2020 Փետ 19, Չորեքշաբթի
Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին: Բժիշկները տարբերում են երեխայի ներարգանդային դիրքի մի քանի տարբերակ: Դրանցից մի քանիսը ցուցում են կեսարյան հատման համար: Այս ժամկետում նաև անցկացվում է երրորդ սքրինինգը: Այն կօգնի որոշել պտղի զարգացման համապատասխանությունը ֆիզիոլոգիական նորմային:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխայի հասակը 43 սմ է, քաշը՝ մոտավորապես 1800 գր: Նրա մարմնի մաշկային ծալքերը գրեթե հարթվել են, դեմքից անհետացել են կնճիռները: Ձեռքերին և ոտքերին լիարժեք եղունգներ են աճել, գլխին՝ մազեր կամ խիտ աղվամազ: Փոքրիկն ավելի հաճախ է զկրտում, երբեմն 10-20 րոպե` անընդմեջ: Դա միանգամայն նորմալ է և պետք է անհանգստություն չառաջացնի:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Արգանդը ցայլքից բարձրացած է 32 սմ: Կարող են սկսվել գոտկային ցավեր, որոնք տարածվում են դեպի նստատեղ և ոտքեր: Դրա պատճառն այն է, որ արգանդը ճնշում է նստանյարդը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ վարժություններ, որոնք կհանեն այդ ցավերը
Եթե բժիշկներն ավելի վաղ ժամկետներում ախտորոշել են պլացենտայի առաջադիր դիրք, ապա 32-րդ շաբաթում պետք է վերջնականապես վճռել՝ պլացենտան փակո՞ւմ է արգանդային բացվածքը, թե`ոչ:
Բանն այն է, որ հղիության ընթացքում պլացենտան փոքր-ինչ տեղափոխվում է արգանդի ստորին մասից դեպի վեր, և առաջադրությունը ինքնուրույն կարող է վերանալ: Եթե դա տեղի չի ունեցել, հնարավոր է կեսարյան հատման անհրաժեշտություն լինի:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Հավաքել ծննդատան համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և դրանք միշտ պահել ձեռքի տակ կամ` պայուսակում:
Հղիությունը հաճախ անկախատեսելի է: Եվ ավելի լավ է, որ շտապ ծննդաբերության դեպքում բոլոր բժշկական փաստաթղթերը լինեն ձեռքի տակ, ինչը հնարավորություն կտա օգնություն ստանալ ցանկացած տեղում:
Որոշել՝ ծննդաբերել մենա՞կ, թե՞` ամուսնու ներկայությամբ
Երեխայի հորը ժամանակ է պետք` որոշելու համար, թե նա կկարողանա՞ ներկա լինել ծննդաբերական սրահում, թե` ոչ: Բոլոր դեպքերում, սա ամենահարմար ժամանակն է այդ մասին քննարկման համար:
Ավելի ուշադիր, քան երբևէ, հետևել երեխայի շարժումներին. դրանց պակասելը կամ ավելանալը կարող է պտղի վատ վիճակի մասին խոսել:
Նորմայում փոքրիկը պետք է կատարի ժամում 4-6 շարժումից ոչ պակաս: Սովորեցրեք Ձեզ` զգալ այն ամենն, ինչ կատարվում է Ձեր ներսում:
- Պատրաստել երեխայի կերակրման համար անհրաժեշտ պարագաները
Տրամադրվեք կրծքով կերակրելուն և աշխատեք չգնել շշեր և ծծակներ /մանկական խանութների աշխատանքն ամենօրյա է, իսկ դեղատներն աշխատում են երբեմն շուրջօրյա, և գնել շիշ կամ ծծակ կարող եք ցանկացած պահին/: Ավելի լավ է մտահոգվել կերակրելու համար հարմար հագուստ պատրաստելով՝ զգեստներ, սպորտային հագուստներ, որոնցով առավելապես հարմարավետ կլինի կերակրել երեխային: Նաև` Ձեզ հնարավոր է անհրաժեշտ կլինեն կաթ կթելու և պահելու հարմարանքներ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»