«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Պտղաջրերի պակաս

Պտղաջրերի պակաս

2019 Նոյ 19, Երեքշաբթի

Պտղաջրերի պակասն ավելի վտանգավոր է համարվում, քան ավելցուկը, բայց այն շատ ավելի քիչ է հանդիպում: Այն ախտորոշվում է, եթե պտղաջրերը 600 մլ-ից պակաս են: Այն բերում է թոքերի, ոսկրերի և պտղի այլ օրգանների թերզարգացման, անգամ կարող է պտղի մահվան պատճառ դառնալ:

Բանն այն է, որ արգանդում պտղի դեռ չգործող թոքեր պտղաջրեր են թափանցում: Պտուղը շնչական շարժումներ է անում՝ պատրաստելով թոքերը և կրծքավանդակը ապագա շնչառությանը: Երբ պտղաջրերը քիչ են, այդ պրոցեսը դժվարանում է:

Բացի դա, պտղաջրերի խիստ պակասը ազդում է պտղի ոսկրերի, կմախքի զարգացման վրա, բերում ոտքերի թեքման, ստամոքս-աղիքային համակարգի թերզարգացման, նեղ կրծքավանդակի:

Հնարավոր պատճառները

• Պտղի երիկամների անբավարար ֆունկցիան կամ նրանց թեևզարգացումը, որը բերում է մեզի քանակի քչացման:Կարող է լինել ինֆեկցիայի կամ գենետիկ շեղումների հետևանքով: Ի հայտ է գալիս վաղ ժամկետներում:
• Պտղաթաթղանթի միկրոպատռվածքներից ջրերի քիչ-քիչ հեռացում: Բնորոշ է հիմնականում ուշ շրջաններին:
• Ֆիտոպլացենտար անբավարարություն /պլացենտան վատ է աշխատում/. Կարող է լինել հղիության բարդությունների ժամանակ՝ ուշ տոքսիկոզ, հիպերտոնիա, հղիների շաքարային դիաբետ և այլն:
• Գերասուն հղիություն /42 շաբաթից ավելի/: Դրա ժամանակ պակասում են պտղաջրերը, պլացենտան ՛՛ծերանում՛՛ է և վատ է գործում:
• Բազմապտուղ հղիություն, որը կարող է բերել պտղաջրերի և ավելցուկի, և պակասի: Պակասի այն դեպքում, երբ զույգերից մեկը ՛՛խլում՛՛ է մյուսից պլացենտայի միջոցով /ֆետո-ֆետալ տրանսֆուզիոն սինդրոմ, որը միայն լինում է միաձվային զույգերի դեպքում/: Այդպես զույգերից մեկի մոտ լինում է ջրերի ավելցուկ, մյուսի մոտ՝ պակաս:
• Պտղաջրերի պակասի դեպքերի կեսից ավելիի պատճառը անհայտ է:

Պտղաջրերի պակասը սովորաբար բացահայտվում է ՈՒՁՀ-ով: Երբեմն հղին գանգատվում է երեխայի շարումների ժամանակ ցավից, բայց սովորաբար սիմպտոմներ չեն լինում:

Իսկ պտղի մոտ հաճախ հայտնաբերվում է երիկամների խնդիր /պոլիկիստոզ/, ձգված միզապարկ և մեծացած որովայն: Նրանք հաճախ հետ են մնում զարգացմամբ և ծնվում են փոքր քաշով:

Պետք է հայտնաբերել պտղաջրերի պակասի պատճառը՝ լավ հետազոտել պտղին, հայտնաբերելու համար զարգացման անոմալիաները /օրինակ, երիկամների, միզապարկի բացակայություն/, բնածին ինֆեկցիաները:

Պտղաջրերի դանդաղ հեռացումը հայտնաբերելու համար, երբեմն պտղաթաղանթից ներմուծվում է գունավորող նյութ և հսկվում արտադրությունների գույնը:

Պտղաջրերի դեպքում պետք է շատ ջուր խմել:
Հղիության երկրորդ կեսին անկողնային ռեժիմը և առատ ըմպելիքը շատ դեպքերում լավացնում են վիճակը: Օրվա մեջ 2 լիտր ջուր խմելու դեպքում պտղաջրերը ավելանում են 30 տոկոսով:

Պտղաջրերի քիչ լինելը խնդիրներ է առաջացնում ծննդաբերության ժամանակ և հաճախ հարկ է լինում կեսարյան հատման: Դրանցից են վաղաժամ ծննդաբերությունը, պտղի հիպօքսիան և ինֆեկցիոն բարդությունները: Պտղի հիպօքսիան կարող է լինել պորտալարի ճնշման հետևանք, իսկ ծննդաբերությունից հետո՝ թոքերի անհասությունը:

Եթե առկա է բացվածք պտղաթաղանթին, դա կարող է բերել ինֆեկցիայի զարգացման, որը կարող է ախտահարել պտղին և մորը: Այդ դեպքում, եթե ծննդաբերությունը չի սկսվում մի քանի ժամից, պետք են անտիբիոտիկներ և ստիմուլյացիա:

Որոշ դեպքերում, որպեսզի վերականգվի պտղաջրերի քանակը, բժիշկները պտղաթաղանթից ներմուծում են աղային լուծույթ: Հաճախ դա օգնում է խուսափել բարդություններից:

Այնպես որ, չնայած պտղաջրերի քանակի շեղումները խնդիրներ են հարուցում, դրանց պատճառի հայտնաբերման և համապատասխան բուժման դեպքում հնարավոր է կանխել լուրջ խնդիրները:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը