Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կրելախախտ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ

Կրելախախտ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ

2020 Մար 11, Չորեքշաբթի

Կրելախախտերը լինում են սովորույթային, երբ այն կրկնվում է մի քանի անգամ և գրեթե հղիության նույն ժամկետներում: Հիմնականում հղիությունը նման դեպքերում կարող է ընդհատվել 12-20 շաբաթականում:

Որո՞նք են կրելախախտի պատճառները:

Կրելախախտի պատճառ կարող են լինել կնոջ մոտ առկա հորմոնալ խանգարումները, իմունոլոգիական հակամարտությունները, վարակները, կնոջ մոտ սեռական հասունացման խանգարումները, սեռական համակարգի գենետիկորեն պայմանավորված շեղումները և այլն: Կրելախախտին կարող են նպաստել սթրեսները:

Ո՞րն է կրելախախտի և վիժման տարբերությունը:

Վիժումները կարող են լինել անսպասելի, էպիզոդիկ, հանկարծակի, ինչ-որ պատճառներից և ընդամենը 1-2 անգամ, իսկ կրելախախտը սովորութային է՝ 3-4 անգամ և ավելի:
Կրելախախտի ժամանակ կնոջ մոտ, անկախ պատճառներից, հղիությունը մինչև վերջ պահպանելն անհնար է:
Վիժման վտանգները և վիժումները հիմնականում լինում են առաջին եռամսյակում՝ մինչև հղիության 12-րդ շաբաթը: Պատճառ կարող են լինել վարակները, անհամատեղելիությունը, տրոմբոֆիլիան և այլն:
Մինչև 20 շաբաթական հղիության ընդհատումը համարվում է վիժում, իսկ 22 շաբաթականն անց ընդհատումը, ըստ Միջազգային բժշկական ասոցիացիայի դասակարգման, համարվում է վաղաժամ ծննդաբերություն:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում:

Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, հսկվում է պտղի զարգացումը:
Հղիության ընդհատումների հաճախ հանդիպող պատճառ է, այսպես կոչված, պլացենտար ինֆարկտը, որում դերակատարում ունեն մակարդելության գործոններով պայմանավորված խնդիրները: Ուստի բոլոր հետազոտությունները, որոնք իրականացվում են հղիության ընդհատումների ժամանակ, նման են այն հետազոտություններին, որոնք կատարվում են միոկարդի ինֆարկտի ժամանակ:
Ախտանշան են ընդհանուր անհանգստությունը, պարբերական բնույթ կրող ցավերը, սեռական օրգաններից արտադրությունը, պտղի խաղի թուլացումը: Այս բոլորը կարող են արգանդի լարվածության նշան լինել, որի դեպքում հարկ է դիմել բժշկի, և 80 տոկոս դեպքերում հնարավոր կլինի կանխել կրելախախտը:

Ինպե՞ս է կազմակերպվում հսկողությունը:

Հղիի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում հսկողությունն իրականացվում է ոչ թե մեկ բժշկի կողմից, այլ դրսևորվում է թիմային մոտեցում: Կնոջ մոտ հղիությանն ուղեկցող առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են վահանաձև գեղձի ախտահարումները, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և այլն: Նման դեպքերում գինեկոլոգի հետ թիմային աշխատանքում ընդգրկվում են համապատասխան նեղ մասնագետները, վերոնշյալ դեպքերում` էնդոկրինոլոգը, սրտաբանը: Ի դեպ, մեր կլինիկան ունի շաքարային դիաբետով տառապող հղիների հսկողության կազմակերպման մեծ փորձ:

Ինչպե՞ս կանխարգելել կրելախախտը:

Կնոջ մոտ կրելախախտին նպաստող խնդիրների առկայության դեպքում անհրաժեշտ է կազմակերպել բուժում (հորմոնալ թերապիա և այլն), որպեսզի հղիությունը հնարավոր լինի հասցնել մինչև 10-15 շաբաթական և ներքին օղի վրա կար դրվի:
Կրելախախտին հակված կանանց հղիության ժամանակ հարկ է պահպանել ֆիզիկական պասիվ վիճակ` անգամ անկողնային ռեժիմ, պետք է հետևել աղիների ժամանակին գործելուն, վիտամիններ ընդունել և այլն: Կարևոր է նաև հղիի սոցիալական ապահովվածությունը, որ ընտանիքը ճիշտ վերաբերմունք ունենա նրա նկատմամբ, բարի մթնոլորտ տիրի ընտանիքում:
Հղին հաճախ պետք է այցելի բժշկին, որպեսզի վերահսկվի արգանդի վզիկի վիճակը, և երբ սկսի այն կարճանալ, ժամանակին դրվի ներքին օղի կարը:

28 շաբաթականն անց հղիների մոտ հարկ է միշտ պատրաստ լինել ծննդաբերության:

Ինչպե՞ս կազմակերպել կրելախախտի բուժումը:

Քանի որ կրելախախտի դեպքում կինը գրեթե չի զգում, որ իր մոտ վիժում է սկսում, կծկանքներն ու վզիկի բացվածքի առաջացումը կարող են անցավ լինել, հղին պետք է մշտապես հսկվի և 14-15 շաբաթականում կար դրվի ներքին օղի վրա: Այդ ժամկետին հասցնելը կարևոր է այն պատճառով, որ ներքին օղի ձևավորումն ավարտվում է հենց այդ ժամանակ: Լինում են դեպքեր, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանխել կրելախախտը:

Մերի Սոսի  Թադևոսյան,
Մոր և մանկան առողջության պահպանման  գտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 13, Չորեքշաբթի | Լուրեր

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Փետ 16, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ արգանդի սպիի շրջանում հայտնաբերված հեմատոմայի հեռացում

Բուժառու Ս.Ս., 30 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով 1,5-2 ամիս սեռական ուղիներից չդադարող...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը