«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության թեստ

Հղիության թեստ

2020 Հուն 17, Չորեքշաբթի

Անցյալում են այն ժամանակները, երբ կինը սպասում էր 2 ամիս, որպեսզի բժիշկը հաստատի կամ ժխտի հղիությունը: Ներկայում հղիության թեստը հնարավորություն է տալիս օվուլյացիայից 10-14 օր անց ստանալ «այո» կամ «ոչ» պատասխանները:

ԹԵՍՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Այսօր արտադրողներն առաջարկում են թեստերի մեծ ընտրություն, որոնք տարբերվում են գնով, օգտագործման հարմարությամբ, զգայունությամբ, արդյունքի ստացման ժամանակով: Դրանք բոլորը մեզի մեջ հայտնաբերում են խորիոնային հոնադոտրոպինի (ԽՀՏ) հորմոնի առկայությունը: Ներկայում առավել տարածված և պահանջված են ստրիպ-թեստերը: Դրանք բոլորին ծանոթ ժապավեններն են, որոնք մի քանի վայրկյան ընկղմում են մեզով լցված տարայի մեջ և 5 րոպեի ընթացքում գնահատում արդյունքը:

Թեստերը մատչելի են, օգտագործումը` հեշտ, իսկ հավաստիությունը` 99%: Թեստի օգտագործումը խորհուրդ է տրվում դաշտանի ուշացման առաջին օրից սկսած:
Պլանշետային թեստերը պակաս տարածված չեն: Դրանք սարք են, որոնց ներսում ԽՀՏ հորմոնի նկատմամբ զգայուն ժապավենիկներն են: Առկա են նաև պատուհանիկ և կաթոցիկ` մեզը լցնելու համար: Քանի որ այս թեստն առավել զգայուն է, այն կարելի է օգտագործել անգամ սպասվող դաշտանից 1-2 օր առաջ: Այս թեստերի արժեքը նկատելիորեն բարձր է, կա օգտագործման որոշ բարդություն, սակայն մեծ ճշգրտությունը ծածկում է այդ անհարմարությունները:

Ներկայում մասնագետների կողմից ավելի հաճախ են առաջարկվում շիթային թեստերը, քանի որ հավաստիությունը համարվում է ամենաբարձրը: Սակայն նման հետազոտության արժեքը բավականին բարձր է: Այս թեստերը պաշպանիչ  փակիչով պատյաններ են: Դրանք շատ հարմար են օգտագործման համար, քանի որ չեն պահանջում մեզի նախնական հավաքում: Սարքի ծայրիկը տեղակայվում է հենց մեզի շիթի մեջ և ամուր փակվում է կափարիչով: Արդյունքը կարելի է գնահատել 5 րոպեից: Գերզգայնության պատճառով դրանք կարելի է օգտագործել օվուլյացիայից 7-10 օր անց: Այս թեստերի օգտագործման անհարմարություններ չեն հայտնաբերվել:

Էլեկտրոնային կամ թվային թեստերն այսօր համարվում են ամենաժամանակակիցները, հարմարները և ճշգրիտները: Դրանց աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ թվարկվածներինը` մեզի մեջ ԽՀՏ հորմոնի հայտնաբերումը: Սակայն բացի դա, սարքը դրական արդյունքի դեպքում ցույց է տալիս նաև բեղմնավորման ժամկետը` շաբաթներով: Այս թեստի տեղեկատվական թերթիկը պարունակում է առավել հստակ ցուցումներ` համեմատած մյուսների:  Հետազոտությունը կարելի է կատարել հերթական դաշտանից 3-4 օր առաջ: Այս թեստի բացասական կողմը բարձր գինն է, որը մյուսների արժեքին գերազանցում է մի քանի անգամ:

Ո՞Ր  ԹԵՍՏՆ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Դրան պատասխանելը դժվար է: Բավականին ընդունված են արտասահմանյան թեստերը, որոնք իրենց բոլոր ձևերով առկա են նաև մեզ մոտ (ժապավենիկներ, պլանշետներ, շիթային թեստեր):

Լավագույններից են համարվում Մեծբրիտանական շիթային և էլեկտրոնային թեստերը, բայց դրանք քիչ են կիրառվում` բարձր գնի պատճառով:

Ի վերջո, ամենատարածվածները մնում են թեստ-ժապավենիկները, քանի որ շատ մատչելի են, հեշտ օգտագործվող և երկար տարիներ է, ինչ ապացուցում են արդյունքի ճշգրտությունը:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԵՍՏԵՐԸ ԽԱԲՈՒՄ

Չնայած արտադրողների հավաստիացումներին, շատ կանայք դժգոհում են արդյունքների ոչ հավաստի լինելուց: Թեստերը կարող են ինչպես «լռել» հղիության առկայության ժամանակ, այնպես էլ ցույց տալ երկու գծիկ կամ «պլյուս» դրա բացակայության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Արտադրողները վստահեցնում են, որ ոչ ճշգրիտ, անսարք թեստեր հանդիպում են հազվադեպ` ընդամենը 2-5 տոկոս դեպքերում:

Սխալ արդյունքների հիմնական պատճառը համարվում է օգտագործման պայմանների խախտումը և թեստի ոչ ժամանակին օգտագործումը: Բացի այդ, կան ևս սխալ արդյունքների մի շարք պատճառներ, որոնք են.


1. թեստի նախորդ օրը կնոջ կողմից մեծ քանակի հեղուկի օգտագործումը,
2. մահացած պտուղը, արտարգանդային հղիությունը, վիժման վտանգը (ԽՀՏ-ի մակարդակը նման դեպքերում նորմայից ցածր է),
3. ԽՀԳ պատրաստուկներով անպտղության բուժումը, օվուլյացիայի դրդման դեղերի օգտագործումը,
4. սրտի, երիկամների և անոթների հիվանդությունների ժամանակ ԽՀՏ-ը կարող է նորմայից ցածր լինել,
5. Արհեստական (աբորտ) կամ բնական վիժումy, կամ` ոչ վաղ անցյալում ծննդաբերությունը,  
6. անկանոն ցիկլը, վաղ կամ ուշացած օվուլյացիան,
7. նախքան հղիության պլանավորումը և թեստի կիրառելը` հակաբեղմնավորիչների օգտագործումը,
8. և, իհարկե, հարկ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին: Մեծավ մասամբ, ճիշտ օգտագործման դեպքում, ցանկացած թեստ` և՛ մատչելի, և՛ թանկարժեք, ցույց կտա ճշգրիտ արդյունք:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը