«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կոլպոսկոպիա. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

Կոլպոսկոպիա. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

2020 Սեպ 18, Ուրբաթ

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների  ախտորոշման բարձր տեղեկատվական, մատչելի, միանգամայն անվտանգ մեթոդ է, որն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարություններով կանանց հետազոտության արդյունավետությունը: Այս մեթոդը միևնույն ժամանաակ ոչ ինվազիվ է և անցավ:

Ինչպիսի՞ սարքավորման օգնությամբ է այն կատարվում

Կոլպոսկոպիան կատարվում է կոլպոսկոպի օգնությամբ, որը բժշկական սարք է, բինոկուլյար մանրադիտակ, որով հնարավոր է բազմակի խոշորացնել հետազոտվող հյուսվածքների պատկերը (5-40 անգամ ): Սարքն ապահովված է հզոր լուսավորմանբ:

Տվյալ հետազոտությունը կատարվում է ստանդարտ գինեկոլոգիական բազմոցում և տևում է 10 րոպեից մինչև կես ժամ: Հեշտոցում գինեկոլոգիական հայելիների տեղադրումից հետո հյուսվածքների մակերեսը մանրազնին ուսումնասիրվում է մանրադիտակով,  պահպանելով 10-15 սմ հեռավորություն՝ անոմալ գոտիների և նորագոյացությունների հայտնաբերման նպատակով:

Կոլպոսկոպիայի տեսակները

Տարբերում են հասարակ կոլպոսկոպիա և լայնածավալ կոլպոսկոպիա: Վերջինի ժամանակ  կիրառվում են մի քանի օպտիկական ֆիլտրեր, և հետազոտվող հյուսվածքները մշակվում են յոդի, լյուգոլի, քացախաթթվի լուծույթներով: Զննելով հեշտոցի պատերը և արգանդի պարանոցի հեշտոցային հատվածը, բժիշկը այն նկարագրում է եզրակացության մեջ, կամ էլ հետազոտման արդյունքը  ներկայացվում է ախտահարված հատվածների տեղակայման և տեսակի  սխեմատիկ պատկերով:

Որոշ կոլպոսկոպներ նախատեսված են միայն տեսողական զննման համար, մյուսները հնարավորություն են տալիս պատկերն արտածել էկրանին, լուսանկարել և տեսագրել զննությունը: Տեսախցիկի կիրառման առավելություններից է այցելուի անմիջական մասնակցությունը հետազոտման ժամանակ:

Ո՞ր դեպքերում է կատարվում այս հետազոտությունը

Կոլպոսկոպիան կիրառվում է ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ՝ պարտադիր կերպով հետևյալ դեպքերում ՛


    1. Հեշտոցի պատերի և արգանդի պարանոցի անզեն աչքով տեսանելի փոփոխությունների հայտնաբերման ժամանակ:
    2. Եթե կատարված բջջաբանական հետազոտության (PAP-քսուք) ժամանակ հայտնաբերվել են բջիջներ, որոնք նորմայում չեն լինում:
    3. Կնոջ մոտ որևէ գինեկոլոգիական խնդիր հայտնաբերելու ժամանակ:
    4.Դիսպանսեր հսկողության հետազոտությունների ժամանակ  այն կանանց մոտ, որոնց մոտ հայտնաբերված է մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ):
    5. Անցկացված բուժման որակի հսկում:

Հակացուցումներ

Հետազոտման հակացուցումներ են հանդիսանում սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները յոդի և քացախաթթվի նկատմամբ:

Նախապատրաստական միջոցառումներ

Ինչպես ցանկացած գինեկոլոգիական հետազոտությունից առաջ, այնպես էլ՝ նախքան կոլպոսկոպիան, անհրաժեշտ է նախապատրաստվել: Միջամտության լավագույն շրջանը դաշտանի ավարտից  2-3 օր հետո է:  Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերի ընթացքում նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղումը և խոնավացնող գելերի օգտագործումը:

Հետազոտության արդյունավետությունը և ճշգրտությունը

Չնայած բարձր տեղեկատվական հնարավորություններին, կոլպոսկոպիան հանդիսանում է ախտորոշման բավականին սուբյեկտիվ մեթոդ, որտեղ մեծ դեր է խաղում բժշկի որակավորումը և արդյունքների ճշգրիտ գնահատումը:

Անրաժեշտ է նշել, որ արգանդի պարանոցի վիճակի  գնահատման համար կոլպոսկոպիան բավարար չէ. Որպես սքրինինգային մեթոդ կիրառվում է PAP-քսուքի հետազոտությունը:  Հետազոտման ալգոռիթմի մեջ նաև մտնում է ՄՊՎ առկայության քննությունը: Եվ իհարկե, արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում նպատակային բիոպսիան՝ կոլպոսկոպիայի հսկողության տակ:

Հայաստանում PAP-քսուքի թեստը կատարվում է 3 տարին մեկ անգամ:  Կապված յուրաքանչյուր կնոջ հետազոտությունների արդյունքներից, ընտրվում է անհատական բուժման եղանակ և հսկողության ռեժիմ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը