2020 Փետ 13, Հինգշաբթի
Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել սրտի աշխատանքի, կառուցվածքի, ֆունկցիոնալ փոփոխությունների և այլ հատկանիշների մասին։ Այն կարելի է անցնել ցանկացած տարիքում։
Էխոսրտագրությունը խորհուրդ է տրվում հետևյալ ախտանշաններով անձանց․
հաճախակի ցավեր սրտի շրջանում
- օդի անբավարարություն
- հաճախակի և ուժեղ գլխացավեր
- սրտի ռիթմի խանգարում
- սրտային հիվանդությունների հսկման նպատակով
ՄՄԱՊԳԿ-ում կատարվում է էխոսրտագրություն, Հոլտեր մոնիթորինգ, կարդիոլոգի խորհրդատվություն։ Էխոսրտագրությունը կատարվում է վերջին սերնդի GE LOGIQ F8 ուլտրաձայնային սարքով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 99/93 20 92 92 հեռախոսահամարներով:
Հոդվածի հեղինակ Բադալյան Գայանե Գուրգենի,
սոնոգրաֆիստ ՄՄԱՊԳԿ-ում
Լապարոսկոպիան գինեկոլոգիայում համարվում է ժամանակակից և նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ, որը կիրառվում է թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նպատակով։ Այն հնարավորություն է տալիս......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»