2020 Հուն 27, Երկուշաբթի
Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը
Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն ինքն է ինչ-ինչ պատճառներով արտամղում պտուղն արգանդից: Այդ դեպքերն անվանում են ինքնաբուխ աբորտներ, կամ, ավելի հաճախ` վիժումներ: Եթե սաղմի հեռացումն իրականանում է բժշկական միջամտությամբ, ապա դա կոչվում է արհեստական աբորտ: Մեծավ մասամբ, արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ: Այստեղ կա սահմանափակում` վաղ ժամկետը մինչև 12 շաբաթն է: Բացի այդ, կարող են լինել բժշկական ցուցումներ, և այդ դեպքում վիրահատությունը կատարվում է անկախ ժամկետից, ցանկացած եռամսյակում:
Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկրորդ կին ընդհատում է անցանկալի հղիությունը: Այդ պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի իրականացվում է մոտավորապես 50 մլն աբորտ: Աբորտների թվով առաջին տեղերում են զարգացած երկրները` Արևելյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը:
Հղիության ընդհատման ժամկետները
Շատ երկրների օրենքներով յուրաքանյուր կին կարող է ազատվել անցանկալի հղիությունից մինչև 12 շաբաթը: Այնուամենայնիվ, կան մի քանի սահմանափակումներ. անկախ կնոջ վճռից` աբորտն անհնար է հետևյալ դեպքերում.
• փոքր կոնքի օրգանների վարակներ և բորբոքային գործընթացներ,
• սեռական վարակներ,
• լյարդի, երիկամների, սրտի և անոթների հիվանդությունների սրացումներ,
• որոշ դեղերի և հորմոնալ պատրաստույների նկատմամբ ալերգիաներ,
• արյան շրջանառության խանգարումներ,
• արտարգանդային հղիություն:
Ցանկացած աբորտ իրականացվում է միայն մասնագետի կողմից: Մինչև այդ պետք է արյան հետազոտությամբ որոշել հեմոգլոբինի և խորիոնային գոնադոտրոպինի մակարդակները, Վասերմանի ռեակցիան, հեպատիտը և ՁԻԱՀ-ը: Գինեկոլոգը նաև պետք է հեշտոցային քսուկի հետազոտության արդունքում բորբոքային գործընթացների առկայությունը պարզի, ՈՒՁՀ նշանակի` ճշգրիտ ժամկետը որոշելու և արտարգանդային հղիությունը ժխտելու համար: Բժշկական ցուցումներով կարող են կատարվել նաև ԷՍԳ, խորիոնի բիոփսիա, լյարդի, երիկամների ՈՒՁՀ, ՄՌՏ և այլն:
Աբորտների տեսակները
Հաշվի առնելով հղիության ժամկետը, բարդությունների հնարավորությունները (ալերգիաներ` հորմոնալ պատրաստուկների նկատմամբ, ասթմա, որոշ ներքին օրգանների հիվանդություններ), գինեկոլոգը խորհուրդ է տալիս աբորտի ամենաանվնաս և այդ պահին համապատասխան տեսակը:
Մինի աբորտ
Հղիության ընդհատման արագ և պարզ վիրահատական մեթոդներից է` վակումային ասպիրացիան է: Այն կատարվում է 3-6 շաբաթան հղիության ընթացքում, քանի դեռ սաղմըն ամբողջովին չի մխրճվել էնդոմետրիայի շերտերի մեջ: Համարվում է ամենախնայող մեթոդներից մեկը, քանի որ կատարվում է արգանդի վզիկի նվազագույն լայնացմամբ: Վակումային սարքի օգնությամբ կատարվում է արգանդի պարունակության դուրսքաշում` մի քանի րոպեի ընթացքում: Այս միջամտության ժամանակ կատարվում է տեղային անզգայացում: Արդեն 1 ժամ անց կինը կարող է տուն գնալ և ևս մեկ շաբաթից անցնել բժշկի խորհրդատվությամբ:
Վակուումային կյուրէտաժ
Ոչ միշտ է հաջողվում անմիջապես հասկանալ հղիության առկայությունը, դիմել բժշկի և հետազոտություններ կատարել ռեկորդային կարժ ժամկետներում` մինչև 6 շաբաթական հղիությունը: Այդ դեպքերում աբորտն իրականացվում է կյուրէտաժի օգնությամբ` վակումային ծծիչի ուղեկցությամբ: Այս մեթոդը համարվում է ամենատարածվածն ամբողջ աշխարհում: Սահմանափակումն է` մինչև 12 շաբաթականը, կատարվում է տեղային անզգայացում (հազվադեպ` ընդհանուր): ՈՒՁՀ ուղեկցմամբ գինեկոլոգը մաքրում է արգանդի խոռոչը, որպեսզի վստահ լինի պարունակության ամբողջական հեռացման մեջ: Այս մեթոդների օգտագործման ժամանակ բարդություններն աննշան են: Հազվադեպ` 1-2 տոկոս դեպքերում, հարկ է լինում կրկնակի միջամտության դիմել: Չնայած այս մեթոդի անվնասությանը, այնպիսի բարդությունից, ինչպիսին անպտղությունն է, ապագայում ոչ մի կին ապահովված չէ:
Հղիության դեղորայքային ընդհատում
Մեծ պահանջարկ ունի դեղորայքի օգնությամբ իրականացվող աբորտը, որն առաջացնում է սաղմի մահ և արգանդի պարունակության դուրսմղում: Ժամկետային սահմանափակումը մինչև 5-6 շաբաթական հղիությունն է: Այս մեթոդը հուսալի ալտերնատիվ է վակումային ասպիրացիային: Դրական արդյունքը 96-98 տոկոս է: Անհաջողության դեպքում հղիությունը պահպանվում է, կամ պտղային ձվիկը մահանում է, բայց դուրս չի մղվում: Այդպիսի իրավիճակներում հարկ է դիմել գործիքային միջամտության:
Հակացուցումներն են.
• վերջին մենստրուացիայից անցել է 50 օրից ավելի (7 շաբաթ/),
• Տտվյալ դեղից կինն ալերգիա ունի,
• արտարգանդային հղիություն,
• երիկամային, սրտային, լյարդային անբավարարություն:
Ավելի հաճախ կիրառվող դեղը Մեֆիպրեստոնն է: Մինչև հորմոնալ դեղի ընդունումը կատարվում է ՈՒՁՀ, որոշվում ճշգրիտ ժամկետը և ստուգվում կնոջ վիճակը: Դեղն ընդունելուց 36-48 ժամ անց կինը կրկին է դեղ ընդունում: Բացասական զգացողությունների դեպքում պետք է անպայման նորից բժշկի դիմել: Սովորաբար, դեղն ընդունելուց հետո թեթև արյունահոսություն է սկսում, որն ավելի առատ է, քան դաշտանը, երբեմն մակարդուկներ են լինում: Որպեսզի բժիշկը վստահ լինի, որ արգանդը դատարկ է, 2 օր անց կատարում է կրկնակի ՈՒՁՀ:
Այս մեթոդից հետո, քանի որ որևէ վնասում չկա, օրգանիզմն արագ վերականգնվում է:
Վիրահատական աբորտ
Վիրահատական աբորտը կատարվում է մինչև 12 շաբաթականը (երբեմն մինչև 13-16): Մյուս մեթոդներն` այս մեթոդի համեմատ, առավել անվնաս են: ԱՅ իրականացվում է ստացիոնար պայմաններում` ընդհանուր կարճատև անզգայացմամբ: Ամբղջ վիրահատությունը տևում է 20-30 րոպե: Նախքան միջամտությունը պետք է հետազոտություններ իրականացվեն` արյան, քսուքների քննություն, ՈՒՁՀ, ԷՍԳ, ֆլուորոգրաֆիա:
Այս մեթոդն իրականացվում է արգանդի վզիկի բավականին լայնացմամբ, արգանդը մաքրվում է գործիքներով, մնացորդները հեռացվում են վակումային սարքով: Վիրահատությունից հետո նշանակվում են հակաբիոտիկներ, անալգետիկներ, վիտամիններ, հակաբեղմնավորիչներ: Պետք է հետևել հիգիենայի պահանջներին:
Բարդությունները հետևյալներն են.
• կարճատև ցավեր,
• վարակում,
• պտղային ձվիկի ոչ լիարժեք հեռացում,
• արգանդի վզիկի և արգանդի պատերի վնասվածքներ,
• դաշտանային ցիկլի և հորմոնային համակարգի խանգարումներ:
Վիրաբուժական աբորտը կատարվում է բժշկական ցուցումով` երբեմն հետևյալ խնդիրների դեպքում.
• եթե հղիության հետագա ընթացքը դառնում է վտանգավոր կնոջ առողջության և կյանքի համար,
• պարզվել են պտղի զարգացման արատներ, որոնք համատեղելի չեն հետագա լիարժեք կյանքի համար,
• արտարգանդային կամ մահացած հղիություն:
Նման դեպքերում ընդհատումը կատարվում է ցանկացած ժամկետում, հիմնականում իրականացվում է 20-22 շաբաթում: Եթե ժամկետն ավելի մեծ է, արդեն խոսքը գնում է վաղաժամ ծննդաբերության մասին: Այս վիրահատությունների վճիռը կայացվում են համատեղ մասնագիտական խորհրդով և, անպայման, կնոջ համաձայնությամբ:
Վիժում տնային պայմաններում
Դեռևս շատ կանայք երբեմն փորձում են հղիությունն ընդհատել ինքնուրույն: Որոշ դեղեր, դեղաբույսեր ընդունակ են վիժում առաջացնել: Բայց նման դեպքերում կողմնակի երևույթները բավականին շատ են` արյունահոսություն, վարակում, երիկամների գործունեության խանգարում, փսխում, գիտակցության մթագնում, ջերմ, կոմա: Ծանր ինտոքսիկացիան երբեմն մահացու ավարտ է ունենում:
Դաշտանը` հղիության ընդհատումից հետո
Վակումային և դեղորայքային աբորտներից հետո ցիկլը կարգավորվում է 1 ամսից: Վիրահատական մեթոդից հետո ավելի երկար ժամանակ է պահանջվում վերականգնման համար` շաբաթներ, երբեմն` ամիսներ: Այդ պատճառով գինեկոլոգը նշանակում է հորմոնալ պատրաստուկներ: Չնայած գնալով աբորտներն առավել անվնաս են դառնում, բայց բարդությունների վտանգը դեռևս պահպանվում է: Որպես աբորտի հետևանք կարող են լինել հղիության կրելախախտը, արտարգանդային հղիությունը և, անգամ, անպտղությունը: Այդ պատճառով աբորտի պատրաստվող կինը պետք է նախապես պատրաստ լինի այդպիսի հետևանքների` ապագայում:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»