2020 Մայ 13, Չորեքշաբթի
Ապագա մոր համար ամենահարմարը մազերը սափրելն է: Մազահեռացման համար հատուկ քսուկի օգտագործումը հեշտ է, սակայն մի՛ մոռացեք, որ անգամ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Մեղրամոմով էպիլյացիան, ինչպես նաև տնային էպիլյատորների օգտագործումը, չնայած չի արգելվում, բայց նաև ցանկալի չէ, քանի որ առաջացնում են ցավային զգացողություն, իսկ մաշկը կարող է վնասվել և ինֆեկցվել: Իսկ ահա, ֆոտո, էլեկտրո և լազերային էպիլյացիայից ապագա մայրը պետք է հրաժարվի: Բժիշկները դեռևս վստահելի ապացույցներ չունեն օրգանիզմի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
Հղիին թույլատրվո՞ւմ է մանիկյուր և պեդիկյուր անել
Հղիության ընթացքում խնամել ձեռքերը և ոտքերն` անհրաժեշտ է: Ավելի լավ է կատարել առանց մաշկի կտրատմամբ` մանիկյուր կամ պեդիկյուր: Դա կկանխի մաշկի վնասումը և ինֆեկցումը: Պետք է ընտրել նվազագույն քիմիական նյութեր պարունակող (տոլուոլ, ֆորմալդեհիդ, կամֆարա) լաքեր: Փորձագետները դեռ չունեն այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք հղին կարող է օգտագործել գել-լաք: Գերկայուն լաքերի վտանգի մասին դեռևս գիտական ապացույցներ չկան: Իսկ ահա, եղունգի աճեցումից ամբողջ հղիության ընթացքում պետք է հրաժարվել: Այդ միջամտությունն ուղեկցվում է ուժեղ հոտով և փոշով, իսկ ակրիլը կարող է ալերգիա առաջացնել:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»