2020 Մայ 20, Չորեքշաբթի
Ի՞նչ է կլիմաքսը
Կլիմաքս հունարենից բառացի թարգմանվում է սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ: Կլիմակտերիկ շրջանը կնոջ անցումային շրջանն է սեռական հասունությունից դեպի ծերություն։
Կլիմաքսն իր մեջ ներառում է.
Որո՞նք են կլիմաքսի պատճառները:
Կանանց կլիմաքսի սկսվելը պայմանավորված է ենթատեսաթումբ-մակուղեղ-ձվարան համակարգի տարիքային ֆունկցիոնալ փոփոխություններով, որոնք ուղեկցվում են դաշտանների միջև ընդմիջումների տևողության երկարացմամբ և աստիճանական ընդհատմամբ։ Դա բացատրվում է նրանով, որ 45-50 տարեկանում ենթատեսաթմբի հյուսվածքներում առաջանում են տարիքային փոփոխություններ, որոնք բնորոշվում են նյարդահորմոնների արտադրության փուլայնության խանգարումներով։ Մակուղեղը և սեռական գեղձերը նույնպես դադարում են արտադրել գոնադոտրոպին և սեռական ստերոիդներ։ Ձվարաններում ձվաբջիջներ չեն հասունանում, արգանդի լորձաթաղանթը բարակում է, և այնտեղից դեպի ձվարաններ ու ենթատեսաթումբ գնացող ազդակները թուլանում են։
Որքանո՞վ դեր ունի ժառանգականությունը:
Կլիմաքսը սկսվելու կնոջ տարիքի վրա մեծ ազդեցություն ունի ժառանգականւթյան գործոնը։ Եթե կնոջ մոր մոտ կլիմաքսը սկսվել է 50 տարեկանում, հավանականությունը մեծ է, որ իր դստեր մոտ ձվարանների գործունեությունը կսկվի մարել նույն տարիքում։
Ի՞նչ է վաղաժամ կլիմաքսը:
Եթե կլիմաքսը սկսվում է 35-40 տարեկանում, այն համարվում է վաղաժամ կլիմաքս։ Ամենավաղ տարիքն այնքան էլ սահմանափակ չէ, քանի որ կարող է առաջանալ, օրինակ, ձվարանի քաղցկեղի հետևանքով` ձվարանների հեռացմամբ։ Որքան շուտ է սկսվում կլիմաքսը, այնքան ավելի ծանր են լինում նրա հետևանքները
Որո՞նք են կլիմաքսի նախանշանները և ախտանշանները:
Կլիմաքսի ախտանշաններն են. վեգետատիվ և հոգեբանա-հուզական փոփոխությունները, հանկարծակի ջերմային գրոհները, ուժեղացած քրտնարտադրությունը, դյուրագրգռվածությունը, տրամադրության անկումը, դեպրեսիան, պարեստեզիան, քորը, փորկապությունը, վախի զգացողությունը, անհանգստությունը: Կինը զգում է հոգնածություն, դառնում է մոռացկոտ: Արտահայտվում են նաև գլխացավ, գլխապտույտ, աղմուկ` ականջներում, անքնություն:
Կլիմաքսի արտահայտություններից են նաև սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումները (սրտխփոց, ցավ սրտի շրջանում, արյան զարկերակային ճնշման բարձրացում, ստենոկարդիա, աթերոսկլերոզ), մարմնի զանգվածի ավելացումը, օստեոպորոզը, մաշկի չորությունն ու կնճռոտումը, ավելորդ մազակալումը, միզասեռական խանգարումները (դաշտանային ցիկլի խանգարում, լիբիդոյի նվազում, հեշտոցի չորություն, շեքի շրջանի քոր, հեշտոցի ռեցիդիվող վարակներ, դիսպարեունիա, քրոնիկական ցիստիտ, ցիստալգիա, հաճախամիզություն, անմիզապահություն, հեշտոցի պատերի իջեցում):
Հարկ է կնոջ որոշ տարիքից հետո սյս երևույթներին պատրաստ լինել։
Ինչպե՞ս կանխարգելել կլիմաքսի հետ կապված բարդությունները:
Կանայք այդ շրջանում պետք է 6 ամիսը մեկ այցելեն գինեկոլոգի՝ կանխարգելիչ զննման համար։ Օրգանիզմի վերակառուցման շրջանում առողջության պահպանման համար կարևոր է հիգիենայի կանոնների, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը։
Յուրաքանչյուր կնոջն անհատական մոտեցում ցուցաբերելով, հնարավոր է նրա համար ապահովել լիարժեք որակյալ կյանք` օգնելով նրան չկորցնել աշխատունակությունը և հետաքրքրությունը կյանքի հանդեպ։
Կյանքը կլիմաքսից հետո...
Ժամանակակից կինը՝ քայլ անելով դեպի կլիմակտերիկ շրջան, չունի այլևս այն սոմատիկ հիվանդությունները, որոնք ունեին մեր տատիկները և կարող է ապրել լիարժեք սեռական կյանքով։
Ինչպե՞ս բուժել կլիմաքսի հետևանքները:
Նախքան դեղորայքային բուժման անցնելը ցանկալի է նշանակել համապատասխան սննդակարգ, մերսում և ջրային միջոցառումներ։ Ոչ հորմոնալ դեղորայքային բուժումն իրականացվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի կարգավորման նպատակով։ Մեծ է հոմեոպատիկ պատրաստուկների արդյունավետությունը։ Կլիմակտերիկ շրջանի խանգարման բուժման ոսկե ստանդարտ է համարվում փոխարինող հորմոնաթերապիան։ Այս բուժման կիրառման հաճախականությունը խիստ տարբերվում են Եվրոպայի տարբեր երկրներում, որն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման աստիճանի հետ։ Բուժման եղանակներից է նաև բնական էսթրոգենների կիրառումը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»