«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պտղի ախտաբանության հայտնաբերումը. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սուրեն Ազիզյանի հետ

Պտղի ախտաբանության հայտնաբերումը. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սուրեն Ազիզյանի հետ

2020 Հուն 19, Ուրբաթ

Որքանո՞վ են կարևորված պտղի հետազոտությունները հղիության ընթացքում:

Պտղի հետազոտությունները կատարվում են ամբողջ հղիության ընթացքում: Տարբեր ժամկետներում կատարվում են այդ շրջանին համապատասխան հետազոտություններ՝ հայտնաբերելու համար զարգացման շեղումները, այս կամ այն ախտաբանությունը, ճիշտ վճիռ կայացնելու համար հղիության հետագա ընթացքի և ծննդաբերության վերաբերյալ:

Պտղի հետազոտման ի՞նչ մեթոդներ կան:

Արդիական մեթոդներից օգտագործվում է ուլտրաձայնային հետազոտությունը և մի շարք այլ լաբորատոր հետազոտություններ, որոնց օգնությամբ բարձր ճշգրտությամբ հնարավոր է ախտորոշել պտղի զարգացման ախտաբանական շեղումները: Հետազոտությունները կոչվում են սքրինիգային, քանի որ հղիների դրանք կատարում են մեծամաշտաբ:

Հաջորդ հետազոտությունը գունավոր դոպլեր հետազոտությունն է, որի նպատակը ոչ այնքան պտղի ներարգանդային վիճակը գնահատելն է, որքան և՛ պտղի, և՛ մոր, և՛ ընկերքի վիճակի մասին պատկերացում կազմելն է, այսինքն, պտղի սնուցման համար կարևոր անոթային համակագի հետազոտությունը:  Հետազոտելով արգանդի, պորտալարի արյան շրջանառության վիճակը, պատկերացում է կազմվում պտղի նյութափոխանակության, սնուցման վիճակի մասին, ինչը հղիության տարբեր ժամկետներում տարբեր է և ունի տարբեր ցուցանիշներ:

Եթե արյան շրջանառությունը խանգարված է, պտղի ներարգանդային զարգացումը և աճը դանդաղում են:

Ավելի ուշ ժամկետներում՝ 34 շաբաթականից սկսած, երբ պտղի մոտ նյարդային համակարգի զարգացումը հասնում է պիկին, պտուղն սկսում է արձագանքել արտաքին ազդակներին: Հետազոտություններն իրականացնելիս առաջնորդվում են հենց այդ ռեակցիաներով և գնահատում դրանք` համապատասխան սանդղակով: Գնահատվում են այդ ազդակներին` պտղի կծկումների, շարժողականության աստիճանը, սրտի աշխատանքի փոփոխությունները և այլն: Ոչ համապատասխան ռեակցիան խոսում է ներարգանդային թթվածնային քաղցի  և այլ խնդիրների մասին: Գնահատվում է նաև պտղի քաշը, ենթադրյալ դիրքը:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում առաջին եռամսյակում:

Առաջին  եռամսյակում՝ 12-13 շաբաթականում, կատարվում է առաջին ախտաբանական հետազոտությունը: Մինչ այդ՝ երկու շաբաթականում կատարված գերձայնային հետազոտության արդյունքում արձանագրվում է հղիությունը, 6-րդ շաբաթականից՝  գրանցվում է պտղի սրտի աշխատանքը:

12 շաբաթականում կրկնակի ուլտրաձայնային հետազոտությամբ որոշվում է պտղի օձիքային տարածության չափը, որի փոփոխությունը խոսում է բնածին գենետիկ հիվանդությունների մասին (օրինակ, Պատաու, Դաունի համախտանիշներ և այլն), քթոսկրի առկայությունը, հայտնաբերվում այլ խնդիրների առկայությունը:

Այդ նույն ժամկետում կատարվում են վերջնական սքրինինգային հետազոտություններ. որոշվում են արյան մեջ ազատ հեմոգլոբինը և հղիության հետ կապված պրոտեին A-ն: Այս համակարգված հետազոտությունների հիման վրա, համակարգչային հատուկ ծրագրով կատարվում է ախտորոշում ՝ որևէ խնդրի առկայություն կամ բացակայություն, կամ հղիության հետ կապված բարդությունների հնարավոր համակցում:

Դրանք բոլորն առավել ուղղված են գենետիկ, բնածին փոփոխություների հայտնաբերմանը (նյարդային խողովակի խնդիրներ, տարբեր արատներ):

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում երկրորդ եռամսյակում:

Հղիության երկրորդ եռամսյակում՝  15-16 շաբաթականում, կատարվում է քվադրոթեստը, որը ներառում է 4 հետազոտություն: 16  շաբաթականում կատարվում է արյան կենսաքիմիական հետազոտություն` ալֆաֆետոպրոտեինի որոշում, որի բարձր և ցածր ցուցանիշները խոսում են դարձյալ նյարդային խողովակի ախտաբանության, Դաունի համախտանիշի առկայության մասին:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում երրորդ եռամսյակում:

Հաջորդ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է 20-22  շաբաթականում, երբ պտուղը ձևավորված է: Հետազոտվում են բոլոր օրգան-համակարգերը. ոտքերի, ձեռքերի մատներից՝ մինչև գանգուղեղ, ողնուղեղ, ոսկրային համակարգ: Եվ արդեն բավականին մեծ ճշգրտությամբ հնարավոր է պատկերացում կազմել պտղի զարգացման մասին:

Եթե ստացված արդյունքները բացասական են, դա նշանակում է, որ պտուղը նորմալ է: Եթե որևէ շեղում է հայտնաբերվում, յուրաքանչյուր դեպք գործընթացի իր էտապներն ունի՝ մինչև վերջնական եզրահանգումը: Դրա համար իրականացվում են ավելի խորը հետազոտություններ, որոնցից է՝ ամենոցենտեզը, երբ աբդոմինալ կամ տրանսվագինալ ճանապարհով վերցվում է պտղաջրի նմուշ: Քանի որ պտղաջրերը պարունակում են պտղի մաշկի բջիջներ, դրանք աճեցնելով ստանում են պտղի գենետիկ քրոմոսոմային պատկերը, որից հետո կատարվում է վեջնական ախտորոշում: Այս հետազոտության  ճշգրտությունը 100 տոկոս է:

Իրականացվում է կորդոցենտեզ հետազոտություն, երբ վերցվում է պտղի պորտային արյունը և կատարվում  արյան կենսաքիմիական  գենետիկ հետազոտություն:
Խնդիրներ կարող են առաջանալ նաև հղիության հետագա փուլերում, պարզապես, եթե մինչ այդ հայտնաբերվում են զարգացման արատներ, ապա այդուհետև խնդիրները ձեռքբերովի բնույթ են կրում:

Կա՞ն հղիության ընդհատման ցուցումներ` պտղի մոտ ախտաբանություն հայտնաբերելու դեպքում:

22 շաբաթականում պտղի մանրակրկիտ հետազոտության արդյունքում պետք է որոշվի հղիության հետագա մոտեցումը՝ այն շարունակվո՞ւմ է, թե՞` ոչ: Եթե պետք է հղիությունն ընդհատվի, պետք է այն անհապաղ իրականացնել:



+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը