիտնականները վստահ են, որ բավարար քանակի սպիտակուցներ (բուսական սնունդ, կարմիր մսի սահմանափակում) կանոնավոր կերպով ընդունելու դեպքում կարելի է նպաստել կանանց օրգանիզմի առողջացմանը:
Բուսական սպիտակուցների բոլոր տեսակները՝ ընկուզեղեն, ընդեղեն, արևածաղիկ, օրգանիզմը հարստացնում են սպիտակուցներով, միևնույն ժամանակ, ունեն շատ քիչ կալորիականություն:
4. Օգտագործել միայն որակյալ կաթնամթերք
Հարվարդյան համալսարանի գիտնական Ուոլտեր Ուիլլետը պնդում է, որ որքան շատ է հղիի սննդում ցածր յուղայնության կաթնամթերքը, այնքան ավելի են հղիության հետ կապված խնդիրները: Եվ հակառակը, որքան շատ է որակյալ կաթնամթերքը՝ բնական յուղայնությամբ (մածուն, պանիր, կաթ և այլն), այնքան դա օգնում է անպտղության խնդիրների լուծմանը:
5. Օգտագործել վիտամիններով հարուստ սննդամթերք:
Հղիությանը պատրաստվելու ժամանակ նպատակահարմար է ընդունել բժշկի նշանակած պոլիվիտամինները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ առնվազն 400 մգ ֆոլաթթու և 40-80 գ երկաթ պարունակող վիտամիններ կինը պետք է ընդունի ամեն օր` օրգանիզմի նորմալ գործունեության և հղիությանը նպաստելու համար:
Վիտամիններ ընդունելու դեպքում անպտղության տոկոսը շատ ավելի ցածր է:
6. Բացառել գազավորված ըմպելիքների օգտագործումը:
Հղիություն պլանավորելու դեպքում պետք է պակասեցնել թեյը, սուրճը, ալկոհոլը: Իսկ գազավորված ըմպելիքները և շաքարավազի հիմքով մրգային հյութերը պետք է բացառել:
Ալկոհոլի, սուրճի, թեյի հաճախ օգտագործումը անբարենպաստ են ձվազատման համար:
Լավագույնը մաքուր ջրի, բնական մրգա- և բանջարեղենային հյութերի օգտագործումն է:
Ուշադրությո՛ւն. հարվարդյան սննդակարգը չի փոխարինում բժշկական հետազոտություններին և մասնագիտական բուժմանը: Այն օգնող թերապիա է, որը մեծացնում է հղիության հավանականությունը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»