«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ամանորի գիշերը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում

Ամանորի գիշերը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում

2020 Հուն 05, Կիրակի

Դեկտեմբերի 31–ի` լույս հունվարի 1-ի գիշերը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են երկու աղջիկ և մեկ տղա։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը։ 

Նրա փոխանցմամբ՝  բալիկներից երկուսը լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ, իսկ մեկը` բնական ճանապարհով։

«Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող բոլորի ընտանիքներում հնչի մանկան ճիչը, և աշխարհի բոլոր մանուկները լինեն առողջ ու երջանիկ»։

Օրվա հերթափոխն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանն այս անգամ աշխատանքի էր եկել հունվարի 1-ին։

«Պատահել է, որ հերթապահություն եմ ունեցել նաև դեկտեմբերի 31-ին։ Բժիշկների համար դա հերթական աշխատանքային օր է։ Պատահում է, որ գործն այնքան շատ է լինում, մոռանում ես անգամ տոնի մասին», - նշել է բժշկուհին։

Բժիշկ-նեոնոտոլոգ Մարինե Զարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 31–ի` լույս հունվարի 1-ի գիշերը լույս աշխարհ եկած բալիկները ծնվել են հետևյալ քաշով առաջին աղջիկը՝ 3.000 գր քաշով և 50 սմ հասակով, երկրորդ աղջիկը 2.400 գր քաշով և 49 սմ հասակով (նորածինն ունեցել է հիպոգլիկեմիա, ինչը շտկվել է, և այս պահին նորածինը գտնվում է հսկողության տակ), տղան՝ 2.750 գր քաշով և 49 սմ հասակով»։

Մ․ Զարգարյանի փոխանցմամբ՝ նորածնային վերակենդանացման բաժնում այս պահին ունեն 20 երեխա, որոնք բուժում են ստանում։

«Մեզ համար սովորական բան է ռեժիմով աշխատանքը։ Տոնական օրերին պարզապես փորձում ենք հնարավորինս տոնական մթնոլորտ ստեղծել մեր կենտրոնի ծննդկանների համար, որպեսզի նրանք այստեղ չզգան միայնակ, այլ լինեն այնպես, ինչպես ընտանիքում»։

Աստղիկ Խաչատրյանը շնորհակալ է կենտրոնի ամբողջ անձնակազմից: Պատմում է, որ Ամանորը տանն է նշել, հետո շտապել հիվանդանոց։ Արինան լույս աշխարհ է եկել 06.30-ին։

«Սա իմ երրորդ բալիկն է։ Մեծ աղջիկս 6 տարեկան է, տղաս` երկու տարեկան։ Նրանք անհամբերությամբ սպասում են իրենց քուրիկին»։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը