«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 38-րդ շաբաթ

Հղիության 38-րդ շաբաթ

2020 Հուն 23, Երեքշաբթի

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը, նրանք մեծ հաճույքով են կենցաղային գործերով, տան մաքրությամբ զբաղվում, շոյում են մանկական իրերը և, անգամ, ձգտում են վերանորոգում կազմակերպել: Այդ ակտիվությունը բացատրվում է օքսիտոցինի արտադրությամբ, որը, որպես օրենք, կատարվում է ծննդաբերությունից անմիջապես առաջ: Եթե այդ հոգսերը հաճույք են պատճառում, ապա հրաշալի է, վայելեք հղիության վերջին օրերի Ձեր հիանալի վիճակը:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխայի քաշի և հասակի աճը դանդաղում է: Այժմ ամեն օր նրա քաշն ավելանում է ընդամենը 30 գրամով, իսկ հասակը՝ ոչ ավելի, քան կես սանտիմետրով: Լյարդը և ենթաստամոքսային գեղձը շարունակում են զարգանալ, որն ավարտվում է միայն երկու, երեք տարեկանում: Երեխայի մոտ արդեն լիովին ձևավորվել են որոշ ռեֆլեքսներ, օրինակ, անմիջապես ծննդից հետո նա կարող է ամուր բռնել մատը, իսկ եթե նրան մոտեցնեն կրծքին, նա կսկսի ռեֆլեկտոր կերպով ծծել:

Ծննդաբերությունից առաջ փոքրիկն սկսում է քիչ շարժվել: Եթե 2 ամիս առաջ նա կարող էր հարվածել մինչև 20 անգամ` մեկ ժամում, ապա այժմ այդ քանակը մի քանի անգամով կրճատվում է: Դա բացատրվում է նրանով, որ երեխայի շարժման տարածությունը պակասել է և նա իրեն այնքան էլ ազատ չի զգում: Եթե երեխան չի շարժվում բավականին երկար, կարելի է նրան դրդել՝ ուտել որևէ քաղց ուտեստ և հանգիստ պառկել: Ստանալով գլյուկոզայի բաժինը, երեխան, թերևս, կակտիվանա: Եթե այդ ամենից հետո նա շարունակում է մնալ պասիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Հավանաբար, նա կնշանակի ՈՒՁՀ և ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա), կամ կլսի պտղի սրտի զարկերը:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Հղիության 38 շաբաթում կանանց մեծամասնությունը նշում է ոչ շատ արտահայտված այտուցներ: Դա նորմալ է: Սակայն, պետք է հիշել, որ հանկարծ առաջացած, արտահայտված այտուցը, ինչպես նաև զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը կարող են հեստոզի մասին վկայել: Բժշկի պետք է դիմել նաև ուժեղ գլխացավի, տեսողության վատացման, աչքերի առաջ իրերի երկատման և փսխման դեպքերում: Դրանք կարող են պրեէկլամպսիայի՝ բարդացած հեստոզի, արտահայտություններ լինել: Պրեէկլամպսիան վտանգավոր է մոր և երեխայի առողջության համար և հաճախ պահանջում է շտապ միջամտություն:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Գնալ ծննդատուն
Հարկ է դիմել ծննդատուն, եթե կծկումները տևում են 25-30 վայրկյան և ավելի, իսկ դրանց միջև դադարները 7-10 րոպե են և գնալով կրճատվում են և կծկումների ինտենսիվությունը կախված չէ կնոջ մարմնի դիրքից: Պետք է հեռախոսում կծկումների հաշվարկը գրանցել և հետևել դինամիկային: Դա կօգնի հստակ որոշել, երբ կծկումները նախնական վիճակից կանցնեն նախածննդյանի:

Ծննդաբերությանը նախապատրաստել հորը

Նախքան ծննդաբերությունն արժե, որ հայրը դիտի ծննդաբերության նկարահանումներ կամ լուսանկարներ, տեղեկանա կծկումների ժամանակ ցավը թուլացնելու միջոցներին և կարդա համապատասխան գրականություն:

Կարդալ այն մասին, թե ե՞րբ և ինչպե՞ս երեխային պետք է մոտեցնել կրծքին

Օրինակ, կարդալ, թե ի՞նչ անել, եթե կաթնարտադրության հետ առաջանում են ինչ-որ խնդիրներ: Արժե նաև կարդալ հետծննդյան դեպրեսիաների՝ ըկճախտերի, հետ կապված խնդիրների մասին: Ընդհանրապես, ավելի հեշտ է խնդրի դեմ պայքարել, եթե նախապես տեղեկացված ես: Ծննդատան համար պատճենեք կրծքով կերակրման մասին տեղեկատվություն: Եթե հետծննդյան սենյակում անցկացնելու եք 2-3 օր, ապա այդ ընթերցանությունը շատ տեղին կլինի:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը