2020 Ապր 02, Հինգշաբթի
Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով:
Ինչպես հաղորդում է Contagion Live պորտալը, Չինաստանի Ուհան քաղաքի մասնագետները հետևել են կորոնավիրուսով վարակված մայրերից ծնված 33 երեխայի վիճակին: Ըստ հետազոտության հեղինակների աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերի թվի աճի հետ միասին, ավելանում է ինչպես COVID-19-ով հղիների, այնպես էլ երեխաների թիվը: Ավելի վաղ իրականացված հետազոտությունները վարակված մայրերի նորածինների մոտ կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերել, սակայն, ինչպես պարզվեց, գիտնականներն աշխատել են շատ փոքր ընտրանքային խմբի հետ, և եզրակացությունները եղել են վաղաժամ:
Նոր հետազոտության համար գիտնականները աշխատել են 2020 թվականի հունվարից փետրվար ժամանակահատվածում վարակված մայրերից ծնված երեխաների հետ: Նրանք բժշկական քարտերից հավաքել են ժողովրդագրական, համաճարակաբանական և կլինիկական տվյալները, կորոնավիրուսը հայտնաբերել են ՊՇՌ-թեստի օգնությամբ: Պարզվեց, որ 33 երեխայից բաղկացած խմբում 3-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ընդ որում մահացու ելքեր չեն արձանագրվել: Բոլոր վարակված երեխաները ծնվել են կեսարյան հատման օգնությամբ: Հետազոտողներն ընդգծում են, որ չափազանց կարևոր է հղիների մանրակրկիտ հսկողությունը և վարակի վերահսկման համար խիստ միջոցառումների իրականցումը:
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»