2020 Ապր 14, Երեքշաբթի
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի, կրծքով է կերակրում ու հիվանդացել է կորոնավիրուսային վարակով:
Բժիշկները համոզված են, որ մորը և երեխային պետք է թողնել միասին՝ շարունակելով կերակրել:
Կրծքի կաթը բաղկացած է տարբեր օգտակար բաղադրիչներից, որոնցից շատերը ունիկալ են: Դրանք լեյկոցիտներն են, լիմֆոցիտները, սպիտակուցները, վիտամինները և հանքային նյութերը, իմունոգլոբուլինները, ինտերֆերոնները, որոնք պատասխանատու են երեխայի աճի, նորմալ զարգացման համար և կայունացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես կարևոր է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պայմաններում: Վարակի նկատմամբ մոր կողմից արտադրվող հակամարմինները նույնպես փոխանցվում են երեխային` կաթի միջոցով: Դա ապահովում է երեխայի ամբողջական կամ մասնակի պաշտպանությունը հիվանդությունից:
Այս մտքի հետ համաձայն է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կրծքով կերակրումը պետք չէ ընդհատել, հատկապես, եթե հիվանդությունը թեթև է ընթանում: Դեռևս չկա որևէ հետազոտություն, որը կրծքի կաթում COVID-19 հարուցիչ հայտնաբերած լինի: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս բնական կերակրումը շարունակել: Պարզապես, անհրաժեշտ է պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Երեխային վերցնելուց և կերակրելուց առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը, ցանկալի է կատարել քթի և բերանի լվացում` աղային լուծույթով, դիմակ կրել: Շինությունը, որտեղ գնվում են մայրը և երեխան, պետք է լավ օդափոխել:
Ամեն դեպքում, կրծքով կերակրման ընդհատման կամ շարունակելու որոշումը պետք է ընդունի մայրը՝ բժշկի հետ համատեղ:
Սակայն ի՞նչ անել, եթե հիվանդության ընթացքը ծանր է և պետք է հիվանդանոց գնալ: Թե ինչպիսին է այս հիվանդների հոսպիտալացման սխեման և ինչ պետք է անի կերակրող մայրը` կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Այս առումով որևէ մեկնաբանություն դեռևս չկա:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»