2019 Դեկ 24, Երեքշաբթի
Հղիության 28 շաբաթով սկսվում է հղիության վերջին եռամսյակը: Ապագա մորը կարող է բավականին տհաճություն պատճառել որովայնի ուժեղ քորը, քանի որ մաշկը գնալով ավելի է ձգվում: Դրան կօգնեն հատուկ յուղերի և քսուկների օգտագործումը: Այս շրջանում անհրաժեշտ է հրաժարվել ֆիզիկական ուժեղ ծանրաբեռնվածությունից, գործուղումներից և այն գործերից, որոնք կապված են սթրեսային վիճակների հետ: Հիշեցնենք, որ հղիության արձակուրդ կարելի է գնալ գինեկոլոգիական 30-րդ շաբաթից: Եթե սպասում եք 2 և ավելի երեխաների, ապա Ձեզ արձակուրդ կտրամադրվի հղիության 28-րդ շաբաթում:
Պտղի զարգացումը
Երեխան ակտիվորեն շարժվում է, այդ պատճառով մայրն արդեն չի կարող դա չզգալ: Երեխայի քաշը կազմում է 1000-1300 գրամ, հասակը՝ մոտավորապես 35 սմ: Շարունակվում է փոքրիկի էնդոկրին համակարգի զարգացումը: Հիպոֆիզն արտադրում է աճի հորմոն: Մոր վահանագեղձը և ենթաստամոքսային գեղձն արդեն չեն ապահովում երեխայի զարգացումը: Այժմ նա, եթե դա անհրաժեշտ է, կարող է իր վրա վերցնել մայրական օրգանիզմում անբավարար հորմոնների արտադրությունը: Երեխայի մոտ ձևավորվում է նրա սեփական նյութափոխանակության տիպը:
Շատ ապագա մայրերի անհանգստացնում է, թե արդյո՞ք երեխան անհրաժեշտ չափով է շարժվում և շարժումների բացակայությունն արդյո՞ք չի խոսում ինչ-որ ախտաբանության մասին: Եթե երեխան սկսել է քիչ շարժվել, խորհուրդ է տրվում քաղցրեղեն ուտել /կոնֆետ, պաղպաղակ/ և հանգիստ պառկել 10-15 րոպե: Եթե երեխայի մոտ ամեն բան կարգին է, նա, ամենայն հավանականությամբ, կսկսի ակտիվ շարժվել: Իսկ եթե 1 ժամ, անգամ լավ սնվելուց հետո, փոքրիկը ընդամենը մի քանի շարժում է արել, դա կարող է խնդիրների հետևանք լինել: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի: Եթե, հակառակը, երեխայի շարժումները չափազանց ակտիվ են և ուժեղ ցավ են առաջացնում, պետք է քայլել, այդպիսով նրան մի քանի րոպե «օրորելով»: Հնարավոր է, որ նա կհանգստանա /օրորումն ազդում է վեստիբուլյար համակարգի վրա` ստիպելով երեխային ննջել և քիչ շարժվել/:
Մոր վիճակը
Արգանդը ցայլոսկրից բարձրացել է 28 սմ-ով, իսկ պլացենտան կշռում է մոտավորապես 400 գրամ: Ընդամենը 28 շաբաթվա ընթացքում քաշի ավելացումը կարող է կազմել 7,5-10 կգ: Կարող է սկսվել որովայնի մաշկի ուժեղ քոր` կապված նրա ձգվածության հետ: Կարելի է օգտագործել հատուկ քսուկներ և յուղեր, հոմեոպաթիկ դեղեր /օրինակ` ապիս/: Բայց պետք է հիշել, որ դրանք միայն ժամանակավոր են թեթևացնում վիճակը: Ցավոք, լիովին քորն անցկացնել հնարավոր չէ: Եթե ապագա մայրը նախատեսում է երեխային կրծքով կերակրել, նա, հնարավոր է, երեխայի կերակրմանը նախապատրաստվի կրծքագեղձերի մերսում կատարելով. մինչև ծննդաբերությունը դա չի կարելի, քանի որ պտուկների ստիմուլյացիան կարող է արգադի հիպերտոնուս առաջացնել, և, անգամ, վաղաժամ ծննդաբերություն:
Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում, օրինակ, երբ աշխատանքային օրվա մեծ մասը ոտքի վրա է անցնում, հղիի մոտ հաճախ նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, երակների վարիկոզ լայնացում, մեջքի ուժեղ ցավեր: Ծանր աշխատանքը կարող է նաև նպաստել պլացենտայի շերտազատմանը կամ պտղի ներարգանդային զարգացման կանգի: 28-րդ շաբաթից հետո արժե հրաժարվել ծանրաբեռնվածությունից, գործուղումներից և սթրես առաջացնող իրավիճակներից: Պտղային թաղանթների պատռման կասկածի դեպքում /սպիտակեղենը թրջվել է և հեղուկը շարունակում է հոսել/ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Դա կարող է վարակի պատճառ դառնալ:
Ի՞նչ անել
Մի՛ մոռացեք կանոնավորապես այցելել կանանց կոնսուլտացիա: Առողջության վիճակի հսկողությունը շատ կարևոր է ապագա մոր համար:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»