«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության տոքսիկոզներ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ

Հղիության տոքսիկոզներ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ

2020 Մար 27, Ուրբաթ

Հղիության տոքսիկոզը հղիությանն ուղեկցող ախտաբանական վիճակ է: Տոքսիկոզը երեխայի մոտ կարող որոշ բարդությունների առաջացման պատճառ դառնալ, սակայն դրանց արդյունքում արատներ չեն զարգանում:

Որո՞նք են տոքսիկոզի առաջացման պատճառները:

Տոքսիկոզ կարող է լինել տարբեր պատճառներից: Որոշ կանայք նշում են, որ տոքսիկոզի երևույթներ ունենում են` կապված երեխայի սեռի հետ: Դա վերաբերում է վաղ տոքսիկոզներին:

Հղիության տոքսիկոզների արտահայտման ի՞նչ տեսակներ կան:

Հղիության տոքսիկոզները լինում են վաղ և ուշացած:

Վաղ տոքսիկոզների նշաններով նախկինում որոշում էին` արդյո՞ք կինը հղի է, թե` ոչ: Այն արտահայտվում է սրտխառնոցով, անհանգստությամբ, անքնությամբ, որևէ մթերքի նկատմամբ հակակրանքով կամ ուտելու գերցանկությամբ: Դրանք կարող են լինել թեթև և հեշտ կարգավորվել (սննդի ճիշտ ռեժիմով, քնի, հանգստի կարգավորմամբ): Նման դեպքերում հղին կարիք ունի ուշադրության, ուստի հատկապես կարևորվում է ընտանիքի աջակցությունը:
Կարող են դրսևորվել նաև ծանր արտահայտված ձևերով, որոնց ժամանակ հղին պետք է գտնվի բժշկի խիստ հսկողության տակ, հետևի նրա խորհուրդներին կամ` գտնվի հիվանդանոցում: Ներկայում կիրառվում են դեղեր, որոնք կարող են կանխել հղիին մեծ տհաճություն պատճառող սրտխառնոցը և փսխումը:

Ի՞նչ բարդություններով է հղի վաղ տոքսիկոզը:

Ախտանշանների խորացման, հաճախացման դեպքում հղիի մոտ կարող է զարգանալ վաղ տոքսիկոզի ամենատագնապալի վիճակը, դա փսխման հետևանքով ջրազրկումն է և օրգանիզմից կարևոր միկրոէլեմենտների հեռացումը: Եվ, քանի որ, սրտխառնոցի հետ կապված, հղին չի կարողանում լրացնել ջրի պակասը, ցանկալի է, որ կինը հոսպիտալացվի, ներարկման միջոցով ստանա հեղուկների անհրաժեշտ քանակ և հակափսխումային միջոցառումներ, պահպանվի սննդակարգի խիստ ռեժիմ:  Հարկ է ոչ թե շատացնել կամ պակասեցնել սննդի քանակը, այլ սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով: Սննդակարգից պետք է բացառել յուղոտ մթերքները, համեմունքները: Հղիները երբեմն հրաժարվում են կենդանական սննդից, ինչն անգամ ցանկալի է: Խնիդրը նրանում է, որ տոքսիկոզի ժամանակ զարգանում է կետոացիդոզ, ինչին նպաստում է ճարպոտ սնունդը:

Ջրի կորուստը պետք է լիովին վերականգնել, անգամ եթե հարկ լինի դրան հասնել շուրջօրյա կաթիլային ներարկմամբ:

Հղիների մոտ փսխումները երբեմն կրկնվելու հակում ունեն, և բուժումից հետո կարող են կրկնվել` անգամ որևէ չնչին ազդակից, օրինակ, պատճառ կարող է դառնալ ինչ-որ օծանելիքի հոտ:

Սովորաբար, վաղ տոքսիկոզները տևում են հղիության մինչև 12-13 շաբաթը՝ հղիության առաջին եռամսյակը: Հնում ասում էին, որ հղիի երեխայի խաղը զգալուց հետո այդ երևույթները անցնում են, ինչը առաջնածինների մոտ տեղի է ունենում մինչև 19-20-րդ շաբաթականը, կրկնածինների մոտ` 14-15-րդ շաբաթում:

Խոսենք ուշ տոքսիկոզների մասին:

Ցավոք, կան դեպքեր, երբ վաղ տոքսիկոզի արտահայտությունները պահպանվում են ամբողջ հղիության ընթացքում` ունենալով կարճատև «լուսավոր շրջաններ»:

դերմատոզը

Ուշ տոքսիկոզների (հղիության վերջին ամիսներին) արտահայտություններից է հիպերտենզիան, այտուցները, պրոտեիուրիան, էկլամպսիան, որոնց դեպքերումհարկ է դիմել մասնագետների և, անհրաժեշտության դեպքում, ստանալ ստացիոնար բուժում:

Ինչպե՞ս է արտահայտվում էկլամպսիան:

Էկլամպսիան կապված է միայն հղիության հետ և հղիությունից հետո անցնում է: Ցավոք, այն բուժում չունի, կանխարգելել նույնպես հնարավոր չէ: Զարգացումն ու ընթացքն էլ հնարավոր չէ կանխատեսել՝ ոչ-ոք չգիտե, թե այն երբ կսկսվի և երբ կավարտվի:

Էկլամպսիաները բնորոշվում են, առաջին հերթին, ճնշման բարձրացումով, մեզի մեջ սպիտակուցի առկայությամբ, ինչը կարևոր բաղադրիչ է էկլամպսիայի ախտորոշման համար: Եթե մեզում սպիտակուցի քանակն այնպիսին է, որ կարող է վտանգ լինել մոր համար, հղիությունը պետք է ընդհատվի` անկախ ժամկետից: Երբ հղի կինը սպիտակուց է կորցնում, դանդաղում է պտղի աճը, ուստի պտղի մոտ զարգացող հիպոտրոֆիան ստիպում է մտածել էկլամպսիայի մասին:

Ինչպե՞ս է կազմակերպվում հղիների հսկողությունը տոքսիկոզների ժամանակ:

Հղիների մոտ արյան ճնշման շուրջօրյա հսկողություն է սահմանվում: Հղին պետք է ուշադիր լինի իր նկատմամբ, ժամանակին քնի, սնվի:

Քանի որ հնարավոր է, որ պրեէկլամպսիաները հաջորդ հղիությունների ժամանակ կրկնվեն, ուստի հարկ է նման հղիների նկատմամբ առավելագույն ուշադրություն դրսևորել:

Մերի Սոսի Թադևոսյան,
Մոր և մանկան առողջության պահպանման գտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը