«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար Գինեկոլոգիական բաժին | Վիրաբուժական գինեկոլոգիա

Վիրաբուժական գինեկոլոգիա

                                Վիրաբուժական գինեկոլոգիա

Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) և հեշտոցային եղանակով:

Գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարվել է մեր կենտրոնում 1974թ.-ին: Ներկայումս բաժանմունքում ակտիվորեն ներդրվում են վիրաբուժական գինեկոլոգիայում՝ մասնավորապես լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ (արգանդադիտական) վիրաբուժությունում օգտագործվող նոր նվազագույն ներխուժողական (քիչ ինվազիվ) տեխնոլոգիաները:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից «Karl Storz» (Գերմանիա) էնդովիդեովիրաբուժական համալիրով: Համակարգչային հատուկ սարքը՝ կցված լապարոսկոպիկ տեխնիկային, թույլ է տալիս տեսագրել վիրաբուժական միջամտությունը տեսաֆիլմի ձևով, ինչը շատ կարևոր է կատարված վիրահատության որակի հսկողության և հաստատման համար: Ներարգանդային ախտաբանության կասկածի դեպքում կիրառվում է հիստերոսկոպիա: Ախտորոշիչ հիստերոսկոպիան թույլ է տալիս վաղ հայտնաբերել ներարգանդային ախտաբանությունները (արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, էնդոմետրիումի գերաճներ (հիպերպլազիաներ)) և պոլիպներ, ներարգանդային խտրոցներ և սերտաճումներ): Բաժանմունքը կուտակել է հիստերոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ:

Մեր բաժանմունքում կատարվում են պլանային և անհետաձգելի վիրահատություններ: Վիրահատությունների ժամանակ լայնորեն օգտագործվում են ժամանակակից վիրահատական նյութեր և նորագույն սարքավորումներ:

Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.

1. Լապարոսկոպիկ մեթոդով

  • Ախտորոշիչ որովայնադիտում (դիագնոստիկ լապարոսկոպիա)
  • Ուռուցքանման գոյացությունների և կիստաների հեռացում
  • Պոլիկիստոզ (բազմաբշտային) ձվարանների համախտանիշի վիրահատական բուժում
  • Էնդոմետրիոզի տարածված ձևերի բուժում
  • Արտարգանդային հղիության ժամանակ փողի հեռացում կամ  արգանդափողապահպան վիրահատություններ
  • Կոնսերվատիվ միոմէկտոնիա (միոմատոզ  հեռացում արգանդի պահպանմամբ)
  • Սալպինգոօվարիոլիզիս (փոքր կոնքի խոռոչում հավելումների շրջանի կպումների անջատում՝ չբերության կապակցությամբ)
  • Սալպինգոստոմիա, հիմենոպլաստիկա (արգանդափողի անցանելիության վերականգնում)
  • Վիրաբուժական ամլացում
  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) լապարոսկոպիկ օժանդակությամբ (LAVH)
  • Որովայնադիտական ամբողջական արգանդազերծում (տոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա)
  • Ոչ լրիվ արգանդազերծում որովայնադիտական օժանդակությամբ (լապարոսկոպիկ օժանդակությամբ  սուբտոտալ հիստերէկտոմիա):

 

   

2. Հիստերոսկոպիկ մեթոդ (արգանդադիտական մուտքով)

  • Արգանդի պարանոցի խողովակի և խոռոչի ախտորոշիչ հիստերոսկոպիկ անջատ բուժ-ախտորոշիչ թիրախային քերում՝ էնդոմետրիումի գերաճի (հիպերպլազիա) ժամանակ՝ ներառյալ հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտությունները
  • Հհիստերռեզեկտոսկոպիա՝ պոլիպների, ենթաշճային միոմատոզ հանգույցների, ներարգանդային խտրոցների և սինեխիաների հեռացում:
  • Բնածին արատների շտկում
  • Էնդոմետեկտոմիա (լորձաթաղանթի հեռացում ) և էնդոմետրիումի աբլացիա (լորձաթաղանթի այրում)

 

3. Հեշտոցային մեթոդ

  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) առանց հավելումների՝ սեռական օրգանների արտանկման (պրոլապսի) ժամանակ
  • Հեշտոցային հիստերէկտոմիա առանց հավելումների/հավելումներով՝ առանց սեռական օրգանների պրոլապսի
  • Արգանդի պարանոցի էլեկտրակոնիզացիա (կոնաձև հեռացում)՝ դրա հետագա հյուսվածաբանական հետզոտությամբ
  • Առաջնային և հետին կոլպոպերինեոռաֆիա (հեշտոցի և շեքի կարում) լևատորապլաստիկայով (հեշտոցի պատերի պլաստիկա)
  • Ազատ սինթետիկ օղակապի (հանգույց) (ТVТ, ТОТ) տեղադրում՝ կանանց մոտ անմիզապահության բուժման նպատակովՀայնեկեյրի Պրոլիֆտ Անտերիոր /Պոստերիոր/Տոտալ (առաջնային, հետին և ամբողջական) համակարգի տեղադրումՀեշտոցի և արտաքին սեռական օրգանների գոյացությունների վիրահատական բուժում
  • Հեշտոցի և արտաքին սեռական օրգանների գոյացությունների վիրահատական բուժումՀիմենոպլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում):
  • Հեշտոցի և արտաքին սեռական օրգանների բնածին արատների կապակցությամբ պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ,
  • Կոլպոպոեզ՝ հեշտոցային խողովակի ստեղծում  (բնածին արատի բացակայության դեպքում):

 

4. Լապարատոմիկ մեթոդ (որովայնահատում)

  • Ոչ լրիվ արգանդազերծում (սուբտոտալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Արգանդի բարձր ծայրատում (ամպուտացիա)՝ դաշտանային ֆունկցիայի պահպանմամբ
  • Որովայնային արգանդազերծում (աբդոմինալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Հավելումների վրա կատարվող վիրաբուժական միջամտություններ
  • Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմատոզ հանգույցի հեռացում արգանդի պահպանմամբ)

Հետվիրահատական շրջանում հիվանդները գտնվում են հարմարավետ հիվանդասենյակներում, խնամվում են գինեկոլոգիական բաժանմունքի բարձր պրոֆեսիոլանզմ ունեցող անձնակազմի կողմից: Վիրահատությունների  95 տոկոսը կատարվում են քիչ ինվազիվ եղանակներով, ինչը բերում է հիվանդների շուտափույթ ապաքինմանը։ Բոլոր այս վիրահատությունները ուղղված են հիվանդների կյանքի որակի բարձրացմանը։ Դուրս գրումից հետո կանայք հսկվում են ՄՄՊԳՀԿ-ի պոլիկլինիկական-խորհրդատվական բաժնում:

 

Հեռ.՝ +374 10 53 06 90


Բաժնի բժիշկներ

Գարիկ Արթուրի Մուրադյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Էմիլ Վարդանի Գևորգյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Կարեն Սմբատի Հակոբյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Վլադիմիր Հովհաննեսի Մաղալյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Քրիստինա Էդուարդի Աբրահամյան

մանկաբարձ-գինեկոլոգ
բ․գ․թ․

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը