2020 Հուն 23, Հինգշաբթի
Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:
Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել և գնահատել արյան շրջանառության հոսքը մայր-ընկերք-պտուղ մակարդակներում: Ուսումնասիրում ենք, թե ի՞նչ վիճակում է պտղի սնուցումը, հետազոտում ենք կնոջ արգանդը սնուցող զարկերակները, պտղի պորտալարի անոթները, գլխուղեղի միջին զարկերակը, աորտան։ Հղիության ժամանակ դոպլերոգրաֆիկ ռեժիմը մասնագետներին օգնում է նաև ժամանակին հայտնաբերել արատները:
Եր՞բ են իրականացնում հետազոտությունը:
Հղիության ժամանակ օպտիմալ է համարվում այն ժամկետը, երբ վերջնականապես ավարտվում է ընկերքի ձևավորումը, այսինքն, սկսած 20-22 շաբաթականից։ Բոլոր հղիների համար ԴՀ-ն պարտադիր հետազոտություն չէ, սակայն ցանկանալի է։ Իհարկե, կան ցուցումներ որոնց առկայության դեպքում բժիշկը պետք է հղիին նշանակի դոպլերոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի կանխարգելվի հղիության հետագա բարդությունները։ Ցուցումները բազմազան են, դրանցից են մոր հիվանդությունները, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, գեստոզները, գերջրությունը, սակավաջրությունը, մոր և պտղի ռեզուս անհամատեղելիությունը, սակավարյունությունները, պտղի դանդաղ աճը և այլն։
Ինչպե՞ս է իրականացվում դոպլեր հետազոտությունը:
Դոպլերոգրաֆիային օգնությամբ արյան շրջանառության հետազոտությունը կատարվում է երեք մակարդակով. որոշվում են արգանդային զարկերակների, պորտալարի արյան հոսքը և պտղի գլխուղեղի միջին անոթները։
Որքա՞ն է տևում հետազոտությունը:
Դոպլերոգրաֆիան կարող է տևել մոտավորապես 20-25 րոպե:
Երբեմն գլխուղեղի զարկերակի հետազոտության ժամանակ կարող են որոշ դժվարություններ լինել, ինչը վերահսկվում է կրկնակի դիտման արդյունքում:
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտութանը:
Նախապատրաստվելու կարիք չկա: Ցանկալի է հղին քաղցած չլինի և միզապարկը դատարկ լինի, որպեսզի չխանգարի պտղին զննելը:
Որքա՞ն է հետազոտության ճշգրտությունը:
Հետազոտության ճշգրտությունը 90 և ավելի տոկոս է:
Ո՞ր դեպքերում է նշանակվում կրկնակի դոպլերոգրաֆիա:
Կրկնակի դոպլերոգրաֆիա նշանակվում է, երբ որոշակի մակարդակներում արյան շրջանառության հոսքի շեղումներ են հայտնաբերվում: Հետազոտությունը հարկ է կրկնել բուժման կուրսն ավարտելուց հետո, ըստ բժշկի նշանակման, 2- 3 շաբաթը մեկ անգամ:
Վարդուհի Վաչագանի Հովհաննիսյան,
սոնոգրաֆիստ,
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»