Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել

Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել

2020 Ապր 14, Երեքշաբթի

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի, կրծքով է կերակրում ու հիվանդացել է կորոնավիրուսային վարակով:

Բժիշկները համոզված են, որ մորը և երեխային պետք է թողնել միասին՝ շարունակելով կերակրել:

Կրծքի կաթը բաղկացած է տարբեր օգտակար բաղադրիչներից, որոնցից շատերը ունիկալ են: Դրանք լեյկոցիտներն են, լիմֆոցիտները, սպիտակուցները, վիտամինները և հանքային նյութերը, իմունոգլոբուլինները, ինտերֆերոնները, որոնք պատասխանատու են երեխայի աճի, նորմալ զարգացման համար և կայունացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես կարևոր է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պայմաններում: Վարակի նկատմամբ մոր կողմից արտադրվող հակամարմինները նույնպես փոխանցվում են երեխային` կաթի միջոցով: Դա ապահովում է երեխայի ամբողջական կամ մասնակի պաշտպանությունը հիվանդությունից:

Այս մտքի հետ համաձայն է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կրծքով կերակրումը պետք չէ ընդհատել, հատկապես, եթե հիվանդությունը թեթև է ընթանում: Դեռևս չկա որևէ հետազոտություն, որը կրծքի կաթում COVID-19 հարուցիչ հայտնաբերած լինի: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս բնական կերակրումը շարունակել:  Պարզապես, անհրաժեշտ է պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Երեխային վերցնելուց և կերակրելուց առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը, ցանկալի է կատարել քթի և բերանի լվացում` աղային լուծույթով, դիմակ կրել: Շինությունը, որտեղ գնվում են մայրը և երեխան, պետք է լավ օդափոխել:

Ամեն դեպքում, կրծքով կերակրման ընդհատման կամ շարունակելու որոշումը պետք է ընդունի մայրը՝ բժշկի հետ համատեղ:
Սակայն ի՞նչ անել, եթե հիվանդության ընթացքը ծանր է և պետք է հիվանդանոց գնալ: Թե ինչպիսին է այս հիվանդների հոսպիտալացման սխեման և ինչ պետք է անի կերակրող մայրը` կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Այս առումով որևէ մեկնաբանություն դեռևս չկա:

 

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 03, Չորեքշաբթի | Լուրեր

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ շարունակում է իրականացնել անհրաժեշտ  հակահամաճարակաբանական պարտադիր միջոցառումները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մայ 26, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 37-րդ շաբաթ

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն