«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները

Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները

2020 Սեպ 17, Հինգշաբթի

COVID-19-ի առավել տարածված ախտանիշներն են՝

  • տենդ
  • չոր հազ
  • հոգնածության զգացում:

Մի շարք հիվանդների մոտ հանդիպող ավելի քիչ տարածված ախտանիշներից են՝

  • համի կամ հոտի զգացողության բացակայություն
  • քթի փակվածության զգացում
  • կոնյուկտիվիտ
  • ցավ կոկորդում
  • գլխացավ
  • մկանային ցավեր կամ հոդացավեր
  • մաշկի տարատեսակ ցանավորում
  • սրտխառնոց կամ փսխում
  • լուծ
  • սարսուռ կամ գլխապտույտ:

Որպես կանոն ախտանիշները թույլ արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանիշներով կամ վերջիններս ընդհանրապես բացակայում են:

COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝

  • հևոց
  • ախորժակի կորուստ
  • գիտակցության մթագնում
  • կրծքավանդակում համառ ցավեր կամ սեղմոցի զգացում
  • մարմնի բարձր ջերմություն  (38°C-ից բարձր):

Ավելի քիչ տարածված ախտանիշների թվին են պատկանում՝

  • դյուրագրգռությունը
  • գիտակցության մթագնումը
  • գիտակցական մակարդակի նվազումը (երբեմն ուղեկցվում է ցնցումներով)
  • տագնապի զգացումը
  • ընկճվածությունը
  • քնի խանգարումը
  • ավելի ծանր և հազվադեպ նյարդաբանական բարդությունները, ինչպիսիք են կաթվածը, ուղեղի բորբոքային ախտահարումը, դելիրիումը և նյարդերի ախտահարումը:

Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի և/կամ հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ հևոց, կրծքավանդակում ցավ կամ սեղմոցի զգացում, խոսքի կամ շարժողական խանգարումներ, պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության: Համապատասխան հաստատություն ուղեգրվելու համար առաջին հերթին պետք է կապնվել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ, դիմել  «թեժ գիծ» կամ զանգել բժշկական կազմակերպություն:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը