Հետծննդյան բաժանմունքի անձնակազմի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. ելնելով ծննդկանների անհատական կարիքներից՝ յուրաքանչյուր հիվանդին հատուկ մոտեցում և մասնագիտորեն բարյացակամ վերաբերմունք:
Ծննդկանները գտնվում են մոր և երեխայի համատեղ կեցության 1-, 2- և 3-տեղանոց հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակները ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով ու բարուրման սեղանով: Հիվանդասենյակներում առկա են սանհանգույց, տաք ջուր, բուժքույրերի կանչի կոճակ, սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց:
Ծննդկանների սնունդը իրականացվում է՝ հաշվի առնելով կերակրող մայրերի սննդակարգի առանձնահատկությունները: Վերջիններիս ցանկությամբ նրանց կարող են տրամադրվել առավելագույնս հարմարավետ հիվանդասենյակներ, այսպես կոչված «լյուքս-սենյակներ», որտեղ զուգակցված են հարմարավետության բարձր մակարդակը, տնային պայմանները, հարազատների ներկայությունը, չորսանգամյա սնունդը անհատական պատվերով: Թույլատրվում է հարազատների տեսակցությունը ժամը 1200-ից մինչև 2000-ը: Ամեն օր կատարվում է բժիշկների համայց, որի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգը կատարում է հետծննդյան առկա վերքերի մշակում, վիրակապում, ծննդկանների զննում, վերջիններիս հետ անցկացնում զրույցներ հիգիենայի, կաթնարտադրության (լակտացիայի), սննդի և բեղմնականխման միջոցների մասին: Անհրաժեշտության դեպքում տրվում է նաև հոգեբանական օգնություն:
Բժիշկ նեոնատոլոգը ամեն օր զննում է նորածնին հիվանդասենյակում՝ մոր ներկայությամբ: Մանկական բուժքույրը մայրիկին սովորեցնում է երեխայի խնամքի հմտություններ և օգնում է նրան երեխային կերակրելիս: Հետծննդյան շրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում կրծքով կերակրման աջակցմանն ու քաջալերմանը:
Լակտացիայի անբավարարության դեպքում կիրառվում է թերկաթնարտադրության (հիպոգալակտիայի) բուժման արդյունավետ մեթոդ՝ ասեղնաբուժություն:
Հեռ.՝ +374 10 53 12 32
Դավիթ Ռուբենի Ղուկասյան
Հետծննդյան բաժանմունքի վարիչ
բ․գ․թ․
մանկաբարձ-գինեկոլոգ
Նատալյա Օլեգի Տեր-Գևորգովա
մանկաբարձ-գինեկոլոգ
Ռուզաննա Գեղամի Երիցյան
մանկաբարձ-գինեկոլոգ
բ․գ․թ․
Սոֆա Մինասյան
մանկաբարձ-գինեկոլոգ
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»