2020 Մայ 15, Ուրբաթ
Հղիության ժամանակ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել անզգայացման:
Հղիության ժամանակ անհետաձգելի վիրահատության պատճառներ կարող են լինել կույր աղու սուր բորբոքումը, լեղապարկի բորբոքումը, ընդհանրապես, վիրաբուժական շտապ միջամտություն պահանջող բոլոր սուր, անհետաձգելի վիճակները:
Ինչպիսի՞ անզգայացում է նպատակահարմար և ցուցված հղիության ժամանակ:
Հղիության ժամանակ որևէ վիրահատության դեպքում անզգայացման տեսակը կախված է հղիության ժամկետից: Իհարկե, ցավոք, օգտագործվող անզգայացման դեղորայքն ունենում է իր ազդեցությունը պտղի վրա, բայց հղիության տարբեր շրջաններում այդ ազդեցությունը տարբեր է: Եթե, այնուամենայնիվ, հղիության ժամանակ անզգայացման կարիք կա, ցանկալի է կատարել սպինալ` էպիդուրալ ցավազրկում, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդհանուր ցավազրկում:
Ինչպիսի՞ հակացավային դեղեր են թույլատրելի հղիներին:
Կան ցավազրկող ժամանակակից դեղեր, որոնցից հիմնականում կիրառում ենք պուպիվակային և գիրոկային:
Ցանկացած դեղ ոնի ազդեցություն և՛ կնոջ, և՛ պտղի վրա: Աշխատում ենք օգտագործել նվազագույն դեղաչափեր, որ բացառենք խիստ բացասական ազդեցությունը զարգացող պտղի վրա:
Համեմատաբար անվտանգ է անզգայացումը հղիության 29 շաբաթականից հետո, երբ պտուղն արդեն բավականին հասուն է, զարգացած և օգտագործած դեղորայքի ազդեցությունը նվազագույն է: Ավելի վաղ շրջանում պտուղն առավել խոցելի է:
Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել անզգայացումը պտղի և կնոջ վրա:
Պտղի մոտ կարող են դիտվել զարգացման տարբեր արատներ՝ սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, որոնք տեսականորեն կարելի է կապել անզգայացնող պատրաստուկների հետ: Կնոջ վրա ազդեցությունը չի տարբերվում սովորական վիրահատությունների ժամակ կիրառվող անզգայացման բարդություններից:
Հղիների մոտ ատամների բուժման ժամանակ կիրառվո՞ւմ է անեսթզիա:
Ատամների բուժման համար այսօր աշխարհում կիրառվում են ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող նոր դեղեր, որոնք պատրաստված են հատուկ հղիների մոտ անզգայացման համար, և բացառում են բացասական ազդեցությունը պտղի վրա: Դա թույլ է տալիս հղիության ցանկացած շրջանում ատամների վրա համեմատաբար անվնաս միջամտություններ կատարել:
Մոր և մանկական առողջության պահպանման կենտրոնի անէսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Չիլինգարյան
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»