2020 Ապր 13, Երկուշաբթի
Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք, ինչպես հասնել ծննդատուն, գիտեք նաև ծննդաբերությանը վերաբերող ամեն բան՝ ծննդաբերության ժամանակ անեսթեզիայի տեսակները, անհրաժեշտ փաստաթղթերը և այլն: Շարունակեք յուրացնել ճիշտ շնչառության տեխնիկան, կատարեք վարժություններ, որոնք կթեթևացնեն ցավը` գոտկատեղում, հանգստացեք և շատ քնեք:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փոքրիկի երկարությունը մոտավորապես 46 սմ է, քաշը՝ 2,5 կգ: Յուրաքանչյուր շաբաթ նա քաշն ավելացնում է գրեթե 220 գ-ով: Բավականին ավելացել է նաև երեխայի ենթամաշկային ճարպաշերտը, Փոքր-ինչ սկսել է անհետանալ մարմինը պատող աղվամազը:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Քաշի ավելացումն այս ժամկետում 9-13 կգ է: Այս շաբաթից սկսած, գինոկոլոգին պետք է հաճախել ամեն շաբաթ: Հնարավոր է, ի հայտ է եկել նոր խնդիր՝ անքնություն, որովհետև քնի համար հարմար դիրք գտնելը դառնում է ավելի ու ավելի դժվար, նույնիսկ հատուկ բարձիկներ օգտագործելու դեպքում: Բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց առաջ շատ հեղուկ չօգտագործել, ինչպես նաև, պառկելուց առաջ, կատարել կոնքով պտույտներ:
Եթե կինն այս շրջանում զգում է հաճախակի կծկումներ, ապա կամ նրա մոտ հեռանում են պտղաջրերը, կամ դա ազդանշան է վաղաժամ ծննդաբերության: 35 շաբաթում փոքրիկը համարվում է համարյա հասուն, բայց, այնուամենայնիվ, ծննդաբերությունը դեռ որոշ վտանգների հետ է կապված: Կանչն ընդունող շտապօգնության թիմը հավանական է, որ հղիին կտանի մոտակա մասնագիտացած ծննդատուն, որը վաղաժամ ծնունդներ է ընդունում:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Սկսել գինեկոլոգին հաճախել ամեն շաբաթ
Կանանց կոնսուլտացիայի հսկողության պլանի համաձայն, 35 շաբաթից սկսած այցերը պարտադիր են:
Ձեռք բերել փոքրիկների համար նախատեսված ավտոաթոռակ
Երեխային ծննդատնից տուն պետք է տանել մեքենայի մանկական աթոռակով, այլ ոչ թե հարազատների գրկում: Եթե նույնիսկ կարծում եք, որ վարորդը շատ զգույշ է վարում մեքենան, երբեք վստահ չեք կարող լինել այլ վարորդների վերաբերյալ: Սովորեք երեխայի առողջության և անվտանգության պատասխանատվությունը վերցնել Ձեզ վրա և մի տրվեք այլոց խորհրդին, ովքեր կարծում են, որ մոր ձեռքերում երեխան ավելի անվտանգ է, քան` աթոռակին:
Հավաքել ծննդատուն տանելու համար «շտապ ճամպրուկ»
Ճամպրուկում պետք է լինեն հետծննդյան շրջանի համար անհրաժեշտ միջադիրներ, հիգիենիկ պարագաներ` մոր և երեխայի համար, քսուկ` պտուկների համար (ճաքերի առաջացման դեպքում), մոր համար հագուստ և հողաթափեր, ձեռքի հեռախոսի լիցքավորման սարք:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»