Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար Մանկաբարձական բաժին | Ծննդաբերական բաժանմունք

Ծննդաբերական բաժանմունք

                           

Կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում մեկ տարվա ընթացքում կատարվում է 3000-ից ավել ծննդալուծում: Օգնությունն իրականացվում է շուրջօրյա՝ բժիշկների բարձրակարգ բրիգադների կողմից: Հնարավոր է նաև հիվանդայցելուների կողմից բժշկի անհատական ընտրություն:

Ծնունդներն ընդունվում են առանձնացված ծնարաններում՝ բժշկի և մանկաբարձուհու անընդմեջ հսկողության ներքո: Յուրաքանչյուր ծնարանը հաշվարկված է մեկ ծննդաբերի համար:
Ծննդաբերական բաժանմունքը մոր և պտղի վիճակի անընդմեջ հսկման համար հագեցված է ժամանակակից սարքավորումներով՝ այդ թվում գերձայնային հետազոտության սարքով:

Ծննդաբերի ցանկությամբ և հակացուցումների բացակայության դեպքում ծննդալուծումը կարող է անցկացվել էպիդուրալ (վերկարծրենային) կամ պերիդուրալ (շուրջկարծրենային) անզգայացմամբ, ինչն օժտված է ցավազրկող բարձր արդյունավետությամբ, և ընկճող ազդեցություն չունի մոր և պտղի վիճակի, ծննդաբերական գործունեության վրա: Երկարատև էպիդուրալ ցավազրկումը իրականացնում են բարձր որակավորում ունեցող անեսթեզիոլոգները:

 Ծննդաբերական բաժանմունք   Ծննդաբերական բաժանմունք․ Հակոբյան Լևոն Հակոբի

Ծննդաբերության ժամանակ հոգեբանական աջակցություն կարող են իրականացնել հարազատները և մտերիմները, որոնց ընտրում է ինքը՝ հղի կինը: Մեր ծնարաններում ստեղծված են առավելագույնս հարմարավետ պայմաններ: Հղին ակտիվ և ազատորեն տեղաշարժվում է, ընտրելով կծկանքների ժամանակ իր համար առավել հարմար դիրք: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածինը դրվում է մոր որովայնին և իրականացվում է վաղ մոտեցում կրծքին:

ՄՄԱՊԳՀԿ-ի ծննդաբերական բաժանմունքում բարձրորակ օգնություն ցուցաբերվում է ոչ միայն առողջ, այլև բարձր ռիսկի խմբի կանանց, այսինքն էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությամբ հղիներին (սիրտ-անոթային, էնդոկրին (ներզատաբանական), միզային, նյարդային, շնչառական համակարգերի, գերճնշումային հիվանդություններով և այլն) և մանկաբարձական ու գինեկոլոգիական ախտաբանությամբ (հեստոզ, սակավարյունություն, ֆետո-պլացենտար (պտուղ-ընկերքային) համակարգի հիվանդություններով, կյանքի վերհուշության (անամնեզի) մեջ չբերություն, արգանդի միոմա, ձվարանների ուռուցքներ և այլն) ունեցող հղիներին:

Ծննդաբերական բաժանմունք   Ծննդաբերական բաժանմունք

Մոր և պտղի կողմից որոշակի ցուցումների դեպքում կատարվում է կեսարյան հատում: Կեսարյան հատման ժամանակ անզգայացման մեթոդը ընտրվում է անեսթեզիոլոգի կողմից՝ հաշվի առնելով ծննդաբերի և պտղի վիճակը, ինչպես նաև կնոջ ցանկությունը:

Ծննդաբերական բաժանմունքում իրականացվում է նաև «ծննդաբերություն ջրում»: Հատուկ լոգարանը թույլ է տալիս կնոջը ծննդաբերության առաջին շրջանն անցկացնել տաք ջրում, որն ապահովում է ռելակսացիա (թուլացում), ցավազրկում և բարելավում է արգանդ-ընկերքային արյունաշրջանառությունը:

                 Ծննդաբերական բաժանմունք


Բաժնի բժիշկներ

Լևոն Հակոբի Հակոբյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Արմեն Ռաֆայելի Բադալյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Զարուհի Գառնիկի Օրբելյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Նաիրա Մելիքսեթի Արոյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Սոնա Աբելի Աբելյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Սուրեն Իլյայի Ազիզյան

մանկաբարձ-գինեկոլոգ

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 23, Երեքշաբթի | Լուրեր

Հղիության 38-րդ շաբաթ

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մայ 26, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 37-րդ շաբաթ

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը