2020 Ապր 03, Ուրբաթ
Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա, թե ինչ է հասուն և անհաս հղիությունը, ինչպիսին պետք է լինեն իսկական կծկումները, ինչպես «հաշվարկել» սկսվող ծննդաբերությունն ու հասկանալ, որ հեռացել է խցանը:
Այս գիտելիքները կօգնեն, որ հղիի մոտ պակասի վախը և նա հանգիստ սպասի, թե երբ է երեխան պատրաստ լինելու լույս աշխարհ գալուն: Հիմա արդեն կարևորը հանգիստն է, ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փոքրիկը կշռում է մոտավորապես 2.3 կգ, նրա հասակը գրեթե 45 սմ է: Նրա բոլոր օրգանները և համակարգերը շարունակում են զարգանալ, այժմ (34-37 շաբաթականը) նա, ավելի քան` երբևէ, պատրաստ է ծնվելու: Վաղաժամ ծննդաբերության դեպքում առավել հավանական է, որ երեխան մոր մարմնից դուրս նվազագույն խնդիրներ կունենա` նոր վիճակին հարմարվելու հարցերում: Պանրանման քսուկն արդեն պատում է երեխայի մարմնի ոչ մեծ մասը: Ափերում և ներբաններին վերջնականապես ձևավորվել են մաշկային անկրկնելի պատկերները` բնորոշ յուրաքանչյուր մարդու:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Արգանդն այնքան է բարձրացել, որ կարող է խանգարել խորը շնչառությանը և առաջացնել թթվածնի անբավարարության զգացողություն: Այս երևույթը կանցնի մինչև ծննդաբերությունը՝ 2-3 շաբաթվա ընթացքում: Մինչ այդ, եթե առկա է հանկարծ առաջացող հևոց, շուրթերի և մատների կապտություն, պուլսի հաճախացում, պետք է շտապ զանգահարել բժշկի:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Մանկական կոնսուլտացիայում կատարել պտղի դոպլերոգրաֆիա և կարդիոտոպոգրաֆիա (պտղի սրտի լսում):
Այս հետազոտությունները նշանակում է բժիշկը` վերջին դաշտանի առաջին օրից հետո 33-34 շաբաթում: Հետազոտություններն անվնաս են և՛ մոր, և՛ երեխայի համար: Հետազոտությունների ճիշտ անցկացման համար կարևոր է, որ երեխան գեթ մի փոքր շարժվի: Եթե նա ամբողջ ընթացքում քնած է, ապա արդյունքը կարող է իրական պատկերը չարտահայտել:
Պատրաստել երեխայի լոգանքի և հիգիենայի անհրաժեշտ պարագաները, որոնք անհրաժեշտ են նրա կյանքի առաջին շաբաթների և ամիսների ընթացքում:
Պետք չէ գնել շատ մեծ լոգանքի տարա, հավանական է այն կօգտագործեք միայն առաջին շաբաթներին: Ավելի լավ է երեխայի կոսմետիկայի որակը ճշտել, օճառը կամ շամպունը նախ փորձեք Ձեզ վրա:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»