2019 Դեկ 12, Հինգշաբթի
Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ: Վերջիններս բնորոշվում են սկզբում մանկածնային, ապա և դաշտանային ֆունկցիաների դադարեցմամբ [4,5,9]:
Տարբեր գործոնների ազդեցության տակ (հոգեբանական, ֆիզիկական, շրջապատող միջավայր և այլն), ցանկացած պահին ֆիզիոլոգիական ԴԴ-ն կարող է վերածվել ախտաբանականի` դրսևորվելով դաշտանադադարային համախտանիշի ձևով (ԴԴՀ): Այն յուրօրինակ կլինիկական համախտանիշ է, ինչն արտահայտվում է նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային, հոգե-հուզական, սիրտ-անոթային, միզա-սեռական, ոսկրերի կառուցվածքային փոփոխություններով [4,5,9]: Դաշտանադադարային շրջանի ահեղ բարդություններից մեկը օստեոպորոզն է (ՕԶ): Վերջինս, որպես կանանց հաշմանդամության և մահացության պատճառ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում գրավում է առաջին տեղերից մեկը [6,11,12]: Թեև ԴԴՀ հետազոտման և բուժման բնագավառում ձեռք են բերվել զգալի հաջողություններ, այնուամենայնիվ տվյալ խնդիրը շարունակում է մնալ ինչպես գիտնականների, այնպես էլ գործնական բժիշկների ուշադրության կենտրոնում: Դաշտանադադարի հետ կապված մի շարք հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, որոնց թվում նաև ոսկրերի հանքային խտության (ՈՀԽ) տարբեր ցուցանիշների դեպքում ԴԴՀ–ի կլինիկական դրսևորումների առանձնահատկությունները [2,3,10]:
Տվյալ աշխատանքի նպատակն է պարզել դաշտանադադարային համախտանիշի հաճախությունն ու դրսևորման առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց խմբերում:
Նյութը և հետազոտման մեթոդները: Պատահական ընտրությամբ 2010 թվականի ընթացքում հետազոտվել են 50-ից 69 տարեկան, դաշտանադադարային շրջանում գտնվող 67 կանայք, որոնք դիմել են դենսիտոմետրիկ հետազոտության ՙՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՚: Դաշտանադադարային համախտանիշի կլինիկական ձևի, տարբեր խմբերի ախտանիշների դրսևորման աստիճանի գնահատում իրականացվել է ըստ Ե.Վ.Ուվարովայի կողմից ձևափոխված Կուպերմանի դաշտանադադարային ցուցիչի (ԴՁՑ): ԴԴՀ-ի ախտանիշները բաժանվում են 3 խմբի. նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական: Յուրաքանչյուր ախտանիշ գնահատվում է 0-3 բալային համակարգով: Նեյրո-վեգետատիվ ախտանիշները գնահատվում են թեթև (10-20 բալ), միջին (21-30 բալ) և ծանր աստիճանի (30 բալից բարձր): Մինչև 10 բալը գնահատվում է որպես նեյրո-վեգետատիվ ախտաբանական համալիրի բացակայություն: Էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումները գնահատվում են թեթև (1-7 բալ), միջին (8-14 բալ) և ծանր աստիճանի (14 բալից բարձր): Բալերի ընդհանուր գումարը թույլ է տալիս գնահատել ԴԴՀ ծանրության աստիճանը որպես ԴԴՀ-ի բացակայություն (մինչև 10 բալ), թեթև աստիճան (11-34բալ), միջին ծանրության (35-58 բալ) և ծանր աստիճանի ԴԴՀ (58 և ավելի բալ) [5]: Դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվել է Hologic DRG- 4500 (ԱՄՆ) սարքավորմամբ ողնաշարի գոտկային (L1-L4 հատվածի) և ազդրի պրոքսիմալ շրջաններում: ՈՀԽ գնահատումը իրականացվել է ըստ T-ցուցիչի (ԱՀԿ): T-ցուցիչը հետազոտվող այցելուի ՈՀԽ-ի համեմատումն է 30-35 տարեկան տարիքային խմբի միջին վիճակագրական նորմայի հետ: Չափման միավոր է հանդիսանում 1 ստանդարտ շեղումը (1 SD): T-ցուցիչի մեծությունը մինչև -1 SD գնահատվում է որպես նորմա, -1 SD-ից մինչև -2,5 SD օստեոպենիա (ՕՊ) և -2,5 –ից մեծ`օստեոպորոզ (ՕԶ): Վիճակագրական հետազոտության համար կիրառվել են վարիացիոն վիճակագրության համընդհանուր ճանաչում գտած մեթոդները: Գնահատվել են հետազոտվող ցուցանիշների միջին թվաբանականը (M), միջին թվաբանականի միջին սխալը (m), վարիացիոն շարքի նվազագույն և առավելագույն մեծությունները: Խմբերի միջին թվաբանականների տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի թեսթով [1]:
Ստացված տվյալները և դրանց քննարկումը: Հետազոտված կանայք բաժանվել են երեք խմբերի ըստ T-ցուցիչի մեծության: 19 կանանց մոտ արձանագրվել է T-ցուցիչի մեծություն մեծ -1 SD, որը թույլ է տվել նրանց ոսկրերի հանքային խտությունը գնահատել նորմայի սահմաններում (առաջին խումբ): 20 կանանց T-ցուցիչի մեծությունը տատանվում էր -1 SD-ից մինչև -2,5 SD սահմաններում և այս խմբում ախտորոշվել է ՕՊ (երկրորդ խումբ): 28 կանանց մոտ ախտորոշվել է ՕԶ, քանզի նրանց մոտ T-ցուցիչի մեծությունը փոքր էր -2,5 SD (երրորդ խումբ): ԴԴՀ դիտվել է առաջին խմբի 19 կանանցից 16-ի մոտ (84,2%), որի դրսևորման աստիճանը գնահատվել է որպես թեթև 11-ի մոտ (68,8%), միջին աստիճան` 5-ի մոտ (31,3%) (աղյուսակ 1): Ոսկրերի հանքային խտության նորմալ մեծությամբ կանանց խմբում ԴՁՑ միջինը կազմել է 33±2,3 բալ, ընդ որում 27,8±1,3 բալ ԴԴՀ-ի թեթև և 44,4±2,7 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
ԴԴՀ-ի հաճախությունն ու բնութագիրը հետազոտված կանանց խմբերում
Խմբերը |
ԴԴՀ հաճախությունը (%) |
ԴԴՀ հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%) |
ԴՁՑ (M±m) |
ԴՁՑ (M±m) |
||||
թեթև |
միջին |
ծանր |
ԴԴՀ թեթև աստիճան |
ԴԴՀ միջին աստիճան |
ԴԴՀ ծանր աստիճան |
|||
Նորմալ ՈՀԽ |
84,2 |
68,8 |
31,1 |
- |
33±2,3 |
27,8±1,3 |
44,4±2,7 |
- |
Օստեոպենիա |
70 |
42,9 |
57,1 |
- |
34,9±2,9 |
26±1,9 |
41,5±2,5 |
- |
Օստեոպորոզ |
82,1 |
82,1 |
21,7 |
- |
29,7±1,2 |
27,5±1,1 |
37,5±1,7 |
- |
Օստեոպենիայով կանանց խմբում ԴԴՀ դիտվել է դեպքերի 70%-ում: Այս խմբի կանանց մոտ ԴԴՀ-ն գնահատվել է թեթև աստիճանի և միջին ծանրության 6 (42,9%) և 8 (57,1%) կանանց մոտ համապատասխանաբար: Օստեոպենիայով կանանց խմբում ԴՁՑ միջինը կազմել է 34,9±2,7 բալ: Այն միջինը գնահատվել է 26±1,9 բալ ԴԴՀ-ի թեթև և 41,5±2,5 բալ միջին աստիճանի ծանրության դեպքում: ՕԶ-ով կանանց 23-ի մոտ է (82,1%) դիտվել ԴԴՀ, որը համապատասխանել է թեթև և միջին աստիճանին 18 (82,1%) և 5 (21,7%) կանանց մոտ համապատասխանաբար (աղյուսակ 1): ՕԶ-ով կանանց մոտ ԴՁՑ միջինը գնահատվել է 29,7±1,2 բալ, կազմելով 27,5±1,1 բալ ԴԴՀ-ի թեթև և 37,4±1,7 միջին ծանրության դեպքում: Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակի տվյալներից, հետազոտված կանանց խմբերի միջև վիճակագրորեն հավաստ տարբերություն ըստ ԴԴՀ-ի հաճախության չի արձանագրվել: Ըստ ԴՁՑ-ի միջին գնահատականի հետազոտված կանանց ոչ մի խմբում չի դիտվել ԴԴՀ-ի ծանր աստիճան: Սակայն ԴԴՀ-ի թեթև աստիճան առավել հաճախ է դիտվել ՕԶ-ով կանանց խմբում (82,1%), իսկ առավել հազվադեպ` ՕՊ-ով կանանց խմբում (42,9%) (p
Աղյուսակ 2
ԴԴՀ-ի առանձին խմբերի ախտանիշների հաճախությունն ու բնութագիրը
հետազոտված կանանց խմբերում
Խմբերը |
Նեյրովեգետատիվ ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի(%) |
Էնդոկրին փոխանակային ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի (%) |
Հոգեհուզական ախտանիշների հաճախությունն ըստ ծանրության աստիճանի(%) |
ԴՁՑ (M±m) |
||||||||
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
նեյրովեգետատիվ ախտանիշներ |
էնդոկրին փոխանակային ախտանիշներ |
հոգեհուզական ախտանիշներ |
|
Նորմալ ՈՀԽ |
56,3 |
37,5 |
6,2 |
81,2 |
18,8 |
- |
56,3 |
43,7 |
- |
19,4±1,5 |
5,7±0,7 |
7,9±0,8 |
Օստեոպենիա |
42,9 |
35,7 |
21,4 |
92,9 |
7,1 |
- |
35,7 |
64,3 |
- |
21,6±1,9 |
5,1±0,4 |
8,1±0,8 |
Օստեոպորոզ |
69,6 |
30,4 |
- |
82,6 |
21,4 |
7,1 |
60,9 |
39,1 |
- |
17,6±0,8 |
5,3±0,6 |
6,9±0,4 |
Նեյրո-վեգետատիվ խանգարումները ՕՊ-ով և ԴԴՀ-ով կանանց խմբում գնահատվել են միջինը 21,6±1,9 բալ (աղյուսակ 2): 6 կանանց մոտ (42,9%) արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև և 5-ի մոտ` (35,7 %) միջին աստիճանը: 21,4% կանանց մոտ արձանագրվել են ծանր աստիճանի (գերազանցող 35 բալ) նեյրո-վեգետատիվ խանգարումներ: ՕԶ-ով կանանց խմբում նեյրո-վեգետատիվ խանգարումները միջինը գնահատվել են 17,6±0,8 բալ: Վերը նշված խանգարումները գնահատվել են թեթև աստիճանի 16 կանանց (69,6%) և միջին աստիճան` 7-ի մոտ (30,4%): Ստացված արդյունքները վկայում են, որ նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև և միջին աստիճանի հաճախությունը վիճակագրորոն հավաստի չեն տարբերվում հետազոտված կանանց խմբերում: Սակայն, եթե թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումները առավել հաճախ են դիտվել ՕԶ-ով կանանց խմբում, ապա ծանր աստիճանի խանգարումները` ՕՊ-ով կանանց մոտ: Նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանր աստիճանը վիճակագրորեն հավաստի առավել հաճախ է արձանագրվել ՕՊ-ով կանանց խմբում (p
Էնդոկրին-փոխանակային խանգարումները միջինը գնահատվել են 5,7±0,7 բալ ոսկրերի նորմալ ՀԽ կանանց խմբում: Ընդ որում վերոհիշյալ խանգարումների դրսևորման աստիճանը եղել է թեթև աստիճանի (1-ից 7 բալ) կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-81,2%): Միայն 18,8% կանանց մոտ են դիտվել միջին աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ: ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով և ոչ մի կնոջ մոտ էնդոկրին-փոխանակային խանգարումները չեն եղել ծանր աստիճանի (գերազանցող 14 բալ): Էնդոկրին-փոխանակային խանգարումները ՕՊ-ով և ԴԴՀ-ով կանանց գերակշռող մեծամասնության մոտ (13-92,9%) գնահատվել են թեթև և միայն 7,1% մոտ միջին աստիճանի: Միջինը այն գնահատվել է 5,1±0,4 բալ: Էնդոկրին-փոխանակային խանգարումները ՕԶ-ով և ԴԴՀ-ով կանանց խմբում միջինը գնահատվել են 5,3±0,6 բալ: Դրանք համապատասխանել են էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանին 19 (82,6%), միջին աստիճանին 3 (13%) դեպքերում: Միայն 4,3% դեպքերում են դիտվել ծանր աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ:
Ստացված արդյունքները վկայում են, որ էնդոկրին-փոխանակային խանգարումներ դիտվում են հետազոտված կանանց բոլոր խմբերում: Վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ էնդոկրին-փոխանակային խանգարումների թեթև և միջին աստիճանի հաճախության հետազոտված կանանց խմբերում չեն դիտվում: Էնդոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է դիտվել ՈՀԽ նորմալ մեծություններով կանանց խմբում (18,8%). 2,6 անգամ ավել քան ՕՊ-ով (7,1%) և 1,4 անգամ ավել քան ՕԶ-ով կանանց խմբում (13%): Էնդոկրին-փոխանակային խանգարումների միջին աստիճանը առավել հաճախ է արձանագրվել ոսկրերի նորմալ հանքային խտությամբ կանանց խմբում, իսկ ծանր աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ դիտվել են միայն ՕԶ-ով կանանց մոտ (p
Ըստ գրականության տվյալների կանանց 56% մոտ ԴԴՀ-ն տևում է մինչև 5 տարի, իսկ 26-40%-ի մոտ` 15 և ավել տարի 5): Մյուս կողմից, հայտնի է որ ոսկրային հյուսվածքի հիմնական կորուստը դիտվում է դաշտանադադարի առաջին հինգ տարիների ընթացքում` կազմելով 1-5% ամեն տարի [11,12]: Դաշտանադադարի առաջին հինգ տարիներից հետո ոսկրային հյուսվածքի կորուստը շարունակվում է, սակայն ավելի ցածր տեմպերով: Հաշվի առնելով վերը նշվածը մեր կողմից վերլուծվել են նաև ԴԴՀ-ի կլինիկական դրսևորման առանձնահատկությունները հետազոտված կանանց երեք խմբերում` ըստ դաշտանադադարի տևողության (մինչև 5 տարի և 5 տարուց ավել): Ստացված տվյալները ներկայացված են թիվ 3, 4 և 5աղյուսակներում: Պարզվել է, որ ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ՈՀԽ նորմալ մեծությամբ կանանց մոտ նվազում է ԴԴՀ-ի հաճախությունը: Այսպես, եթե ԴԴ-ի մինչև 5 տարի (5տ) տևողության դեպքում ԴԴՀ արձանագրվում է առաջին խմբի կանանց գերակշռող մեծամասնության մոտ (62,5%), ապա ԴԴ-ի 5տ ավել տևողության դեպքում` 37,5% մոտ (աղյուսակ 3): Ոսկրերի ցածր հանքային խտությամբ (երկորդ և երրորդ խմբեր) կանանց մոտ պատկերը հակառակն է: Այսպես, եթե ԴԴՀ-ի հաճախությունը ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողությամբ ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում կազմել է 28,6% ու 21,7%, ապա ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում` 71,4% և 78,3% համապատասխանաբար (p 0,001): Փաստորեն ԴԴ-ի մինչև 5տ տևողության դեպքում ԴԴՀ վիճակագրորեն հավաստի ավելի հաճախ է հանդիպում ՈՀԽ-ի նորմալ մեծություններով կանանց մոտ, իսկ ԴԴ-ի 5տ ավել տևողության դեպքում` ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում (p
Աղյուսակ 3
ԴԴՀ-ի հաճախությունն ու ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ դաշտանադադարի տևողության
Խմբերը |
ԴԴՀ հաճախությունը (%) |
ԴՁՑ (M±m) |
||
ԴԴ տևողությունը |
ԴԴ տևողությունը |
|||
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
|
Նորմալ ՈՀԽ |
62,5 |
37,5 |
32,6 ± 2,6 |
33,7 ± 4,7 |
Օստեոպենիա |
28,6 |
71,4 |
31,8 ± 6,1 |
36,1 ± 2,9 |
Օստեոպորոզ |
21,7 |
78,3 |
28 ± 2,0 |
30,1 ± 1,5 |
Ինչպես երևում է թիվ 3 և 4 աղյուսակների տվյալներից, ԴՁՑ-ի միջին ցուցանիշների մեծությունների վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ ԴԴ-ի տևողության հետազոտված կանանց խմբերում չեն դիտվել: Նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները ևս վիճակագրորեն հավաստի չեն տարբերվել ՈՀԽ-ի նորմալ ցուցանիշներով, ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության (աղյուսակ 4):
Աղյուսակ 4
Առանձին խմբերի ախտանիշների ԴՁՑ-ի միջին ցուցանիշները հետազոտված կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության
Խմբերը |
Նեյրո-վեգետատիվ ախտանիշներ ԴՁՑ (M±m) |
Էնդոկրին փոխանակային ախտանիշներ ԴՁՑ (M±m) |
Հոգեհուզական ախտանիշներ ԴՁՑ (M±m) |
|||
ԴԴ տևողությունը |
ԴԴ տևողությունը |
ԴԴ տևողությունը |
||||
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
|
Նորմալ ՈՀԽ |
19,3 ± 2,0 |
19,5 ± 1,3 |
5,9 ± 0,8 |
5,3 ± 1,3 |
7,4 ± 0,9 |
8,8 ± 1,3 |
Օստեոպենիա |
19,5 ± 4,3 |
22,4 ± 2,3 |
5,0 ± 0,7 |
5,2 ± 0,6 |
7,3 ± 2,1 |
8,5 ± 0,8 |
Օստեոպորոզ |
17,4 ± 2,2 |
17,7 ± 0,9 |
4,4 ±0,4 |
5,5 ± 0,8 |
6,2 ± 1,2 |
7,1 ± 0,4 |
Կապված ԴԴ-ի տևողության հետ, դիտվել են ԴԴՀ-ի ինչպես առանձին խմբերի ախտանիշների հաճախության, այնպես էլ դրանց ծանրության աստիճանի փոփոխություններ (աղյուսակ 5): Այսպես, եթե ՈՀԽ-ն նորմալ ցուցանիշներով ԴԴ-ի մինչև 5 տարի տևողությամբ կանանց խմբում արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության երեք աստիճաններն էլ (թեթև` 60%, միջին` 30% և ծանր` 10% դեպքերում), ապա ԴԴ-ի 5 տարուց ավել տևողությամբ դեպքում միայն թեթև և միջին ծանրության նեյրո-վեգետատիվ խանգարումներ նույն հաճախությամբ (50%): ՕՊ-ով կանանց խմբում պատկերը հետևյալն է. ԴԴ-ի մինչև 5 տարի տևողությամբ կանանց խմբում գերակշռում են են թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումներ (75%), իսկ ծանր աստիճանի խանգարումներ դիտվում են դեպքերի 25%-ում: Դաշտանադադարի 5 տարուց ավել տևողության դեպքում ՕՊ-ով կանանց մոտ արձանագրվել են նեյրո-վեգետատիվ խանգարումների ծանրության բոլոր երեք աստիճանները` թեթև, միջին և ծանր 30%, 50%, 20% դեպքերում համապատասխանաբար: Փաստորեն ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ՕՊ-ով կանանց մոտ նվազում է թեթև աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումների հաճախությունը և մեծանում միջին աստիճանինը: ՕԶ-ով կանանց խմբում ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում գերակշռում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև աստիճանը (80%): Միջին աստիճանի նեյրո-վեգետատիվ խանգարումները այս խմբի կանանց մոտ դիտվում են միայն 20% դեպքերում: Սակայն ԴԴ-ի 5 տարուց ավելի տևողության դեպքում նվազում է նեյրո-վեգետատիվ խանգարումների թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 66,7% և մեծանում միջին աստիճանի խանգարումների հաճախությունը` կազմելով 33,3%: ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում էնդոկրին-փոխանակային խանգարումները հիմնականում (80%) դրսևորվել են թեթև աստիճանի ձևով: Դեպքերի 20% դիտվել են այդ խանգարումների միջին աստիճանի դրսևորումներ: Վիճակագրորեն հավաստի տարբերություն ըստ էնդոկրին-փոխանակային խանգարումների դրսևորման հաճախության և աստիճանի ԴԴ-ի մինչև 5տ ու 5տ ավելի տևողության դեպքում առաջին խմբի կանանց մոտ չեն արձանագրվել:
Ոսկրերի ցածր հանքային խտությամբ բոլոր կանանց մոտ (ՕՊ-ով և ՕԶ-ով կանանց խմբերը) ԴԴ-ի մինչև 5 տարվա տևողության դեպքում արձանագրվել են միայն թեթև աստիճանի էնդոկրին-փոխանակային խանգարումներ (աղյուսակ 5): ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում պատկերը փոխվում է: Այսպես, ՕՊ-ով կանանց մոտ նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 90%, իսկ կանանց 10% մոտ արդեն դիտվում են միջին ծանրության էնդոկրին-փոխանակային խանգարումներ: ՕԶ-ով կանանց մոտ ևս նվազում է էնդոկրին-փոխանակային խանգարումներ թեթև աստիճանի հաճախությունը 100 %-ից հասնելով 72,2% ԴԴ-ի 5 տարուց ավել տևողությամբ կանանց մոտ: Միաժամանակ ԴԴ-ի տևողության մեծացմանը զուգահեռ ի հայտ են գալիս միջին (5,6%) և հատկապես ծանր աստի-ճանի խանգարումներ (22,2%) (р
Սակայն ԴԴ-ի 5 տարուց ավել տևողության դեպքում նվազում է այդ խանգարումների թեթև աստիճանի հաճախությունը` հասնելով 30% և, հակառակը, մեծանում միջին աստիճանի ծանրության խանգարումների հաճախությունը` հասնելով 70%: ՕԶ-ով կանանց խմբում հոգե-հուզական խանգարումներ պատկերը գրեթե չի փոխվում ԴԴ-ի տևողության փոփոխմանը զուգահեռ: Այսպես, ԴԴ-ի մինչև 5տ և 5տ ավել տևողությանդեպքում ՕԶ-ով կանանց խմբում դիտվում են հոգե-հուզական խանգարումների թեթև և միջին ծանրության դրսևորումներ 60%, 40% և 61,1%, 38,9% համապատասխանաբար: Ստացված արդյունքները վկայում են, որ ԴԴ-ի տևողությանը զուգահեռ, ի տարբերություն նեյրո-վեգետատիվ և էնդոկրին-փոխանակային խանգարումների, հոգե-հուզական խանգարումների ծանրության աստիճանի փոփոխություն դիտվում է ՈՀԽ նորմալ ցուցանիշներով կանանց խմբում:
Աղյուսակ 5
ԴԴՀ-ի առանձին խմբերի ախտանիշների հաճախությունը հետազոտված կանանց խմբերում ըստ ԴԴ-ի տևողության
|
Նեյրովեգետատիվ ախտանիշներ (%) |
Էնդոկրին-փոխանակային ախտանիշներ (%) |
Հոգեհուզական ախտանիշներ (%) |
|||||||||||||||
ԴԴ տևողությունը |
ԴԴ տևողությունը |
ԴԴ տևողությունը |
||||||||||||||||
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
մինչև 5 տարի |
5 տարուց ավելի |
|||||||||||||
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
թեթև |
միջին |
ծանր |
|
Նորմալ ՈՀԽ |
60 |
30 |
10 |
50 |
50 |
- |
80 |
20 |
- |
83,3 |
16,7 |
- |
60 |
40 |
- |
50 |
33,3 |
16,7 |
Օստեո- պենիա |
75 |
- |
25 |
30 |
50 |
20 |
100 |
- |
- |
90 |
10 |
- |
50 |
50 |
- |
30 |
70 |
- |
Օստեո- պորոզ |
80 |
20 |
- |
66,7 |
33,3 |
- |
100 |
- |
- |
72,2 |
5,6 |
22,2 |
60 |
40 |
- |
61,1 |
38,9 |
- |
Ամփոփելով ստացված արդյունքները կարելի է նշել, որ ԴԴՀ-ի առաջացման հաճախությունը կապված չէ ՈՀԽ-ի մեծության հետ: Սակայն դիտվում է ԴԴՀ-ի դրսևորման աստիճանի և ախտանիշների բնույթի փոփոխություն` կապված ՈՀԽ-ի մեծությունների հետ.
ԴԴ-ի ժամանակ ձվարանների ֆունկցիայի մարմանը զուգահեռ վրա է հասնում էստրոգենային անբավարարություն: Ապացուցված է, որ էստրոգենային ռեցեպտորները առկա են բազմաթիվ օրգաններում և համակարգերում [12]: Այդ իսկ պատճառով էստրոգենային անբավարարությունը առաջ է բերում խանգարումներ կենտրոնական, վեգետատիվ նյարդային, սիրտ-անոթային, միզա-սեռական համակարգերում, ինչպես նաև ոսկրային հյուսվածքում [5,6,7,8,9]: Քանի որ ախտաբանական դաշտանադադարի ժամանակ առաջանում են խանգարումներ տարբեր օրգան-համակարգերում, ապա ԴԴ-ի շրջանում կանանց վարումը իր մեջ ընդգրկում է հարցերի ավելի մեծ շարան, քան միայն ԴԴՀ-ի բուժումը: Հետևաբար, ԴԴՀ-ով տառապող ցանկացած կնոջ ցուցված է համալիր հետազոտություն և հարակից մասնագետների խորհրդատվություն` կանխելու և ժամանակին հայտնաբերելու ԴԴ-ի շրջանում ի հայտ եկող հիվանդությունները, այդ թվում նաև ՕԶ-ը, դրանով իսկ նվազեցնելով կանանց հիվանդացությունը, հաշմանդամությունը և մահացությունը: Ստացված արդյունքները թույլ են տալիս առաջարկել ԴԴՀ-ով բոլոր կանանց ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատում` ոսկրային փոխանակության խանգարման դրսևորումների բացակայության դեպքում անգամ:
Գրականություն
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»