«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 29-րդ շաբաթ

Հղիության 29-րդ շաբաթ

2019 Դեկ 25, Չորեքշաբթի

Երկար սպասված փոքրիկն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Ապագա մայրը վայելում է իր հղիությունը: Բայց այս շրջանում նա կարող է խիստ հոգնել: Հաճախ այդ հոգնածության պատճառը քնի հետ կապված խնդիրներն են: Քնի համար հարմար դիրքի փնտրտուքում կարող են գիշերներ անցնել: Պետք է շատ հանգստանալ, քանի որ օրգանիզմն առանց այն էլ աշխատում է լարված ռեժիմով: Հոգսերը պետք է հաճելի լինեն. ժամանակն է պատրաստել երեխայի հագուստը, ընտրել մանկասայլակ, մտածել, թե ինչպիսի մահճակալ է պետք փոքրիկին:

Պտղի զարգացումը

Սկսում են գործել ջերմակարգավորման մեխանիզմները. Երեխան կարողանում է պահպանել մարմնի սեփական ջերմությունը:
Փոքրիկի քաշը մոտավորապես 1150 գրամ է, հասակը՝ 37 սմ: Աճման համար նրան անհրաժեշտ են սպիտակուցներ, վիտամին С, ֆոլաթթու, կալցիում և երկաթ: Անհրաժեշտ է կարգավորել մոր սնունդը այդ պահանջներին համապատասխան: Ի դեպ, կալցիումն այն ամենակարևոր էլեմենտներից է, որոնք մասնակցում են ոսկրային համակարգի ձևավորմանը: Ամեն օր երեխան յուրացնում է մոտավորապես 250 մգ կալցիում:

Մոր վիճակը

Հոգնածության զգացողությունը կարող է բավականին ուժեղանալ: Հաճախ դրա պատճառը վատ քունն է, ընդհանուր թուլությունը և հոգեհուզական լարվածությունը: Չարժե արհամարհել հոգնածությունը, անհրաժեշտ է շատ հանգստանալ: Եթե հոգնածությունը չափազանց արտահայտված է, այնքան, որ հղին իրեն սպառված է զգում անգամ հանգստից հետո, պետք է բժշկի դիմել. մշտական հոգնածությունը կարող է վկայել սակավարյունության մասին: Նաև անհրաժեշտ է հետևել, որ այտուցները /որոնք այս շրջանում գրեթե անխուսափելի են/ քնից հետո կամ պառկած դիրքով հանգստից հետո անհետանան, հակառակ դեպքում բշկին դիմելը պարտադիր է:

Ի՞նչ անել

•  Իրականացնել արյան հետազոտություն ՄԻԱՎ-ի, Վասերմանի ռեակցիայի /սիֆիլիս/ համար:
Ցանկացած վարակ հղիության ժամանակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով օրգանիզմը ստուգել և հավաստիանալ, որ ամեն բան կարգին է, շատ կարևոր է հղի կնոջ համար:
•  Կանանց կոնսուլտացիայում ստանալ ծննդյան վկայագիր, եթե հղիությունը բազմապտուղ է:
Փաստաթուղթ, որով հնարավոր է ստանալ պետության կողմից հղիին և ապագա երեխային հատկացվող գումարը*:
•  Որքան հնարավոր է քիչ պառկել մեջքի վրա, որպեսզի չառաջանա սիներակի ճնշման համախտանիշ:

Եթե մեջքին պառկելուց կամ նստելուց հետո հղին զգում է օդի անբավարարություն, գլխապտույտ, քրտնոտություն կամ աչքերի առաջ մթնածություն, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք սիներակի ճնշման համախտանիշի ախտանիշներ են:

Անհրաժեշտ է անմիջապես շրջվել կողքի, և ոչ մի դեպքում կտրուկ չկանգնել, այլապես կարող է ուշաթափություն առաջանալ:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը