2020 Մար 27, Ուրբաթ
Հղիության տոքսիկոզը հղիությանն ուղեկցող ախտաբանական վիճակ է: Տոքսիկոզը երեխայի մոտ կարող որոշ բարդությունների առաջացման պատճառ դառնալ, սակայն դրանց արդյունքում արատներ չեն զարգանում:
Որո՞նք են տոքսիկոզի առաջացման պատճառները:
Տոքսիկոզ կարող է լինել տարբեր պատճառներից: Որոշ կանայք նշում են, որ տոքսիկոզի երևույթներ ունենում են` կապված երեխայի սեռի հետ: Դա վերաբերում է վաղ տոքսիկոզներին:
Հղիության տոքսիկոզների արտահայտման ի՞նչ տեսակներ կան:
Հղիության տոքսիկոզները լինում են վաղ և ուշացած:
Վաղ տոքսիկոզների նշաններով նախկինում որոշում էին` արդյո՞ք կինը հղի է, թե` ոչ: Այն արտահայտվում է սրտխառնոցով, անհանգստությամբ, անքնությամբ, որևէ մթերքի նկատմամբ հակակրանքով կամ ուտելու գերցանկությամբ: Դրանք կարող են լինել թեթև և հեշտ կարգավորվել (սննդի ճիշտ ռեժիմով, քնի, հանգստի կարգավորմամբ): Նման դեպքերում հղին կարիք ունի ուշադրության, ուստի հատկապես կարևորվում է ընտանիքի աջակցությունը:
Կարող են դրսևորվել նաև ծանր արտահայտված ձևերով, որոնց ժամանակ հղին պետք է գտնվի բժշկի խիստ հսկողության տակ, հետևի նրա խորհուրդներին կամ` գտնվի հիվանդանոցում: Ներկայում կիրառվում են դեղեր, որոնք կարող են կանխել հղիին մեծ տհաճություն պատճառող սրտխառնոցը և փսխումը:
Ի՞նչ բարդություններով է հղի վաղ տոքսիկոզը:
Ախտանշանների խորացման, հաճախացման դեպքում հղիի մոտ կարող է զարգանալ վաղ տոքսիկոզի ամենատագնապալի վիճակը, դա փսխման հետևանքով ջրազրկումն է և օրգանիզմից կարևոր միկրոէլեմենտների հեռացումը: Եվ, քանի որ, սրտխառնոցի հետ կապված, հղին չի կարողանում լրացնել ջրի պակասը, ցանկալի է, որ կինը հոսպիտալացվի, ներարկման միջոցով ստանա հեղուկների անհրաժեշտ քանակ և հակափսխումային միջոցառումներ, պահպանվի սննդակարգի խիստ ռեժիմ: Հարկ է ոչ թե շատացնել կամ պակասեցնել սննդի քանակը, այլ սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով: Սննդակարգից պետք է բացառել յուղոտ մթերքները, համեմունքները: Հղիները երբեմն հրաժարվում են կենդանական սննդից, ինչն անգամ ցանկալի է: Խնիդրը նրանում է, որ տոքսիկոզի ժամանակ զարգանում է կետոացիդոզ, ինչին նպաստում է ճարպոտ սնունդը:
Ջրի կորուստը պետք է լիովին վերականգնել, անգամ եթե հարկ լինի դրան հասնել շուրջօրյա կաթիլային ներարկմամբ:
Հղիների մոտ փսխումները երբեմն կրկնվելու հակում ունեն, և բուժումից հետո կարող են կրկնվել` անգամ որևէ չնչին ազդակից, օրինակ, պատճառ կարող է դառնալ ինչ-որ օծանելիքի հոտ:
Սովորաբար, վաղ տոքսիկոզները տևում են հղիության մինչև 12-13 շաբաթը՝ հղիության առաջին եռամսյակը: Հնում ասում էին, որ հղիի երեխայի խաղը զգալուց հետո այդ երևույթները անցնում են, ինչը առաջնածինների մոտ տեղի է ունենում մինչև 19-20-րդ շաբաթականը, կրկնածինների մոտ` 14-15-րդ շաբաթում:
Խոսենք ուշ տոքսիկոզների մասին:
Ցավոք, կան դեպքեր, երբ վաղ տոքսիկոզի արտահայտությունները պահպանվում են ամբողջ հղիության ընթացքում` ունենալով կարճատև «լուսավոր շրջաններ»:
դերմատոզը
Ուշ տոքսիկոզների (հղիության վերջին ամիսներին) արտահայտություններից է հիպերտենզիան, այտուցները, պրոտեիուրիան, էկլամպսիան, որոնց դեպքերումհարկ է դիմել մասնագետների և, անհրաժեշտության դեպքում, ստանալ ստացիոնար բուժում:
Ինչպե՞ս է արտահայտվում էկլամպսիան:
Էկլամպսիան կապված է միայն հղիության հետ և հղիությունից հետո անցնում է: Ցավոք, այն բուժում չունի, կանխարգելել նույնպես հնարավոր չէ: Զարգացումն ու ընթացքն էլ հնարավոր չէ կանխատեսել՝ ոչ-ոք չգիտե, թե այն երբ կսկսվի և երբ կավարտվի:
Էկլամպսիաները բնորոշվում են, առաջին հերթին, ճնշման բարձրացումով, մեզի մեջ սպիտակուցի առկայությամբ, ինչը կարևոր բաղադրիչ է էկլամպսիայի ախտորոշման համար: Եթե մեզում սպիտակուցի քանակն այնպիսին է, որ կարող է վտանգ լինել մոր համար, հղիությունը պետք է ընդհատվի` անկախ ժամկետից: Երբ հղի կինը սպիտակուց է կորցնում, դանդաղում է պտղի աճը, ուստի պտղի մոտ զարգացող հիպոտրոֆիան ստիպում է մտածել էկլամպսիայի մասին:
Ինչպե՞ս է կազմակերպվում հղիների հսկողությունը տոքսիկոզների ժամանակ:
Հղիների մոտ արյան ճնշման շուրջօրյա հսկողություն է սահմանվում: Հղին պետք է ուշադիր լինի իր նկատմամբ, ժամանակին քնի, սնվի:
Քանի որ հնարավոր է, որ պրեէկլամպսիաները հաջորդ հղիությունների ժամանակ կրկնվեն, ուստի հարկ է նման հղիների նկատմամբ առավելագույն ուշադրություն դրսևորել:
Մերի Սոսի Թադևոսյան,
Մոր և մանկան առողջության պահպանման գտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»